Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Քաղցկեղով հիվանդն առաջինը պետք է իր ուղեղն ու միտքը «բուժելու» մասին մտածի` համոզված է Հայկուհի Գյոկչյանը



Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում տարեց տարի գնալով աճում է քաղցկեղային հիվանդությունների քանակը: Արձանագրվող թվի աճից բացի նկատվում է նաև հիվանդության երիտասարդացման միտում, որն, ըստ մասնագետների, պայմանավորված է քաղաքակրթության զարգացմամբ:

Հարցն այնքան հրատապ խնդիր է ողջ աշխարհում, որ մասնագետներն իրենց գիտելիքն ու փորձը ներկայացնելու համար պարբերաբար գիտաժողովներ են անց կացնում, մասնագիտական քննարկման առարկա դարձնելով տարբեր հարցեր:

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միությունը, որին ողջ Եվրոպայից անդամակցում է 34 մասնագետ, օրերս Հայաստանում անցկացրեց քաղցկեղին վերաբերող նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող սեմինար–ուսումնավարժանք:
«Թարմ մոտեցումներ և նորություններ գինեկոլոգիական ուռուցքաբանության ոլորտում» խորագրով սեմինարը, որին մասնակցում էին Հայաստանի և արտերկրի մասնագետները, հին և ժամանակակից մեթոդները համադրելու և նոր գիտելիքի պաշար հավաքելու մի նոր հարթակ էր:

Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, քիմիոթերապևտ Հայկուհի Գյոկչյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ներկա իրավիճակին նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում նկատելիորեն աճել են գինեկոլոգիական քաղցկեղի դեպքերը:
Եվ եթե 2006–ին գինեկոլոգիական քաղցկեղ ախտորշումով նոր հայտնաբերված դեպքերի թիվը 380 էր, ապա ներկայում՝ 2016–ի դրությամբ, այն դարձել է 708: Չնայած հիվանդության թվի աճին մահվան ելքերն էլ կրճատվել են մոտ 10%–ով: Ու եթե 2006–ին Հայաստանում 65% մահացության ցուցանիշ էր արձանագրվում, ապա այսօր այն կազմում է 54%:

«Այսինքն` վերջին տասը տարիների ընթացքում լավ, ճիշտ գրագետ աշխատանքի շնորհիվ մենք կարողացել ենք մահվան ելքերի թիվը բավականին կրճատել, սակայն թիրախային խմբերի պատկերն է փոխվել: Եթե նախկինում մենք ունեինք օրինակ՝ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդներ 50 և ավելի բարձր տարիքային խմբերում, ապա ներկայում նույն հիվանդությամբ հիվանդանում են 20–30 տարեկան և նույնիսկ չամուսնացած՝ կույս աղջիկները»,– ասաց Հ. Գյոկչյանը:

Նույն պատկերն է նաև ձվարանների քաղցկեղի դեպքում: Մասնագետի տեղեկացմամբ, եթե նախկինում 20–22 տարեկանների շրջանում նման հիվանդություններ չէին հայտնաբերվում, ապա հիմա կրկին պատկերը բավականին փոխվել է:

«Ունենք նույնիսկ կույս աղջիկներ, որոնց մոտ այս հիվանդությունն է հայտնաբերվել: Դա, իմ կարծիքով, փոքր–ինչ գենետիկ գործոնով է պայմանավորված: Կարող է նաև սթրեսային գործոնով պայմանավորված լինել, սակայն 15 տարիների ուռուցքաբանի իմ փորձից ելնելով, տարիների ընթացքում իմ մեջ ձևավորվել է մի միտք, որ քաղցկեղը փսիխոսոմատիկ հիվանդություն է: Այսինքն, եթե մարդու ուղեղի մեջ կա ներքին լարվածություն, չլուծված խնդիր և մարդն անընդհատ ինքն իր հետ «կռվի» մեջ է, ապա անպայման այն դրսևորվում է ինչ–որ մի օրգանի ֆունկցիոնալ խանգարումով, որն էլ կարող է դառնալ քաղցկեղով հիվանդանալու պատճառ»,– ասաց Հ. Գյոկչյանը:
Երևանի գլխավոր ուռուցքաբան, քիմիոթերապևտի կարծիքով` ճիշտ է նաև հակառակ բանաձևը, որ եթե մարդու մոտ այս կամ այն օրգանի քաղցկեղ է հայտնաբերվել, ապա նա առաջինը պետք է իր ուղեղն ու միտքը «բուժելու» մասին մտածի:

«Ավիցենան ասել է. բժիշկն առաջինը պետք է բուժի խոսքով, հույսով և դանակով: Այսինքն, առաջինը խոսքն է և բժիշկը կարող է խոսքի ուժով շատ մեծ գործ անել: Ես այդ մեթոդով եմ աշխատում և քանի որ մեզ մոտ դեռևս մի փոքր կաղում է հոգեբանության ոլորտը, ուստի բժիշկը, ով հատկապես այսպիսի ոլորտում է աշխատում պարտավոր է նաև հոգեբան լինել: Դա կօգնի նաև հիվանդին ճիշտ մոտիվացնել և միևնույն ժամանակ հասկանալով հիվանդի հոգեվիճակը բժիշկը պետք է կարողանա հիվանդին ընկեր դարձնելով բուժումը կազմակերպել»,– ասաց Հ. Գյոկչյանը:

Ամենամեծ հաղթաթուղթը դա հիվանդի հետ ազնիվ լինելն է, համոզված է մասնագետը: Եվ երբ ի սկզբանե բուժող բժիշկը հիվանդությունը բացատրում է և սկսում է տվյալ անձի հետ քաղցկեղի դեմ պայքարել, ոգևորում է նրան ու կարողանում է հրաշքներ գործել: Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ բժիշկը տեսնում է որ այլևս անզոր է, կրկին առանց հրաշքի հանդեպ հույսը կորցնելու պետք է կարողանա նաև իրավիճակը ճիշտ ներկայացնել:

«Տխուր սցենարների դեպքում նույնպես ազնվորեն ասում եմ հիվանդին: Փորձում եմ դա նրբորեն մատուցել, քանի որ կարծում եմ, որ հիվանդի հետ պետք է ազնիվ լինել: Եվ ես դեմ եմ այն հայկական մենթալիտետին, որ հիվանդը չպետք է իմանա իր ախտորոշումը: Իմ կարծիքով` թե՛ իրավաբանական և թե՛ մարդկային տեսանկյունից ելնելով մենք իրավունք չունենք հիվանդին զրկելու իրականությունը իմանալու իրավունքից»,– համոզված է Երևանի գլխավոր ուռուցքաբանը:

Արմինե Գրիգորյան

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan