Երևան, 21.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Անշարժ գույքի շուկայից բխող հիմնական ռիսկը շարունակում է մնալ գրավի իրացվելիությունը

 Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2014 թվականից ի վեր գները պահպանվել են գրեթե նույն մակարդակում, իսկ առուվաճառքի գործարքների թիվը նվազել է: 2016 թվականին` 2015-ի համեմատ, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 1 մ քառակուսի մակերեսի հաշվարկով բարձրացել է 0.3%-ով:

Բանկերը շարունակել են անշարժ գույքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերի համար վարկ/գրավ հարաբերակցությունը պահպանել 60-80% միջակայքում, ինչն էականորեն զսպել է անշարժ գույքի գների հնարավոր տատանումներով պայմանավորված վարկային ռիսկը:

Անշարժ գույքի շուկայից բխող հիմնական ռիսկերից շարունակում է մնալ գրավի իրացվելիության ռիսկը, քանի որ բանկերի կողմից որպես գրավ վերցված անշարժ գույքի բարձր ծավալների պայմաններում դիտարկվել է անշարժ գույքի, այդ թվում` բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի նվազում: Մասնավորապես, Երևանում, որին բաժին է ընկնում գրավադրված անշարժ գույքի գերակշիռ մասը, անշարժ գույքի առուվաճառքի և բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է համապատասխանաբար 7.3%-ով և 4.0%-ով:

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների հիմնական մասը կազմում են առաջնային շուկայից բնակարանների ձեռքբերումները` պայմանավորված 2015 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Ըստ ՀՀ ԿԲ իրականացրած եռամսյակային հարցումների` բանկերի համար գրավի իրացվելիության ռիսկը համեմատաբար բարձր է արտադրական նշանակության անշարժ գույքի, ինչպես նաև ՀՀ մարզերում և Երևանի ծայրամասերում գտնվող բնակարանների մասով:

2016 թվականին 2015-ի համեմատ, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված անշարժ գույքի ձեռքբերման վարկերի ծավալը և քանակը աճել են համապատասխանաբար 4.7% և 7.5%-ով: Միևնույն ժամանակ, գրանցվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկային պորտֆելի բարելավում. անշարժ գույքի ձեռքբերման «չաշխատող» վարկերի մասնաբաժինն ընդհանուր անշարժ գույքի ձեռքբերման վարկերում նվազել է 0.2 տոկոսային կետով և կազմել 5.7%:

Տարվա ընթացքում 20.8%-ով ավելացել է բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության վարկավորումը, որի գծով ևս գրանցվել է վարկային պորտֆելի բարելավում: Մասնավորապես`բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված «չաշխատող» վարկերի մասնաբաժինը վերոնշյալ ոլորտին տրամադրված վարկերի մեջ նվազել է 3.4 տոկոսային կետով և կազմել 6.7%:

2015 թ. համեմատ 2016 թ. անշարժ գույքի շուկայում ցածր ակտիվության մակարդակի պայմաններում 19.4%-ով նվազել են շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալները: Ընդ որում` նվազել են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ բնակչության միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալները` համապատասխանաբար 5.3% և 27.2%-ով: Բնակչության միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալների առավել արագ տեմպով նվազման հետևանքով նվազել է դրանց մասնաբաժինը գործարկված բնակելի շենքերի ընդհանուր ծավալում և կազմել 58.0% (2015 թվականին` 64.2%): Շենքերի շինարարությամբ զբաղվող կազմակերպությունների մեծ մասի համար անշարժ գույքի շինարարությանը խոչընդոտող հիմնական գործոնը շարունակում է մնալ պահանջարկի նվազումը: Այսպիսով` անշարժ գույքի շուկայի ակտիվության ցածր մակարդակը սահմանափակել է ֆինանսական հաստատությունների` անշարժ գույք հանդիսացող գրավի առարկայի իրացման հնարավորությունները, այնուամենայնիվ, անշարժ գույքի գների տատանումները նշանակալի չեն եղել ֆինանսական համակարգի կայունության համար:

loading...
ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan