Երևան, 28.Հունիս.2017,
--
:
--
,

«Հսկիչ գները» պատուհաս են ներկրողների համար

«Հսկիչ գները» ոչ միայն «փչված» և ուռճացված են, այլև՝ ոչ մի կապ չունեն իրականության հետ

Պարզվում է, որ հայաստանյան շուկաներում վաճառվող ապրանքը հարևան երկրներում վաճառվողի համեմատ թանկ է այն պատճառով, որ ապրանքների մասքազերծման ժամանակ հայրենի մաքսավորների կողմից կիրառվում է, այսպես ասած, «հսկիչ գին» ասված մի երևույթ, որի մեծությունը բոլորովին կապ չունի իրականության հետ:

«Փաստի» զրուցակիցը, ով արդեն երկար տարիներ է ապրանքների ներկրմամբ ու վաճառքով է զբաղվում, ասում է, որ մինչ օրս որևէ մեկը չի կարողացել հիմնավորել, թե ինչպես են հաշվարկվել այդ «հսկիչ գները» և ընդհանրապես ինչու այն ժամանակին համահունչ միջազգային շուկաների համեմատ չի ճշգրտվում ու վերանայվում:

Այդ խայտառակ իրավիճակը պարզ բացատրելու համար նա մեկ էլեկտրական թեյնիկի օրինակով բացատրում է, որ տեղական շուկայում 4000 դրամով վաճառվող նույնանուն ապրանքը ներկրողը Չինաստանից այն գնում է մոտ 4 դոլարով: Ու քանի որ մաքսազերծման ժամանակ նույն այդ թեյնիկի մաքսատուրքը հաշվարկում է մաքսայինի կողմից սահմանած «հսկիչ գնով», որը տվյալ ապրանքի համար կազմում է 10 դոլարին համարժեք դրամ, այդ պատճառով էլ ապրանքի գինը արհեստականորեն ուռճացվում է: Մաքսայինը ոչ մի կերպ չի հիմնավորում, թե ինչու է իր կողմից սահմանված «հսկիչ գինը» մոտ 2,5 անգամ ավելի մեծ և ինչու է տվյալ թեյնիկի մաքսատուրքը հաշվարկում հենց 10 դոլարին համարժեք դրամի չափով և ոչ թե օրինակ 4 կամ 5 դոլարի համարժեքով:
«Այսինքն, եթե իմ գնած գնից մաքսազերծման գումար հաշվարկեին, ես դա մաքսիմում կվաճառեի 3000 դրամով, բայց ես ստիպված վաճառում եմ 4000 դրամով: Ստացվում է, որ այդ «հսկիչ գները» արհեստականորեն թանկացնում են ապրանքի գները: Մյուս կողմից էլ վաճառքն է նվազում: Ստացվում է, որ մի կողմից մենք ենք տուժում, մյուս կողմից` մեր հաճախորդները: Ես 4 դոլարով ապրանք եմ առնում, մաքսայինն ինձ ասում ա չէ՛, դու 10 դոլարով ես առել: Առնողը ես եմ եղել, ինձ ասում ա սխալ ես ասում: Ես կարողանում եմ իրեն ապացուցեմ, որ ես 4 դոլարով եմ առել, բայց մաքսայինն ինձ չի կարողանում ապացուցել, թե ո՞նց եմ ես10 դոլարով առել: Բայց ցավալին այն է, որ իրա 10 դոլարի տարբերակն անցնում է, իսկ իմ 4 դոլարինը՝ չէ»,– ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, սա միակ օրինակը չէ: «Հսկիչ գների» մի մեծ ցուցակ կա, որը դեռ անհիշելի ժամանակներից մնացել և ժառանգաբար փոխանցվել է ՊԵԿ նոր ղեկավարությանը: Նոր ղեկավարությունն էլ մինչ օրս փորձ չի արել վերանայել այդ մտացածին գները: Ու այդ հորինված գները դարձել են պատուհաս բոլորի՝ թե՛ ներկրողների և թե՛ սպառողների համար:

Նման ձևով բոլորի գրպանները դատարկելու և շուկայում վաճառվող ապրանքների գներն արհեստականորեն ուռճացնելու փոխարեն լավ կլիներ, որ այդ վաղեմության ժամկետը կորցրած «հսկիչ գներ» ասվածը կա՛մ ընդհանրապես վերացվեր, կա՛մ նվազեցվեր խելամտության մակարդակի:

Մեկ ձեռներեցի բերած օրինակով ընդհանրացնելով նշենք, որ նրանց միակ պահանջը իշխանություններից այն է, որ ոչ թե բիզնեսով զբաղվող անձանց խեղդելով բյուջե լցնեն, այլ ամեն ինչ անեն նրանց հոգսերը թեթևացնելու համար: Այդ ժամանակ բյուջեն էլ դատարկ չի լինի, բիզնեսմենի գրպանն էլ: Նաև կարևոր է, որ ներկրողները նախապես կարողանան հաշվարկել իրենց օգուտն ու վնասը: Պարզ է չէ՞, որ եթե գործարարը չկարողանա հաշվարկել, թե դրսում գնված ապրանքը Հայաստան հասնելուց և մաքսազերծելուց հետո ինչքանով կկարողանան շուկայում վաճառել, կընկնի ավելորդ պարտքային շրջապտույտի մեջ, որն էլ իր հերթին նրան կտանի այնտեղ, որտեղ այսօր շատ գործարարներ են: Ու այդ ճգնաժամում հայտնվելու պատճառով է, որ նրանք կա՛մ երկիրն են լքում, կա՛մ էլ դառնում են անտուն ու անգործ:

Արմինե Գրիգորյան


loading...
«Պատվերով հարցազրույց» հատուկ նախագծի հյուրն է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը
Ոչինչ ավելի պերճախոս չէ, քան մաքուր թղթի կտորը
Պետք չէ վախենալ թանձր մշուշից. օրվա պոեզիան Բոստոնի օդանավակայանում ինը կիլոգրամ քաշով կենդանի օմար են հանձնել ուղեբեռ Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել Ալաշկերտ-Սանտա Կոլոմա` 1:0. Հայաստանի չեմպիոնը կատարեց նվազագույն առաջադրանքը Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին Շվեյցարացի պաշտոնյաները բարձր են գնահատել հայկական պանիրների որակը Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման ԱՄՆ-ի առեւտրի նախարարն անսպասելիորեն չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Բեռլին ՀՀ-Իրան և ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը կավարտվի 2019-ին Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման Բալաշիխայի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Լիլյա Թադևոսյանը Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չԷ. Ուկրաինայի դատախազություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan