Երևան, 27.Մայիս.2018,
--
:
--
,

Հայաստանն ու Գերմանիան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ունեցել են խորացված հարաբերություններ. դեսպան

 Հայաստանն ու Գերմանիան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ունեցել են խորացված հարաբերություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Այս տարի նշվում է Հայաստանի ու Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը: Առաջին տարիներից մենք ունեցել ենք շատ խորացված հարաբերություններ: Գերմանիան ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ: Մենք ունենք համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում՝ առևտուր, ներդրումային ծրագրեր, մշակութային միջոցառումներ և այլն»,-ասաց Մաթիաս Քիսլերը:

Խոսելով երկու երկրների առևտրաշրջանառության ցուցանիշներից` դեսպանը նշեց, որ դեռ որոշակի անհավասարակշռություն կա, որովհետև Գերմանիան ավելի շատ է արտահանում Հայաստան, քան Հայաստանը` Գերմանիա:

«Պետք է ասեմ, որ դա աշխարհի այլ երկրներին նույնպես վերաբերում է, որովհետև Գերմանիան շատ է կախված արտահանումից: Ամեն դեպքում ես հավատացած եմ, որ Հայաստանը դեռ տեղ ունի առևտրաշրջանառությունն ավելացնելու: Աշխատանք է տարվում նաև Գերմանիայից Հայաստան ներդրողներ բերելու ուղղությամբ»,-ասաց դեսպանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ. հունվարի 31-ին: Հաստատումից ի վեր, երկու երկրների համագործակցությունը շարունակում է զարգանալ և խորանալ: Այս մասին է վկայում նաև փոխադարձ այցելությունների թվի աճը, որոնց շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի 2013թ. մարտի 5- 7-ը, Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի 2016թ հունիսի 29- 30-ը և 2014թ հոկտեմբերի 23-ին Հայաստան կատարած այցելությունները, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բեռլին՝ 2016թ ապրիլին։

loading...
Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները տոնում են իրենց հաղթանակը. հրապարակվել են «Էքզիթ փոլ»-ի արդյունքները Samsung-ը 539 մլն դոլար կվճարի Apple-ին Lիվերպուլ-Ռեալ Մադրիդ. ուղիղ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Космический подарок к 100-летию со дня установления первой Республики Армения и 2800-летию основания города Эребуни-Еревана Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության հաղթողը կստանա 600.000 դրամ Ամատունի Վիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելը 300 մլն դրամի պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Դիլիջանի միջազգային դպրոցի սաներն իրենց ավարտական միջոցառումն անցկացրեցին ՀՀ վարչապետի մասնակցությամբ ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Քաղաքապետարանը Դերժինսկու դպրոցի դիմացի տարածքը վաճառել է Ներսես Նազարյանին. Ալեն Սիմոնյան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել Հեյդար Ալիևի դիմանկարով Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային չվերթը Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Ճապոնիան ափսոսում, բայց պաշտպանում Է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը. Աբե «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan