Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Նավթային գլոբալիզացիան և գեոպոլիտիկ վարիացիաները

 

Նավթային ոլորտը, միահյուսված լինելով աշխարհաքաղաքականությանը, բարդ դինամիկ համակարգ է, որը գոյատևում է կայունության և դրա կորստի միջև: Այստեղ կիրառելի են վերը հիշատակված երևույթներից և հասկացություններից շատերը:

Մեր «գլոբալացված» աշխարհում նավթի արդյունահանման ծավալները և նավթի շուկայական գինը համակարգի այն կրիտիկական պարամետրերն են, որոնց միտումնավոր կամ պատահական փոփոխությունը կարող է հանգեցնել կառուցվածքային կայունության (structural stability) կորստի և աղետալի հետևանքների` թե՛ սովորական իմաստով, թե՛ «աղետների տեսության» լեզվով: Նշածս հանդիսանում է «Նավթային հարվածային ալիք» մոդելային խաղերի հիմնական հետևություններից մեկը: Այս պարագայում կայունության կորուստը կարող է նշանակել համակարգային փլուզում կամ տնտեսական և ֆինանսական ճգնաժամ: Իսկ դրանցով առաջացած «հարվածային ալիքները» կտարածվեն տարածաշրջաններով, նույնիսկ ողջ աշխարհով մեկ՝ տանելով համակարգը դեպի նոր, տակավին անհայտ մի հավասարակշիռ իրավիճակի: Այսպես կոչված «նոր աշխարհակարգի» հաստատում, որը մենք գերադասում ենք կոչել նեոգաղութատիրություն, սպեկուլյատիվ-իմպերիալիստական վերազգային համակարգի հաստատում:

Դիտարկենք հում նավթի միջազգային գների վարքը վերջին տարիներին: Սկզբում ներկայացնենք այն ժամանակային մեծ մասշտաբով` 1972-2011թթ., որտեղ նկատելի է 1985-86թթ. գների անկումը, ինչը ԽՍՀՄ փլուզմանն ուղղված «համակարգային հարվածի» կարևորագույն բաղկացուցիչն էր: Ակնհայտ է նաև 1998թ. ճգնաժամի ազդեցությունը: Շատ ավելի մասշտաբային երևույթ տեղի ունեցավ սկսած 2002-05թթ., երբ շեշտակիորեն և անբեկանելի կերպով սկսեց աճել հում նավթի գինը` անկախ նրա տեսակից: Խնդրով զբաղվող վերլուծաբաններից շատերն այս երևույթը բացատրում են Չինաստանի հսկայական տնտեսական համակարգի զարգացմամբ, հում նավթի (և գազի) հանդեպ Չինաստանի տնտեսության հսկայական «ախորժակով», որը և կայունորեն բարձրացնում է հում նավթի գինը: Ինչպես նաև ԱՄՆ իշխանությունների կողմից իրականացված դոլարային զանգվածի շեշտակի ավելացումով: Իրականում հարկ է նշել, որ դա այդպես է, սակայն դիտարկենք երկու հանգամանք: Բանն այն է, որ Չինաստանի տնտեսական զարգացումն այն հիմնական, ֆոնային ուժն է, որը պայմանավորում էր հում նավթի գների կայուն, կանխատեսելի և գնահատելի բարձրացումը: Դրանց այսպես ասած ուղղորդող վեկտորը, տատանումների տեսության լեզվով՝ երևույթի «հիմնական մոդան» է: Այն ածխաջրածինների գնագոյացման համակարգը դանդաղորեն մոտեցնում է կայունության սահմանին:

Ինչպես ասում են մասնագետները, սա այն ուժն է, որը բարձրացնում է «համակարգի կրիտիկականությունը»: Եվ այստեղ, կայունության սահմանին, բավական է արդեն իր մասշտաբներով շատ ավելի փոքր գործոն, օրինակ՝ մի ահաբեկչություն, վթար կամ այլ արտաքին ուղղորդված միջամտություն, և համակարգը կարող է կորցնել կայունությունը, վերապրել «կառուցվածքային դեֆորմացիա» կամ, առօրյա լեզվով ասած` փլուզվել:

Իսկ մյուս կարևոր արդյունքն այն է, որ այս մոդելավորումներն ու դրանց հետ կապված գործընթացները լույս սփռեցին այդպիսի մի «ուղղորդված արտաքին միջամտության» վրա:

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այն ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Բ. Օբաման, հաղթահարելով բազում արգելքներ, այնուամենայնիվ, կարողացավ նշանակել ծովակալ Բլեյերին ԱՄՆ Հետախուզության ազգային տնօրենի (DNI) պաշտոնում: Դրանից քիչ անց, վրաց-ռուսական պատերազմից ընդամենը 2 շաբաթ հետո, հեղինակավոր The Washington Post-ը 2008թ. օգոստոսի 21-ի իր համարում տեղեկացրեց, որ համաձայն ԱՄՆ կառավարության օպցիոնների և ֆյուչերսային գործարքները վերահսկող անկախ գործակալության տվյալների, որոշ ընկերություններ, որոնք իրենց ներկայացնում էին բացառապես որպես նավթ տեղափոխող և մատակարարող կազմակերպություններ, իրականում նավթային սպեկուլյանտներ են և արհեստականորեն, իրենց ձեռնտու կերպով բարձրացնում են նավթի գինը: Թերթի պնդմամբ՝ հաստատված է, որ 2008-ին աշխարհում նավթի գների պիկային վարքի համար հիմնականում պատասխանատու է ընդամենը մեկ այդպիսի ընկերություն` Շվեյցարիայում գրանցված Vitol ընկերությունը:

Արմեն Հովասափյան, facebook

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan