Երևան, 27.Մայիս.2018,
--
:
--
,

ՆԱՏՕ–ն միացել է ԻՊ–ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային. իրավիճա՞կ է փոխվում


Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը

– ՆԱՏՕ–ն հայտարարել է, որ միանում է ԻՊ–ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային: Մեծ հաշվով սա ի՞նչ է նշանակում: Սա իրավիճակ փոխո՞ղ որոշում է:

– ԱՄՆ նախագահի՝ պաշտոնի ստանձնումից անմիջապես հետո սիրիական ավիաբազայի հրթիռակոծությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ–ն ծրագիր ունի գործել Սիրիայում: Եվ նրա՝ արտերկիր առաջին այցելությունները նույնպես ցույց են տալիս ԱՄՆ նորընտիր նախագահի ֆոկուսը՝ դա Մերձավոր Արևելքն է: Այս կտրվածքով Թրամփին անհրաժեշտ է ՆԱՏՕ–ի աջակցությունը: Կարծում եմ՝ հենց դրանով է պայմանավորված այս հայտարարությունը:

– Բայց թե նախընտրական, թե հետընտրական շրջանում Թրամփը ՆԱՏՕ–ն համարում էր հնացած կառույց:

– Դե, նա հայտարարեց, որ, ըստ էության, վերանայել է իր դիրքորոշումը:

– ՆԱՏՕ–ն հայտարարել է, որ թեև միանում է կոալիցիային, բայց ցամաքային գործողություններին չի մասնակցելու: Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան դեմ են՝ արաբական երկրների հետ հարաբերությունները չվտանգելու նկատառումներից ելնելով: Այդ դեպքում Թրամփի համար ՆԱՏՕ–ի աջակցությունը որքանո՞վ գործուն և ռեալ կլինի:

– Ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգներն էլ որոշում ունի մասնակցելու ցամաքային գործողություններին: ԻՊ–ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի առաքելությունը հիմնականում օդային հարվածների, վարժանքների միջոցով տեղի այն խմբավորումներին, մասնավորապես քրդերին և այլն, օգնելն է, որոնք պայքար են մղում ԻՊ–ի դեմ: Ավելին անելու որոշում չկա: Եվ այդ որոշման ընդունումն էլ կապված է որոշ դժվարությունների հետ: Անգամ եթե այդ որոշման ընդունումը հեշտ լինի, հավատացնում եմ՝ ԱՄՆ–ն այն պետությունը չէ, որ առանց երկար մտածելու մտնի մի գործընթացի մեջ, որից դուրս գալը խնդիր է: Ի վերջո, ԱՄՆ–ն ունի Իրաքի, Աֆղանստանի փորձ:

– ՆԱՏՕ–ն հայտարարեց, որ մասնակցելու է միայն կոալիցիայի քաղաքական քննարկումներին: Այլ մանդատ չունի:

– Այո, չունի: Նրա որոշումների համար հիմք են հանդիսանում Վարշավյան գագաթաժողովի ռազմավարական փաստաթղթերը, որտեղ Մերձավոր Արևելքը, սիրիական ճգնաժամը հիշատակված են որպես լրջագույն սպառնալիք, որի հետ ՆԱՏՕ–ն և ՆԱՏՕ անդամ երկրները բախվում են տարբեր ձևերով՝ սկսած փախստականներից վերջացրած ահաբեկչություններով: Իսկ միջազգային ահաբեկչությունը ՆԱՏՕ–ի պայքարի գլխավոր ուղղություններից է:

– Ռուսական կողմը նշել էր, որ այս որոշումից հետո ՆԱՏՕ–ի բյուջեի միջոցով ֆինանսական օգնություն է տրվելու Սիրիայում կատարվող օպերացիաներին: Եվ այս ձևով Թրամփը կարողացավ չմուծվող գումարները կորզել անդամ երկրներից:

– Այդ կարծիքը հեռու չէ իրականությունից: Միջազգային կոալիցիայի առաքելությունը հենց ԻՊ–ի դեմ կռվող խմբավորումներին աջակցություն ցուցաբերելն է: Այս կտրվածքով, այո, բնականաբար, ՆԱՏՕ–ն ներդրում է ունենալու: Իսկ ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ–ի ֆինանսավորման և անդամ երկրների կողմից իրենց ֆինանսական մասնաբաժինը կատարել–չկատարելու խնդիրը, որը բարձրացրեց Թրամփը և իր նախընտրական արշավի ընթացքում և երկու օր առաջ Բրյուսել այցի ժամանակ, կապ ունի ոչ միայն այդ խնդիրների, այլ գլոբալ անվտանգության խնդիրներում ԱՄՆ–ի և մյուսների դերակատարման չափի հետ: Ասել թե դա միայն վերաբերում է ԻՊ–ի դեմ պայքարին, ճիշտ չէ: Բայց դա նույնպես մաս է կազմում այն ընդհանուր մոտեցման, որը որդեգրել է Թրամփը:

– Ի դեպ, ռուսական կողմը ողջունել էր ՆԱՏՕ–ի միանալը կոալիցիոն ուժերին: Այս դիրքորոշումն անկե՞ղծ է:

– Դեռևս նախընտրական շրջանից սկսած, երբ փորձագետներս քննարկում էինք ռուս–ամերիկյան համագործակցության հարցերը, որոնք նույնիսկ նախընտրական բուռն կրքերի պատճառ դարձան ԱՄՆ–ում, ամենահավանական հարթակներից մեկը մնում էր Սիրիան: Եվ Թրամփը Քլինթոնի հետ մրցապայքարում հանդես էր գալիս հենց այդ թեզով, որ ԻՊ–ի դեմ պայքարի հարցում պետք է համագործակցել Ռուսաստանի հետ: Այլ տարածաշրջաններում՝ Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում և այլն, ՌԴ–ի և ԱՄՆ–ի շահերն այնքան հակադիր են, որ որևէ ձևով համագործակցություն նշանակում է կողմերից մեկի նահանջ իր դիրքերից: Քանի որ Ռուսաստանը նույնպես գիտի այդ մասին, ուստի ԱՄՆ–ի հետ որևէ լուրջ գործակցություն հնարավոր է համարում սիրիական հարթակում: Ուստի փորձում են ողջունել դա: Բայց ես վստահ չեմ, որ այդ ամենը շատ հարթ է ընթանալու: Որովհետև ՆԱՏՕ–ի անդամ երկրների և ԱՄՆ–ի ու մյուս կողմից Ռուսաստանի պատկերացումները ճգնաժամից դուրս գալու հարցում էապես տարբերվում են: Եվ, ի վերջո, եթե ՆԱՏՕ–ի անդամ երկրներն ավելի ակտիվացնեն իրենց մասնակցությունը ԱՄՆ–ի հետ միասին ԻՊ–ի դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին, դա տեղում բերելու է բալանսների փոփոխության այն ուժերի միջև, որոնցից յուրաքանչյուրը տարբեր սատարում ունի՝ մեկը Ռուսաստանի, մյուսը՝ Արևմուտքից կողմից: Այնպես որ տեղական մակարդակում այդ հակասությունները սրվելու են: Այլ բան է, որ կողմերը այս ամենը կօգտագործեն զուտ մարտավարական նկատառումներով՝ սեփական գործողություններն ընդլայնելու, դրանց լեգիտիմացման հիմք ստեղծելու համար:

Արփի Սահակյան

loading...
Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները տոնում են իրենց հաղթանակը. հրապարակվել են «Էքզիթ փոլ»-ի արդյունքները Samsung-ը 539 մլն դոլար կվճարի Apple-ին Lիվերպուլ-Ռեալ Մադրիդ. ուղիղ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Космический подарок к 100-летию со дня установления первой Республики Армения и 2800-летию основания города Эребуни-Еревана Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության հաղթողը կստանա 600.000 դրամ Ամատունի Վիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելը 300 մլն դրամի պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Դիլիջանի միջազգային դպրոցի սաներն իրենց ավարտական միջոցառումն անցկացրեցին ՀՀ վարչապետի մասնակցությամբ ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Քաղաքապետարանը Դերժինսկու դպրոցի դիմացի տարածքը վաճառել է Ներսես Նազարյանին. Ալեն Սիմոնյան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել Հեյդար Ալիևի դիմանկարով Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային չվերթը Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Ճապոնիան ափսոսում, բայց պաշտպանում Է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը. Աբե «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan