Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

ԱՄՆ-ում ստեղծվել Է աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ նախատեսված տիեզերք հրթիռների արձակման համար

Stratolaunch ինքնաթիռը՝ թեւերի՝ աշխարհում ամենամեծ՝ 117 մետր բացվածքով, մայիսի 31-ին առաջին անգամ դուրս Է բերվել Մոհավեի անապատի (Կալիֆոռնիայի նահանգ) օդանավարանից:

Orbital OTK կորպորացիայի ստեղծած մեքենան նախատեսված Է 9100 մետր բարձրությունից տիեզերական հրթիռների արձակման համար: Այն հանդերձված Է վեց Pratt&Whitney PW4056 շարժիչներով եւ իրենից ներկայացնում Է երկու ֆյուզելաժ՝ յուրաքանչյուրը 72 մետր երկարությամբ, որոնք միացված են ընդհանուր թեւով: Բուն ինքնաթիռի զանգվածը 250 տոննա Է, իսկ լրիվ բեռնվածությամբ՝ 590 տոննա: «Մենք ուրախ ենք հայտնելու, որ Stratolaunch ինքնաթիռի ստեղծման աշխատանքում կարեւոր ուղենիշ Է հաղթահարվել երկրաշուրջ ցածր ուղեծիր բեռներ հասցնելու հարմար, հուսալի եւ մշտական միջոցի ստեղծման ճանապարհին,- Space.com ինտերնետ-պորտալի տարածած հայտարարության մեջ հայտնել Է Stratolaunch Systems Corp ընկերության գլխավոր կառավարիչ Ջին Ֆլոյդը:- Այսպիսով, ավարտված Է ինքնաթիռի ստեղծման առաջին փուլը, եւ սկսվում Է ցամաքային եւ թռիչքային փորձարկումների փուլը»:

Ֆլոյդի խոսքով՝ Stratolaunch-ն ստեղծված Է որպես օդային հարթակ Pegasus XL տանող հրթիռների արձակման համար: Առաջին փուլում այն կկրի մեկ տանող հրթիռ, իսկ հետագայում՝ մինչեւ երեք հրթիռ:

Stratolaunch ընկերությունն ստեղծվել Է 2011 թվականին ամերիկացի միլիարդատեր Փոլ Ալենի կողմից, որը Microsoft կորպորացիայի հիմնադիրներից մեկն Է: Նրա կարողությունը հասնում Է 18,6 միլիարդ դոլարի, եւ նա 40-րդ հորիզոնականն Է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...
«Քեթրինի» Միհրանի «личная неприязнь»–ը բժիշկների հանդեպ Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan