Երևան, 27.Մայիս.2018,
--
:
--
,

Զգուշացում Բաքվին. Ստատուս-քվոն կարող է փոխվել այլ ուղղությամբ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  օրեր առաջ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Եվրամիությունն աջակցում է Մինսկի խմբին:

Դեսպանն ասել է, որ ԵՄ-ն լիարժեք աջակցում է համանախագահների վերջին հայտարարությանը: «Մենք հավատում ենք, որ ստատուս-քվոն անհնար է պահպանել, մենք հավատում ենք, որ հրադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի, մենք հավատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, մենք հավատում ենք, որ հետաքննության եւ վստահության մեխանիզմներն անհրաժեշտ են»,- ասել է դեսպանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը փոխվել է: Առանց զսպման մեխանիզմների ստատուս-քվոն արդեն հնարավոր չէ պահպանել, միգուցե հենց դա է նկատի ունեցել ԵՄ դեսպանը՝ հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

Այդ հայտարարությունը, որը հայկական կողմը գնահատել է աննախադեպ, ցույց է տալիս, որ համանախագահները տարածաշրջանոմ կայունության պահպանման այլ միջոցներ չեն տեսնում, քան զսպման մեխանիզմների ներդրումը:

Փաստացի, համանախագահները զգուշացնում են Հայաստանին, որ չեն կարող զսպել Ադրբեջանի ագրեսիան, իսկ Ադրբեջանին նախազգուշացնում են, որ չեն դատապարտի Հայաստանի պատասխան քայլերը: Եթե հաշվի առնենք, որ հայկական կողմը պաշտոնապես համաձայն է մեխանիզմների ներդրմանը, համանախագահները փաստացի բաց տեքստով զգուշացնում են Բաքվին, որ չեն կարող խանգարել հայկական կողմին փոխելու ստատուս-քվոն, եթե չլինեն զսպման մեխանիզմներ:

Բաքվին դեռ չի հաջողվում համոզել, ավելին, հազիվ հաջողվել է «համոզել» 7 հոգով ավելացնել ԵԱՀԿ դիտրոդների թիվը: Դա բավարար կլինի, եթե շփման գծին սարքավորումներ տեղադրվեն:

Ընդունված է համարել, որ ստատուս-քվոյի փոփոխությունն ադրբեջանական կողմի «առանձնաշնորհն է», որը բացահայտ հայտարարում է, որ ներկայիս իրադրությունը չի բխում իր շահերից: Սակայն այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ ներկայիս ստատուս-քվոն չարյաց փոքրագույնը կլինի Ադրբեջանի համար:

loading...
Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները տոնում են իրենց հաղթանակը. հրապարակվել են «Էքզիթ փոլ»-ի արդյունքները Samsung-ը 539 մլն դոլար կվճարի Apple-ին Lիվերպուլ-Ռեալ Մադրիդ. ուղիղ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Космический подарок к 100-летию со дня установления первой Республики Армения и 2800-летию основания города Эребуни-Еревана Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության հաղթողը կստանա 600.000 դրամ Ամատունի Վիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելը 300 մլն դրամի պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Դիլիջանի միջազգային դպրոցի սաներն իրենց ավարտական միջոցառումն անցկացրեցին ՀՀ վարչապետի մասնակցությամբ ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Քաղաքապետարանը Դերժինսկու դպրոցի դիմացի տարածքը վաճառել է Ներսես Նազարյանին. Ալեն Սիմոնյան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել Հեյդար Ալիևի դիմանկարով Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային չվերթը Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Ճապոնիան ափսոսում, բայց պաշտպանում Է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը. Աբե «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan