Երևան, 27.Մայիս.2018,
--
:
--
,

Հոգևոր Հայաստանի որոնումներում


Մեր հյուրն է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը

– Պարոն Մանուչարյան, խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններից հետո մենք ինչպիսի՞ Հայաստան ունեցանք:

– Հայաստանի իրավիճակը կախված չէ այդ ընտրություններից: Ընտրությունները Հայաստանի հետ կապ չունեցող գործընթացներ են: Պարզապես Հայաստանի ներսում ստեղծված է օտար ուժ, քաղաքակրթական այլ հարթություն, որը կապված է ընտրությունների, շուկայական տնտեսության և նման հարցերի հետ:
Իսկ բուն Հայաստանը գտնվում է այս ամենից դուրս: Եվ այն հիմա փնտրումների ճանապարհի վրա է: Իսկ ինչ վերաբերում է նրանց, ում գործը պայմանավորված է ընտրություններով, նրանք առայժմ մեր համակարգից դուրս են գտնվում:

– Իսկ ովքե՞ր են քաղաքակրթական հարթության մեջ իսկական Հայաստանի տեղը, դերը փնտրողները: Կա՞ն նման մարդիկ, նման խմբեր:

– Իհարկե, կան: Առաջին հերթին մտավորականությունն է, որը փորձում է վերածնել հոգևոր Հայաստանը: Վերածնել` հարաբերականորեն: Քանզի հոգևոր Հայաստանը միշտ գոյություն ունի, այն հավերժական հարթություն է, որը մշտապես վկայակոչել են արվեստի մեր գործիչները, հոգևոր նկարագիր ունեցող մարդիկ:

Պարզապես կրկին հիշեցին, որ հոգևոր Հայաստանն է այն ամենի հիմքը, ինչը ձևավորվում է նյութական աշխարհում: Այսինքն` պետության, որ մենք հիմնեցինք, դպրոցի, որ ստեղծեցինք, արդյունաբերության և այլն, և այլն: Այս ամենի իմպուլսները գալիս են հոգևոր Հայաստանի սկզբունքներից: Եվ եթե այդ սկզբունքներն անտեսում ես, ամեն ինչ լինում է կիսատ–պռատ կամ էլ ընթացքը լինում է սխալ ուղղությամբ: Մի բան, որը հիմա տեսնում ենք:

Հոգևոր Հայաստանի կոչին շատ շատերն են արձագանքել: Կարելի է մի կողմից ողջունելի համարել այն, ինչ կատարվում է: Բայց կա նաև հարցի երկրորդ` վտանգավոր կողմը` այն կառույցները, ովքեր ցանկանում են մնալ այսօրվա աշխարհի դեգերումներում, իսկ այսօրվա աշխարն անապատի աշխարհ է, արտաքին ուժերից պատվերներ են ստանում, որպեսզի Հոգևոր Հայաստանի մղումները խեղաթյուրեն և թեքեն իրենց ցանկալի ուղղությամբ:

Ուստի հիմա կհանդիպեք հայության ամբողջականացման գաղափարի շատ նախաձեռնությունների, որոնք հիմնված չեն հոգևորի առաջնահերթության վրա: Եվ սա շատ վտանգավոր երևույթ է ըստ էության:

– Իսկ Հոգևոր Հայաստանի նախաձեռնությունն ի՞նչ է ենթադրում, ի՞նչ դրսևորումներ է ունենալու:

– Հոգևոր Հայաստանը շատ կոնկրետ բան է ասում, ասում է` հայության ամբողջականացում հայկականության հիմքի վրա: Սա շատ որոշիչ է: Որովհետև հայության ամբողջականացում այլ սկզբունքի վրա, ասենք` ամբողջականանք, որպեսզի մեծ պատառ պոկենք համաշխարհային թխվածքից, մի բան, որով զբաղվում են տարբեր դաշինքներ ու նախաձեռնություններ, այլ են: Եվ այս պարագաներում մեր` հայ լինելուց, շատ քիչ բան կմնա, աշխարհից` նույնպես:

Իսկ թե ինչ է հայկականությունը, Հոգևոր Հայաստան նախաձեռնությունը մշտապես հիշեցնում է կոնկրետ պատմություններով և կոնկրետ սկզբունքներն ասելով: Սկզբունքներից մեկն էլ այն է, որ հայկականությունը միշտ դրսևորվել է դեպի ներդաշնակ աշխարհի ձևավորման մշտական մղումով: Նաև այնպիսի մարդու ձևավորման, որի բարձրագույն մղումը կատարելության ձգտումն է: Նաև` իր հետ միասին աշխարհը կատարելության տանելը:

Իսկ այս մղումները ֆունդամենտալ հասկացություններ են: Ինչպես գիտենք, հիմա մենք բոլորովին այլ մղումներով ենք առաջնորդվում: Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք այն մտայնությամբ, որ լինեն չաղ, ուրախ և բախտավոր: Այսինքն` ինչքան հնարավոր է ընդհանուրից և ամեն տեղից քոնը պոկես ու տանես:

– Իսկ հեշտությա՞մբ են մարդիկ այդ գաղափարները սեփականում: Որովհետև դրան հասու պետք է լինեն: Ինչպես ասում են` հողը պետք է պարարտ լինի:

– Բանն այն է, որ մարդը շատ բարդ էակ է, իսկ մարդկային քաղաքակրթությունն էլ շատ բարդ համակարգ է: Մեզ համար անհայտ և անհասկանալի ինչ որ ուղիներով մարդը ստանում է շատ կարևոր ինֆորմացիա: Օրինակ, եթե հայ եք, Կոմիտասի երաժշտություն եք լսում, քարանում եք: Քարանում եք նաև այն դեպքում, երբ հայ եք, բայց չգիտեք այդ մասին: Այդպես է, որովհետև մարդու մեջ դրված է աշխարհընկալման մի համակարգ, որը շատ ավելի խորքային է, քան լեզուն է ու գիտակցությունը: Այս փաստը մեզ հնարավորություն է տալիս արագ ձևով հասնել արդյունքի: Մնում է միայն, որ Հոգևոր Հայաստան հռչակած մտավորականության առջև խոչընդոտներ չհարուցեն: Հնարավորություն տրվի նրանց առավել ակտիվ գործել: Եվ այս դեպքում արթնացման գործընթացը շատ արագ կլինի:

loading...
Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները տոնում են իրենց հաղթանակը. հրապարակվել են «Էքզիթ փոլ»-ի արդյունքները Samsung-ը 539 մլն դոլար կվճարի Apple-ին Lիվերպուլ-Ռեալ Մադրիդ. ուղիղ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Космический подарок к 100-летию со дня установления первой Республики Армения и 2800-летию основания города Эребуни-Еревана Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության հաղթողը կստանա 600.000 դրամ Ամատունի Վիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելը 300 մլն դրամի պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Դիլիջանի միջազգային դպրոցի սաներն իրենց ավարտական միջոցառումն անցկացրեցին ՀՀ վարչապետի մասնակցությամբ ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Քաղաքապետարանը Դերժինսկու դպրոցի դիմացի տարածքը վաճառել է Ներսես Նազարյանին. Ալեն Սիմոնյան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել Հեյդար Ալիևի դիմանկարով Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային չվերթը Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Ճապոնիան ափսոսում, բայց պաշտպանում Է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը. Աբե «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan