Երևան, 22.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Լևոն Շիրինյան. «Երկրները, որոնք չունեն զարգացած կուսակցական համակարգ, կատեգորիկ չպետք է անցնեն կառավարման խորհրդարանական համակարգի»



–  Պարոն Շիրինյան, խորհրդարանի առաջին նիստում ունեցած իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ քաղաքական մրցակցությունն այս խորհրդարանում մեծանալու է: Արդեն ընթանում են խորհրդարանի աշխատանքները, իրո՞ք այդպես է:

–  Այն մրցակցությունը, որն ակնկալում է ժողովուրդը, չի լինի: Որովհետև արմատական ընդդիմությունն այլևս խորհրդարանում չէ: Հետևապես արմատական հարցերն էլ այնտեղ չեն բարձրացվի: Ընդդիմադիր է խորհրդարանում Ելք դաշինքը: Հիմա այս դաշինքն ինչքանո՞վ ընդդիմադիր դերակատարություն կունենա, դժվարանում եմ ասել:
Իրավիճակն այսպիսին է` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դաշնակցության հետ կոալիցիայի մեջ է: Եվ երկրի պատասխանատուն կոալիցիան է, Հանրապետականը չէ: Այս դեպքում դաշնակցությունը մրցակցի, ի՞նչ անի. հաղթի Հանրապետականի՞ն:
 Իսկ Ծառուկյան դաշինքն էլ իրենց սովորության համաձայն ոչ ընդդիմություն են, ոչ իշխանություն են:

Հանրապետականն էլ իշխող կուսակցություն է և պետք է անի, ինչ պետք է անի: Ընդ որում, այնպիսի ներկայացվածություն ունի, որ ոչ մեկի կարիքն էլ չունի: Նույնիսկ իր գործընկերոջ կարիքը չունի: Բայց, պարզ է, այդ գործընկերը շահարկելու է այնպես, ինչպես շահարկել է քսան տարի շարունակ: Գիտենք` կոալիցիայից դուրս է գալիս, ներս է մտնում… Այս իմաստով որոշ մրցակցություն կլինի:

Հիմա` Բարգավաճի ու Հանրապետականի մրցակցության մասին: Երկուսն էլ խոշոր ձեռնարկատերերի կուսակցություններ են: Եթե այս մարդկիկ շահերի բախում ունեցան, կբախվեն: իսկ եթե ունեցան անդրկուլիսային համաձայնություններ, ապա կգնան կոմպրոմիսների:

 Հիմա` ձեր հարցի պատասխանը. ո՞ւմ մեջ եք ուզում, որ այդ մրցակցությունը տեղի ունենա…

–  Այսինքն` մրցակցությունը կլինի խմբային մրցակցություն, անձնական մրցակցություն, բայց` ոչ կուսակցական–գաղափարական:

–  Ստեղծված վիճակում` այո: Իսկ եթե ճգնաժամային իրավիճակ լինի կամ տեղի ունենա շահերի բախում, ապա հակասությունները գլխավորապես կդրսևորվեն Հանրապետական կուսակցության ներսում:
Այդ հարցերն անընդհատ կլինեն, բայց միաժամանակ կարվեն նաև հայտարարություններ, որ ոչ մի նման բան չկա: Ինչպես և հիմա են անում:
Եթե Ելքը լավ աշխատի, նրանց համարձակությունը տեղը լինի, գիտելիքները` բավարար լինեն, նաև ցուցաբերեն բավարար քաղաքական դիրքորոշում, նաև պահպանեն կապը ժողովրդի հետ, հիմա ասում են` փողոցի հետ. այդ բառը չեմ սիրում, ապա կարող են շատ բան փոխել:

–  Նշանակում է այդքան էլ լավատես չլինենք, որ մեր այս խորհրդարանում կդրվեն պառլամենտարիզմի զարգացման նախադրյալները:

–  Ես մշտապես ասել եմ` այն երկրները, որոնք չունեն զարգացած կուսակցական համակարգ, կատեգորիկ կերպով չպետք է անցնեն կառավարման խորհրդարանական համակարգի: Բայց Հայաստանում անցան: Հիմա տեսնենք ի՞նչ կստացվի: Մոտավորապես այսպես կլինի` բովանդակային առումով նախագահական համակարգը կմնա` բայց մի քիչ խորհրդարանական փետուրներով զարդարված:

–  Իսկ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հարցը` ի՞նչ պաշտոն կզբաղեցնի, կզբաղեցնի՞, թե չի զաբաղեցնի, ի՞նչ ինտրիգ կմտցնի քաղաքական գործընթացների մեջ մինչև 2018 թվականը:

–  Սերժ Սարգսյանը սրընթաց գնում է նստելու վարչապետի աթոռին: Եվ նրա դեմ կանգնող ուժեր ըստ էության չկան: Դաշնակցությունը կօժանդակի: Բարգավաճը դեմ չի լինի: Ելքը հաստատ դեմ կլինի, բայց նրա պատգամավորների թիվը չի բավարարի որևէ բան անելու: Այսպես կլինի, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանան: Իսկ նման բան Հայաստանում միշտ կարող է լինել: Որովհետև մեր ներքին և արտաքին վիճակները ճգնաժամային իրողությունների հետ են կապված:

–  Բայց կա նաև անձի խոսքը` Սերժ Սարգսյանը մինչ Սահմանդրության ընդունումն ասաց, որ վարչապետի պաշտոնին չի հավակնելու: Չհավատա՞նք նրա խոսքին:

–  Իսկ այս վերջին ելույթում այդ մասին ասե՞լ է: Եթե չի ասել, ուրեմն դրանք ջնջեցինք: Անցանք առաջ: «Ալ–Ջազիրային» տված հարցազրույցում «իշմարը» տվեց: Ասաց` իմ քաղաքական ճակատագիրը կախված է ընտրություններից: Իսկ այդ ասելուց հետո Հանրապետականը շռնդալից հաղթանակ է տարել:
Նորից կրկնեմ` այս գործին մի քիչ օգնում է Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը: Իսկ ջերմորեն աջակցում է Հայ հեղափոխական սոցիալիստական դաշնակցություն կուսակցությունը:

–  Սոցիալիստական կուսակցությունը` պահպանողական կուսակցությանը:

–  Այո՛:

Գոհար Սարդարյան

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին Թրամփն ամենավատ նախագահն է. ամերիկացիների գնահատականը Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan