Երևան, 28.Հունիս.2017,
--
:
--
,

Ներդրումները եկել, մեր դուռը թակում են, մեզ մնում է դուռը բացել ու պայմաններ ապահովել, որպեսզի ներս հոսեն: Բայց...


Մեր հյուրն է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ իրենց կազմակերպությունները պատրաստ են 8 մլրդ դոլարի չափով ներդրումներ կատարել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում: Ինչպե՞ս եք դա գնահատում:

– Համարում եմ շատ դրական քայլ: Դա ներդրումային խոշոր նախաձեռնություն է, այդպիսի առաջարկ Հայաստանը երբևէ չի ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից:
Ինչ վերաբերում է տվյալ ոլորտին, ապա այն մեր երկրի ամենահեռանկարային ոլորտն է, որտեղ կարելի է ներդրումներ անել: Ընդհանրապես աշխարհը գնում է այլընտրանքային էներգիայի աղբյուրների ձևավորման ուղիով: Օրինակ, Գերմանիան արդեն մոտավորապես 85 տոկոսով կարողանում է անցնել այլընտրանքային էներգետիկային: Ողջ եվրոպայում այն լայն կիրառություն ունի:
Ապագայում ատոմային էներգետիկայից հրաժարվելու գաղափարը պետք է դրված լինի նաև մեր ռազմավարական մոտեցումների մեջ: Չնայած մենք ոնց որ թե հակված ենք ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գաղափարին: Իսկ տվյալ գումարը, որի մասին խոսք է գնում, կարծում եմ ավելի մեծ է, քան անհրաժեշտ կլինի նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցելու համար: Իսկ դա նշանակում է, որ հնարավորություն լինելու դեպքում մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք:
Չնայած սա, անխոս, հակադիր քայլ է Ռուսաստանին: Քանզի տեսնում ենք, որ Ռուսաստանն իր էներգետիկ ռեսուրսները տարածաշրջանում վաճառելու կամ դրանց ուղղությամբ գերակա դիրք զբաղեցնելու մեծ նպատակներ ունի: Եվ դա չի էլ փորձում թաքցնել, չի էլ մտածում ծավալները նվազեցնելու վերաբերյալ: Եվ հենց այս հանգամանքը կարող է լինել ամենախանգարող գործոններից մեկը:
Իսկ դա չափազանց արագ երևան եկավ: Ամերիկյան կողմի հայտարարությունից մի քանի օր հետո Ռուսաստանն է հանդես եկել նախաձեռնությամբ: Պոլիտեխնիկական ինստիտուտում Ռոսատոմի կողմից կազմակերպվելու է ֆորում: Եվ սա ինքնըստինքյան կարելի է դիտել որպես հակակշիռ քայլ ամերիկյան նախաձեռնությանը:

– Իսկ մեր իշխանությունների դիրքորոշումն ինչպիսի՞ն է այս հարցում: Ձեզ բավարարում է նրանց խոսուն լռությունը. ոչ` հա՛, ոչ` չէ՛:

– Իհարկե, չի բավարարում: Որովհետև նման առաջարկություն հնչելուց հետո մեր ողջ պետական ապարատը, որը լծված է ներդրումներ ներգրավելու, խոստումներ ստանալու, ծրագրեր կազմելու գործին, պետք է այլ վերաբերմունք դրսևորեր: Որովհետև ներդրումները եկել, մեր դուռը թակում են, մեզ մնում է դուռը բացել ու պայմաններ ապահովել, որպեսզի դրանք ներս հոսեն:
Իսկ դա նշանակում է պետական կառավարման մարմինների կողմից լուրջ և մեծ թափով նախաձեռնողականության ցուցաբերման անհրաժեշտություն: Նրանք պետք է այդ գաղափարը հասունացնեն, որպեսզի հայտարարությունից այն մտնի իրագործման փուլ:

– Իսկ մեր տնտեսության կառուցվածքը, նրա մոնոպոլիզացված վիճակը չի՞ խանգարում, որպեսզի ներդրումները կայանան: Կարծես թե ամերիկյան կողմը նաև պայմաններ է առաջադրում:

– Բնականաբար առաջադրում է: Սկզբունքը սա է` եթե ցանկանում եք այդքան ներդրումներ ունենալ ու լավ ապրել, ապա պատրաստ եղեք վերացնել այն վատ գործոնները, որոնք խոչընդոտում են տնտեսության զարգացմանը: Թե չէ դուրս է գալիս` հա՛մ ուզում ենք լավ ապրել, հա՛մ ուզում ենք մենաշնորհներ ունենալ: Իսկ այդպես չի լինում:

– Ռուսական կողմը, ի՞նչ եք կարծում` ռեալ խոչընդոտներ կհարուցի՞:

– Սա ռուսական կողմին հակակշիռ է լինելու: Մեր երկրում ստեղծվելու է բիզնես շահերի բախման կենտրոն: Ուստի, բնականաբար, ամեն մեկն իր շահերից ելնելով, որոշակի քայլեր անելու է: Թե այդ քայլերն ինչ մակարդակի կլինեն և մինչև ուր կհասնեն, ես այդ մասին կանխատեսումներ դժվարանում եմ անել:

– Փաստորեն ռուսական կողմը մեր էներգետիկայում այնքան շատ է ներկայացված, կարելի է ասել ամբողջովին ներկայացված է: Մեր ուժը կպատի՞, որ նրանց թեկուզ ասենք` մի քիչ հեռացեք, մենք տեղ բացենք նաև ամերիկացիների համար: Կկարողանա՞նք ասել անգամ իրական ցանկության դեպքում:

– Ուժ միշտ էլ կա: Եվ ուժի հետևում կանգնած ժողովուրդ է լինում սովորաբար:


Գոհար Սարդարյան

loading...
«Պատվերով հարցազրույց» հատուկ նախագծի հյուրն է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը
Ոչինչ ավելի պերճախոս չէ, քան մաքուր թղթի կտորը
Պետք չէ վախենալ թանձր մշուշից. օրվա պոեզիան Բոստոնի օդանավակայանում ինը կիլոգրամ քաշով կենդանի օմար են հանձնել ուղեբեռ Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել Ալաշկերտ-Սանտա Կոլոմա` 1:0. Հայաստանի չեմպիոնը կատարեց նվազագույն առաջադրանքը Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին Շվեյցարացի պաշտոնյաները բարձր են գնահատել հայկական պանիրների որակը Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման ԱՄՆ-ի առեւտրի նախարարն անսպասելիորեն չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Բեռլին ՀՀ-Իրան և ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը կավարտվի 2019-ին Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման Բալաշիխայի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Լիլյա Թադևոսյանը Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չԷ. Ուկրաինայի դատախազություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan