Երևան, 21.Օգոստոս.2017,
--
:
--
,

Արմեն Ներսիսյան. «Առևտրականն ամենածեծված խավն է, ով անվերջ ստիպված է տարբեր ռիսկեր հաղթահարել»



Փոքր և միջին ձեռնարկատերերի խնդրանքով կյանքի կոչված «Համերաշխություն» հասարակական կազմակերպությունը չնայած նոր նոր է գրանցվել, սակայն արդեն 2800 ձեռնարկատիրոջ կարողացել է իր շուրջը համախմբել: Կազմակերպությունն արդեն ունի իրավաբան, արագ արձագանքման խումբ, խորհուրդ, երիտասարդական ստորաբաժանում, որոնք կանգնելու են ցանկացած փոքր և միջին ձեռնարկատիրոջ կողքին: Ու թեև նմանատիպ այլ ՀԿ–ներ էլ կան, սակայն նոր կառույց ստեղծելու պահանջը բավականին հիմնավոր է եղել:

Կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակը ՀԿ–ին անդամակցող ձեռնարկատերերի խնդիրներն առանց կառավարությանը հասցնելն է, որը նաև հնարավորություն կտա պատկան մարմինների հետ առողջ երկխոսություն սկսել: Այլ հասարակական կազմակերպությունների աշխատանքից նա գոհ չէ, քանի որ արդեն երկար տարիներ զբաղվել է բիզնեսով, բայց այդ ընթացքում որևէ մեկը իր դուռը չի թակել: Այդ պատճառով էլ բիզնեսը թողել ու որոշել է նոր հասարակական կազմակերպություն հիմնել, որ ոչ միայն փոքր ու միջին ձեռնարկատերերին կարողանա օգնել, այլև՝ իշխանությունների ու նրանց միջև իրական երկխոսություն սկսելուն:

«Մենք ցանկանում ենք մի կողմից օժանդակել ձեռնարկատերերին, որպեսզի իրենց խնդիրներին գրագետ լուծում տրվի, մյուս կողմից էլ օգնենք իշխանություններին, որպեսզի ճիշտ կարողանան պատկերացում կազմել առկա խնդիրների մասին: Մենք ամենևին էլ չենք խուսափում հարկեր վճարելուց և մտածում ենք նաև պետության մասին, բայց շատ վիրավորական է, որ այդքան հարկ ու տուրք տալուց հետո պետական մարմինները ձեռներեցներին որպես խաբեբաների են դիտարկում: Մեր հիմնական նպատակն է փոխել այս կարծրատիպը, միջնորդ լինել և օգնել թե՛ պետությանը և թե՛ ժողովրդին»,– ասաց Ա. Ներսիսյանը:

Ներկայացնելով առկա խնդիրները նա նշեց, որ ձեռներեցների հոգսերը գնալով ավելանում են և կաբինետներում նստած հարկայինի աշխատակիցների մոտ ձևավորված այն տեսակետը, թե մարդիկ չեն ցանկանում հարկեր վճարել կամ ՀԴՄ կտրոն տրամադրել հաճախորդներին՝ սխալ է: Որևէ մեկը չի ցանկանում թաքցնել իր շրջանառությունը: Պարզապես ուզում են, որ ամսական մի ֆիքսված գումար վճարեն բյուջե ու դրանով վերջ դնեն իրենց տառապանքներին: Նրա տեղեկացմամբ ձեռնարկատերերը մասնագետներ չեն, որ կարողանան ինքնուրույն հարկային հաշվետվություններ կազմել: Առևտուրն էլ առաջվանը չէ, ստացված եկամուտը բավարարում է մի կերպ գոյատևելու համար, ուստի անձնական հաշվապահ ունենալու համար էլ լրացուցիչ գումարներ չկան:

Ձեռներեցներն առաջարկում են վերականգնել հաստատագրված հարկատեսակը, որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե ամսական ինչքան գումար պետք է վճարեն հարկայինին, օն–լայն ռեժիմով հեշտությամբ վճարեն իրենց հարկերն ու տուրքերը և ավելորդ դարդից, վախից, ստուգումներից ու տուգանքներից էլ ազատվեն:

«Մենք առաջարկում ենք ապրանքները ներմուծելու ժամանակ «մեկ պատուհան» ձևաչափով միանգամից վճարենք մեր մաքսատուրքերն ու հարկերը: Ձեռներեցներն էլ իրենց հաստատագրված գումարները վճարեն, այդ թղթերը փակցնեն խանութների պատուհանին ու թողնեն, որ մարդիկ հանգիստ աշխատեն: Մեր ուզածը դա է: Մենք չենք խուսափում հարկերից: Պարզապես ես չեմ հասկանում, թե կառավարությունն ինչու չի ցանկանում ձեռներեցի տեսանկյունից հարցին մոտենա և այնքան պարզեցնի այդ հարկային քաղաքականությունը, որ բոլորը կարողանան օգտվել դրանից: Այսօր մարդիկ վարկերի տակ են, չեն կարողանում իրենց վարկերը վճարել, տներից են զրկվում: Եթե մեր առաջարկը կառավարության համար ընդունելի չէ, ապա լավ կլինի, որ դրան մոտ մի այնպիսի առաջարկ անեն, որը ոչ թե հարվածի ձեռնարկատիրոջ գրպանին, այլ՝ բխի փոքր և միջին ձեռնարկատիրոջ շահերից»,– ասաց Ա. Ներսիսյանը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով երկրում ավելի լուրջ ուղղություններ կան, որոնք զարգացնելով կարելի է բյուջեի մուտքերը մի քանի անգամով ավելացնել, բայց առևտրականներին սահմանից մինչև խանութ նեղացնելով բյուջե լցնելը բոլորովին արդար մոտեցում չէ:

«Առևտրականն ամենածեծված խավն է, ով անվերջ ստիպված է լինում տարբեր ռիսկեր հաղթահարել: Հարկավոր է նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծել և թույլ տալ, որ առանց վախի մթնոլորտի ու հանգիստ պայմաններում աշխատեն: Ժողովուրդն այնքան լարված է, որ շատերն ասում են՝ եթե այսպես շարունակվի կլքեմ երկիրը: Մենք հայրենասեր մարդիկ ենք և չենք կարող նման բան թույլ տալ: Եվ այդ իսկ պատճառով պատրաստ ենք միջնորդ դառնալ հասարակության ու իշխանությունների միջև, մարդկանց այս ծանր կացությունից հանելու և նորմալ բնականոն աշխատանքային ռիթմի բերելու և նորմալ պայմաններ ստեղծելու համար»,– ասաց Ա. Ներսիսյանը:

Բնական է, որ այս պայմաններում կյանքի գնով ու տարատեսակ ռիսկեր հաղթահարելով մարդիկ կկորցնեն անգամ իրենց առողջությունը, բայց իշխանություններից խնդրածն էլ մեծ բան չէ՝ պայմաններ ստեղծեն, որ թուղթ–թվաբանությունից ինչքան հնարավոր է հեռու լինեն, հստակ իմանան, թե տվյալ ամսվա համար ինչքան են վճարելու:

Լավ կլիներ, որ ամեն անգամ եվրոպաներից մեջբերումներ անելուց առաջ մեր իշխանավորները մարդկանց հետ մահակի լեզվով խոսելու փոխարեն ՓՄՁ–ների ներկայացուցիչներին հարցնեն, թե նրանք ինչ փոփոխություն են ցանկանում որ լինի, որպեսզի ինչպես ժողովուրդն է ասում՝ ոչ խորովածը այրվի, ոչ էլ խորովածի շիշը:
Ի դեպ, «Համերաշխություն« ՀԿ նախագահ Ա. Ներսիսյանը մեզ տեղեկացրեց նաև, որ կազմակերպությունն ունենալու է նաև հոգեբան, ով հոգեբանական օգնություն կցուցաբերի բոլոր առևտրականներին:

Արմինե Գրիգորյան

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan