Երևան, 24.Հունիս.2017,
--
:
--
,
Ֆիննախը հիմնավոր չի համարել «Սպայկայի» խոստացած 200 մլն դոլարի ներդրումը Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. Քուրմ Գագիկ Հայրապետյանը համաձայն է Ասողիկ քահանա Կարապետյանի հետ Արայիկ Աղաբաբյան. «Կարկուտի պատճառով գյուղացին բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս» «Որպեսզի Կարեն Կարապետյանը չասի «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ», և նենգ ուժերն իրենց նպատակին չհասնեն, հարկավոր է համախմբվել նրա շուրջը» ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ Հայաստան գալը դարձավ դեպի վեր իմ ճանապարհորդության սկիզբը. Տոնինո Գուերան՝ Ռուբեն Գևորգյանցի ֆիլմում Երևանում բնակելի շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել

Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Երևանում

Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ հունիսի 15-ին Երևանում հանդես կգա համերգային ծրագրով:

Կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրև մենակատար՝ նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Ռուսաստանի առաջատար նվագախմբի համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ, հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների այս տարի նշվող 25-ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է:

Իննսունամյա պատմություն ունեցող նվագախումբն իր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ:

1974 թվականից ի վեր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Վլադիմիր Ֆեդոսեևն է: Այս նվագախմբի հետ մաեստրո Ֆեդոսեևը բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին և Վադիմ Ռեպինին:

Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004 թվականներին հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տասը տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը: Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993 թվականից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար: Նվագախմբի նվագացանկը ահռելի է, հայտնի են նրանց Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները:

Խմբի ձայնասկավառակները թողարկվել են «Սոնի», «Ուորներ Քլասսիքս ենդ Ջազ», «Ֆիլիպս», «Մելոդիա» և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից:

2016-ին խումբը ներկայացրեց հայրենական կինոյին նվիրված համերգաշար` Կրեմլյան պալատում: Հայտնի են նվագախմբի համերգները Վիեննայի «Մուզիքֆերայն»-ի ոսկյա դահլիճում, որտեղ հնչեց նաև Չայկովսկու «Ունդինա» օպերայի վերափոխված տարբերակի պրեմիերան:

loading...
Պատրաստվում է Պորոշենկոյին իմպիչմենտ հայտարարելու փաստաթուղթը Ֆիննախը հիմնավոր չի համարել «Սպայկայի» խոստացած 200 մլն դոլարի ներդրումը Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. Քուրմ Գագիկ Հայրապետյանը համաձայն է Ասողիկ քահանա Կարապետյանի հետ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը գործում են համաձայնեցված, որպես իշխանական և քաղաքական տանդեմ Արայիկ Աղաբաբյան. «Կարկուտի պատճառով գյուղացին բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս» «Որպեսզի Կարեն Կարապետյանը չասի «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ», և նենգ ուժերն իրենց նպատակին չհասնեն, հարկավոր է համախմբվել նրա շուրջը» ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը վնասվածքի պատճառով չի շարունակի ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ Հայաստան գալը դարձավ դեպի վեր իմ ճանապարհորդության սկիզբը. Տոնինո Գուերան՝ Ռուբեն Գևորգյանցի ֆիլմում Ուրախ կլինեմ իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը հայ երեխաներին փոխանցել. Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին Երևանում բնակելի շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել Մեծ Բրիտանիան Հայաստանի խորհրդարանի կարողությունները զարգացնելու ծրագիր կիրականացնի ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է Հայաստանում կանոնակարգվում է ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Բնակչության թվի ավելացումը պատգամավորը հնարավոր է համարում տնտեսական բարեփոխումների և ներգաղթի միջոցով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս երկու փոխհատուցում է տրամադրել Նախարարը Տաջիկստանի հետ տնտեսական համագործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում Ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործում պետք է ներգրավել մասնավորին. ՀՀ վարչապետ Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցում նախանշել է «Թուրքական հոսք»-ի կառուցման վերջնաժամկետը Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում Ինչու ընդդիմությունը չէր կարող կողմ լինել կառավարության ծրագրին. մեկնաբանում է Գագիկ Մինասյանը Ռուսաստանի սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված հայերի հարցը ՀՀ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan