Երևան, 28.Հունիս.2017,
--
:
--
,

Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի նախկին պաշտոնյան

 ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի՝ խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին պետ Վ. Ա.-ն: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Համաձայն հիշյալ դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի, Վ. Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց նրա հարազատներից պահանջել և ստացել է խոշոր չափերով  կաշառք: Ըստ Ա. Մ.-ի հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցն իր հարազատներից նախապես պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի եղբորից և կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի մի մասը` շուրջ 3000 ԱՄՆ դոլար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
«Պատվերով հարցազրույց» հատուկ նախագծի հյուրն է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը
Ոչինչ ավելի պերճախոս չէ, քան մաքուր թղթի կտորը
Պետք չէ վախենալ թանձր մշուշից. օրվա պոեզիան Բոստոնի օդանավակայանում ինը կիլոգրամ քաշով կենդանի օմար են հանձնել ուղեբեռ Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել Ալաշկերտ-Սանտա Կոլոմա` 1:0. Հայաստանի չեմպիոնը կատարեց նվազագույն առաջադրանքը Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին Շվեյցարացի պաշտոնյաները բարձր են գնահատել հայկական պանիրների որակը Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման ԱՄՆ-ի առեւտրի նախարարն անսպասելիորեն չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Բեռլին ՀՀ-Իրան և ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը կավարտվի 2019-ին Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման Բալաշիխայի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Լիլյա Թադևոսյանը Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չԷ. Ուկրաինայի դատախազություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan