Երևան, 13.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Իսլամա-ամերիկյան վեհաժողովը` հայկական ոսպնյակով

 

Ռիադում կայացած իսլամա-ամերիկյան վեհաժողովից բխած հայտարարություններն ու ձեռք բերված համաձայնությունները որոշ նախադրյալներ են փոխանցում մի քանի կարեւոր հանգամանքներով հետագա իրադարձությունների հավանական հունավորման մասին:

Վաշինգտոնը Ռիադի դերակատարության վերասահմանման փորձ է կատարում. փաստորեն Սաուդյան Արաբիան տարածաշրջանում գլխավոր խաղացողի իր կարգավիճակը սկսել էր զիջել այլ տերությունների: Հիմա, հսկայածավալ բյուջե ենթադրող նոր համաձայնություններով, բանակը վերազինելու ամերիկյան որոշումը եւ դրանից բխած Ռիադը հակաահաբեկչական կենտրոն դարձնելու համաձայնությունը երեւութապես սաուդակենտրոն տարածաշրջան ձեւավորելու նախանիշերն են փոխանցում։

Միաժամանակ սակայն, ԱՄՆ նախագահը պարզ ձևակերպմամբ, բայց խառն ուղերձով հստակացնում էր, որ միջինարեւելյան երկրների փոխարեն Վաշինգտոնը չէ, որ իրենց թշնամիներին ճզմելու քաղաքականություն պիտի ստանձնի: Այստեղ բնականաբար միանշանակ հակառակորդ կամ թշնամի գոյություն չունի. Սաուդյան Արաբիայի համար թշնամին Թեհրանն է, Սիրիայի  համար` ԻՊ-ն ու Անկարան, Անկարայի համար` քրդերը:

Ուրեմն գետնի վրա թվում է, որ հանրությունը հիմնական կտրուկ շրջադարձային փոփոխությունների ականատես չի լինի. օժանդակություններ, սահմանափակ գործողություններ, այլ ուժերի կողմից ավելի արմատական գործողությունների դեպքում զգուշացումներ, համաձայնություններ, խաղի կանոնները թելադրելու կարգավիճակի պահպանման փորձեր եւ քաոսը վերահսկելու ընդհանուր քաղաքականության կիրառման շարունակության փաստեր:

Ռիադակենտրոն տարածաշրջան ձեւավորելու ամերիկյան ծրագիրը սակայն կարող է  որոշ անհանգստություններ առաջացնել Անկարայի համար: Խնդիրը այս պարագայում վերաբերվում է բնականաբար ոչ թե Թեհրանի մեկուսացմանը, որքան հակաահաբեկչական համակարգող կենտրոնի համար քրդական զինյալ խմբավորումները իբրեւ ահաբեկիչ չդասակարգելուն: Փաստորեն, Վաշինգտոնի համար Ռիադի նոր կենտրոնը ահաբեկիչ դասակարգման մեջ ներառում է ԻՊ-ը, Ալ Քայիդան, Հեզբոլլահն ու Համասը:

Անկարան հերթական անգամ գիտակցում է, որ իր համար գլխավոր ահաբեկիչ նկատված քուրդ զինյալ խմբավորումները ոչ միայն ահաբեկիչ չեն համարվում ամերիկյան-սաուդական ճակատի համար, այլ ազդեցիկ անշրջանցելի գործոն ահաբեկչության դեմ պայքարի համար:

Հիմա արդյունքն այն է, որ բոլորը կխոսեն ահաբեկչության արմատախիլ անելու կարեւորության մասին. Իրանն ու Դամասկոսը ահաբեկչություն ասելով ընկալում են ԴԱԵՇ-ն (ԻԼԻՊ) ու Ջաբհաթ ալ Նուսրան եւ ԴԱԵՇ-ի նմանատիպ խմբավորումները, մինչ Սաուդյան Արաբիան հիմնականում Իրանի կողմից հովանավորված Հեզբոլլահն ու Համասը, իսկ Անկարան` քրդերին: Վաշինգտոնը այս բոլորի մեջ իր դիրքորոշումը նույնացնում է Ռիադի հետ` անհանգստության մատնելով Անկարային:

Զուսպ ձեւով այս նոր կենտրոնի աշխատանքներին միանում է նաեւ Բաքուն: Գեթ առայժմ: Անկախ նրանից, որ այստեղ սուր կերպով երեւում են Բաքու-Թեհրան շատ լուրջ հակասություններ. հղացքների ընկալման հստակ տարբերություններ երեւում են նաեւ Բաքվի եւ Անկարայի միջեւ ահաբեկչություն եւ հակաահաբեկչություն հղացքների եւ նրանց տակ տեղադրվող դասակարգումների միջեւ:

Ամփոփ բանաձեւելու համար արձանագրենք առայժմ, որ հայկական ոսպնյակը այս դեպքում նկատում է անհանգստություն Անկարայի մոտ եւ հստակ տարբերություն ահաբեկչություն եւ հակաահաբեկչություն հղացքների ձեւավորման, ընկալման` իր եւ իր դաշնակիցների միջեւ. իսկ ուղղակի հակասություն Բաքվի եւ Թեհրանի. տակավին` հետզհետե ուրվագծվող Բաքվի եւ Անկարայի միջեւ:

 

 ՇԱՀԱՆԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթիգլխավորխմբագիր

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan