Երևան, 21.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Լևոն Շիրինյան. «Իմ պատկերացմամբ «չորրորդ հանրապետություն» է ծնվում»



Մոտ երկու շաբաթ առաջ «Ելք» խմբակցությունը «Զիբիլիկսի» գործով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել: Խոսքը վերաբերում է Տարոն Մարգարյանի ընտրական շտաբից ոչ հեռու գտնվող աղբարկղում հայտնաբերված փաստաթղթերին, որոնք ընտրակաշառքի բաժանման գործընթացի կազմակերպման նպատակով մշակված նյութերն են եղել:

Գործի վերաբերյալ, սակայն, դեռևս նորություններ չկան: Գործի հնարավոր ավարտի, «Ելքի» այդ քայլին դիմելու և խորհրդարանական այլ խմբակցությունների՝ «Ելքին» միանալու հետ կապված «Փաստը» զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

– «Ելքը» գործին ընթացք է տվել և դիմել է դատախազություն, սրանից հետևո՞ւմ է, որ նա վստահում է իրավապահ մարմինների աշխատանքին:

– Սահմանադրորեն երկիրը հռչակված է իրավական պետություն, իրավական համակարգի վիճակն էլ բոլորին հայտնի է՝ անվստահություն: Հիմա նրանք իհարկե ճիշտ են արել. պիտի անընդհատ պարտադրել այդ համակարգին, որ նա սահմանադրության չափորոշիչներով աշխատի: Կարծում եմ՝ որպես խորհրդարանական խմբակցություն նորմալ բան են արել: Դա այն չէ, թե հավատում են կամ ոչ, այլ այն, որ մեխանիզմը կա և պիտի աշխատեցվի: Իրենք մեկ հնարավորություն ունեն: Հավանաբար մտածել են՝ եթե ճիշտ լինի, շատ լավ է, եթե ոչ՝ իրենք էլի քարոզչական նյութ կունենան: Օգուտն էլ դա է:
Թե իրավապահ մարմինները ի՞նչ լուծում կտան, կապ չունի: Կարևորը՝ գործընթացն է: Գիտենք, որ իրենք շահագրգիռ չեն լինի բացահայտում անելու, որովհետև իրենց աչքի առաջ է այդ ամենը տեղի ունեցել, բայց սա արդեն խոսում է «Ելքի» հնարավորության և դիրքորոշման մասին:

«Դաշնակցությունն» էլ պիտի այդ գործին մասնակցի և միանա «Ելքին»: Թեկուզև կոլաիցիայի մեջ է, թող ցույց տա, որ ժողովրդի հետ է: Բոլորի համար կա իշխող կամ կառավարող կուսակցություն, կոալիցիա, թե ընդդիմադիր, բայց բոլորի համար կա մի չափ՝ իրավական պետության կայացում: Հանրապետականի մեջ էլ պիտի լինեն մարդիկ, եթե ոչ բոլորը, որ կուզենան երկիրը իրավական պետություն լինի:

«Դաշնակցությունն» ասում է չէ՞, որ բոլոր հարցերում չեն իրար հետ (նկատի ունի ՀՀԿ–ին.– խմբ.): Այդ բոլոր հարցերից մեկն է սա, որ նրանց հետ չպիտի լինեն: Իրենք էլ պիտի միանան, «Բարգավաճն» էլ: Եվ ինձ թվում է, որ այդ պարագայում Հանրապետականի մեջ էլ կլինեն մարդիկ, ովքեր կողմ կլինեն:

– Հնարավո՞ր է, որ Հանրապետականը ժողովրդի աչքին լավ երևալու համար գտնի մի երկու հոգու, մեղավոր ճանաչի, պատժի նրանց:

– Ձեր ասածը հավանական է, բայց իմ ասածով ոչ թե կուզենան, այլ պարտավոր կլինեն: Եթե «Դաշնակցությունը» և «Բարգավաճը» միանան «Ելքին», այդ դեպքում իրենք ուզեն–չուզեն պիտի անեն: Որ իրենց թողնենք, իրենք լավ էլ կապրեն, բայց խորհրդարանական խմբակցությունները լավ չպիտի ապրեն, իրենք պետք է լինեն հասարակության ճնշման տակ գիշեր–ցերեկ: Սա էլ այդ դեպքերից է:
Իմ պատկերացմամբ «չորրորդ հանրապետություն» է ծնվում: Երրորդը բանի պետք չեղավ՝ կոռուպցիա, թալան, գողություն, անօրինականություն և այլն: Հիմա «չորրորդ հանրապետությունն» է: Իսկ «Ելքը» ցույց է տվել ելքը դեպի իրավական պետություն, սահմանադրորեն էլ դա հռչակված է, ուրեմն բոլորը պիտի միանան, նույնիսկ՝ Հանրապետականը:

– Խորհրդարանական կառավարման համակարգը ավելի՞ կհեշտացնի «Ելքի»՝ իր նպատակներին հասնելու համար գործադրած ճիգերը:

– Այո, բայց եթե ժողովրդին դիմեն: Թե պիտի խորհրդարանի ներսում մնան, թիվը չի հերիքում: Բայց եթե իրենք պարբերաբար ժողովրդի հետ կապը չկտրեն, այդ դեպքում «Դաշնակցությունն» ուզի–չուզի պիտի միանա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan