Երևան, 25.Մայիս.2018,
--
:
--
,

Ստեփան Սաֆարյանը Թրամփի գործողություններում ԱՄՆ-ը գլոբալ առաջնորդությունից հետ քաշելու միտումներ է նկատում

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը, վերլուծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններն ու գործողությունները, կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից  դուրս գալու որոշումը, կարծում է, որ Միացյալ Նահանգները մեկուսանում է համաշխարհային գործերից և հետընթաց կատարում գլոբալ առաջնորդությունից: Հունիսի 2-ին կազմակերպված քննարկման ընթացքում Ստեփան Սաֆարյանը նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը դեռևս հստակեցված չէ նաև Հարավային Կովկասում` ի թիվս այլ տարածաշրջանների:

«Միացյալ Նահանգներն առաջիկայում զբաղված է լինելու իր խնդիրները լուծելով: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս թույլ չի տա, որպեսզի աշխարհն ԱՄՆ-ի վրա ծիծաղի: Այն պարագայում, երբ ԱՄՆ-ը զգալիորեն կրճատում է երրորդ երկրներին հատկացվող ֆինանսական աջակցությունը, կարելի է ենթադրել, որ այդ երկիրը, որը, այսպես ասած, կերակրում է աշխարհի շատ երկրների, արդեն հոգնել է այդ ամենից»,- ընդգծեց Սաֆարյանը:

Մեկնաբանելով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի ելույթը՝ Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել դաշինքի անդամ մյուս երկրների պատասխանատվությունը և որոշակիորեն թուլացնել իր ազդեցությունը: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում միշտ իր ուսերին է կրել պատասխանատվության ամենածանր բեռը և հիմա ցանկանում է փոխել իրավիճակը:

Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը նկատեց, որ ԱՄՆ նորընտիր նախագահը որևէ հարցի նկատմամբ հստակ դիրքորոշում չունի: Նրա խոսքով` Դոնալդ Թրամփի քայլերը ոչ մի կերպ չեն համապատասխանում ավելի վաղ արված հայտարարություններին, ինչը մեծ տարակուսանք է առաջացնում: «Թրամփի վարքագիծը մեծ խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի համար: Չի բացառվում, որ աշխարհն ականատես լինի երկրի այս նախագահի փոփոխության, բայց ոչ ընդունված կարգով»,- նշեց  փորձագետը:

loading...
Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում կլինի ևս 3 տարի Փաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, Բաբլոյան Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կփոխվի Բաբլոյանը վստահեցնում է՝ ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են Թող իրականան ձեր ապագայի բոլոր ծրագրերը. Արա Բաբլոյանի ուղերձը շրջանավարտներին Ադրբեջանում համաներում ստացածների մեջ կան նաև ՌԴ քաղաքացիներ Այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. ՀՀ նախագահի ուղերձը Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իր տեսլականը Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Բնապահպանները կազմել են Եվրոպայի քաղաքների Էկոշարժունակության վարկանիշը Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ «Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում». Վարչապետն անդրադարձավ ՄԻԵԴ վճռին Ֆրանսիան ապօրինի Է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan