«Մնա». Շառլ Ազնավուր

Այս թեմայով
- Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության
- Վերջին հսկան չեմ, սակայն ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ. Ազնավուրի հարցազրույցը Le Telegramme-ին
- Ազնավուրը՝ Իսրայելի նախագահին. ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
- Ոչնչացնելով հայկական մշակույթը, նրանք սպանեցին Թուրքիայի մշակույթը. Ազնավուր
Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այստեղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվի,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…
Թարգմանությունը՝ Սամվել Գասպարյանի
Ա. Ս., facebook