Երևան, 24.Հունիս.2017,
--
:
--
,
Ֆիննախը հիմնավոր չի համարել «Սպայկայի» խոստացած 200 մլն դոլարի ներդրումը Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. Քուրմ Գագիկ Հայրապետյանը համաձայն է Ասողիկ քահանա Կարապետյանի հետ Արայիկ Աղաբաբյան. «Կարկուտի պատճառով գյուղացին բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս» «Որպեսզի Կարեն Կարապետյանը չասի «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ», և նենգ ուժերն իրենց նպատակին չհասնեն, հարկավոր է համախմբվել նրա շուրջը» ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ Հայաստան գալը դարձավ դեպի վեր իմ ճանապարհորդության սկիզբը. Տոնինո Գուերան՝ Ռուբեն Գևորգյանցի ֆիլմում Երևանում բնակելի շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել

Բաքուն ապատեղեկատվություն է տարածում հայ-ուզբեկական հարաբերությունների մասին

 

Հունիսի 7-ից "Ուզբեկիստոն հավո յուլլարի" ուզբեկական ազգային ավիափոխադրողի կողմից իրականացվելիք Երևան-Տաշքենդ ավիաչվերթը,որքան կարելի է կռահել ադրբեջանական մամուլն ընթերցելիս,մեծ դժգոհություն է առաջացրել Բաքվում,ով ջանքեր չի խնայում,որ մեկուսացնի Հայաստանին և հատկապես խափանի Հայաստանի և մահմեդական երկրների միջև հարաբերությունները...Վերջին ցանկությունը իրականացնելու նպատակով ապշերոնյան բռնապետը նույնիսկ հատուկ կոչով էր դիմել մահմեդական երկրներին և Արցախյան հիմնահարցը ներկայացրել էր որպես կրոնական պատերազմ քրիստոնյա Հայստանի ըննդեմ մահմեդական Ադրբեջանի և կոչ էր արել մահմեդական երկրներին խզել կապերը Երևանի հետ...

Սակայն,որքան հասկանալի է,այդ կոչից հետո ՀՀ նախագահի այցը Քաթար,իսկ հիմա էլ Հայաստանի և Ուզբեկստանի միջև վերականգնվող ավիաչվերթն ապացուցում են,որ Իլհամ Ալիևի կոչը իր "մահմեդական եղբայրներին" անտեսվել է վերջիններիս կողմից...

Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը,արդեն որերրորդ անգամ անդրադառնալիս հայ-ուզբեկական հարաբերություններին հատուկ նշում է,որ Տաշքենդը այն եզակի երկրներից է,ով դատապարտել է հայերի ագրեսիան Ադրբեջանի դեմ և այդ հանգամանքից ելնելով էլ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Երևանի հետ... 
Հիշեցնեմ,որ այս հիմարությունը մի անգամ արտաբերել էր նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Աբբասովը...Սա տարրական ապատեղեկատվություն է...

Հայաստանը և Ուզբեկստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռ 1995 թ. հոկտեմբերի 27-ին...Հայաստանի եւ Ուզբեկստանի միջև Իսլամ Քարիմովի կառավարման տարիներին ստորագրվել են հինգ համաձայնագիր և երկու արձանագրություն...2016 թ-ի հուլիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որով Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի...
Իսկ արդեն ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիյոևի օրոք հայ-ուզբեկական հարաբերությունները բավական ակտիվացել են...2017 թ-ի ապրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ՝ Աբդուլազիզ Կամիլովի հետ...Է.Նալբանդյանն ու Ա.Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ...Որքան կարելի է կռահել այդ այցի "առաջին պտուղը" Երևան-Տաքշենդ ուղիղ չվերթ է,որն այսքան նյարդայնացրել է Բաքվին...

Միջինասիական հանրապետություններից Բաքուն հատուկ ուշադրություն է դարձնում Ուզբեկստանին...Պատճառները տարբեր են...Բայց կարևոր պատճառներից մեկը՝բավականին մեծ և հարուստ հայկական համայնքն է այդ երկրում,որի թիվը,ըստ տարբեր տվյալների կազմում է 50-100 հազար...Բաքուն ահռելի մեծ ռեսուրներ է ներդրել սրելու հայերի և տեղացիների հարաբերությունները...Իլհամ Ալիևի հովանավորությամբ և պատվերով Շուհրատ Սալամով ոմն մեկը,ով իրեն պատմաբան է ներկայացնում,գիրք էր գրել Ուզբեկստանում հայ դաշնակցանակնների վայրագությունների մասին,որի համար Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը սույն ստահակի դեմ քրեական գործ է հարուցել՝ազգամիջյան թշնամանք հրահրելու հոդվածով...

Հ.Գ.Պաշտոնական Երևանն այսուհետ էլ ավելի մեծ տեղ և ժամանակ պետք է հատկացնի Հայաստանի և մահմեդական երկրների միջև սերտ հարաբերություններ հաստատելուն, որը մեծ ցավ է պատճառում Ադրբեջանի բռնապետին...

Գագիկ Համբարյան, facebook

loading...
Պատրաստվում է Պորոշենկոյին իմպիչմենտ հայտարարելու փաստաթուղթը Ֆիննախը հիմնավոր չի համարել «Սպայկայի» խոստացած 200 մլն դոլարի ներդրումը Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. Քուրմ Գագիկ Հայրապետյանը համաձայն է Ասողիկ քահանա Կարապետյանի հետ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը գործում են համաձայնեցված, որպես իշխանական և քաղաքական տանդեմ Արայիկ Աղաբաբյան. «Կարկուտի պատճառով գյուղացին բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս» «Որպեսզի Կարեն Կարապետյանը չասի «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ», և նենգ ուժերն իրենց նպատակին չհասնեն, հարկավոր է համախմբվել նրա շուրջը» ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը վնասվածքի պատճառով չի շարունակի ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ Հայաստան գալը դարձավ դեպի վեր իմ ճանապարհորդության սկիզբը. Տոնինո Գուերան՝ Ռուբեն Գևորգյանցի ֆիլմում Ուրախ կլինեմ իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը հայ երեխաներին փոխանցել. Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին Երևանում բնակելի շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել Մեծ Բրիտանիան Հայաստանի խորհրդարանի կարողությունները զարգացնելու ծրագիր կիրականացնի ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է Հայաստանում կանոնակարգվում է ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Բնակչության թվի ավելացումը պատգամավորը հնարավոր է համարում տնտեսական բարեփոխումների և ներգաղթի միջոցով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս երկու փոխհատուցում է տրամադրել Նախարարը Տաջիկստանի հետ տնտեսական համագործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում Ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործում պետք է ներգրավել մասնավորին. ՀՀ վարչապետ Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցում նախանշել է «Թուրքական հոսք»-ի կառուցման վերջնաժամկետը Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում Ինչու ընդդիմությունը չէր կարող կողմ լինել կառավարության ծրագրին. մեկնաբանում է Գագիկ Մինասյանը Ռուսաստանի սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված հայերի հարցը ՀՀ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan