Ռուբեն Գևորգյանը պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության տոնի առիթով Ռուբեն Գևորգյանին պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով:
ՀՀ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝
ո ր ո շ ու մ ե մ. Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար
Ռուբեն Պետիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»: