Yerevan, 22.August.2017,
--
:
--
,

Բաքվի վճռաբեկ դատարանը Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններին պարտադիր Ադրբեջան վերադարձնելու վճիռ է կայացրել

Բաքվի վճռաբեկ դատարանը Նիդերլանդներում գտնվող իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների գործով վճիռ է կայացրել:

 Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Բաքվի վերաքննիչ դատարանը Յունուս ամուսիններին ուժով դատարան բերելու որոշում է կայացրել:

Դատարանի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ կա ամեն պատճառ Ադրբեջան վերադառնալուց հետո ամուսիններին կրկին ձերբակալելու համար:

Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը և նրա գործընկեր՝ «Ընդդեմ խոշտանգումների» համաշխարհային կազմակերպությունը, անդրադառնալով Յունուսների վերաբերյալ դատարանի որոշմանը` Նիդերլանդների կառավարությանը կոչ են արել ընդդիմանալ ամուսիններին պարտադիր կերպով Բաքվին հանձնելու ադրբեջանական դատարանի որոշմանը:

«2014թ-ի ձերբակալությունից հետո Յունուս ամուսինների մոտ ի հայտ են եկել լուրջ առողջական խնդիրներ և նրանք ներկայումս բուժում են ստանում Նիդերլանդներում»,- նշված է կազմակերպությունների հայտարարության մեջ:

Կազմակերպությունները Նիդերլանդների կառավարությանը կոչ են արել պահանջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից դադարեցնել Յունուս ամուսինների նկատմամբ իրականացվող հետապնդումները:

Ադրբեջանական դատարանի որոշումը անուղղակիորեն վտանգի տակ է դնում Լեյլա և Արիֆ Յունուսների կյանքի և առողջության անվտանգությունը:

Լեյլա Յունուսը իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ բանտում եղած ժամանակ իրենք մշտապես ենթարկվել են ճնշումների և ցանկացել են ֆիզիկապես ոչնչացնել իրեն և ամուսնուն:

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները 2014 թվականի ամռանը ձերբակալվել էին պետական դավաճանության եւ այլ մտացածին քրեական հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում էին, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն:

Լեյլա Յունուսը եւ նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում էին, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառն Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն էր եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:

Այն ժամանակ ամուսինների գործով դատական նիստն անցկացվել է բարձր անվտանգության միջոցառումների իրադրությունում: Լրագրողներից եւ արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներից խլել էին պայուսակները, բջջային հեռախոսներն ու վկայականները: Դահլիճի առաջին շարքերը զբաղեցրել էին դատական պրիստավները եւ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ինչի պատճառով շատերը չէին կարողացել մտնել դահլիճ:

Յունուս ամուսինների փաստաբանները նիստում ունեցած ելույթում հայտարարել էին, որ նրանց նկատմամբ ներկայացված ոչ մի մեղադրանք հիմնավորված չէ եւ շինծու է:

Լեյլա Յունուսը հայտարարել էր, որ բանտախցում ամեն բան արվում է իրենց ֆիզիկապես ոչնչացնելու համար: «Մեզ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել», -ասել էր նա:

Դատարանն արհամարհել էր Յունուսի այդ հայտարարությունը, մերժել Յունուսներին իրար մոտ նստեցնելու փաստաբանների միջնորդությունը:

2015-ի նոյեմբերին Բաքվի վճռաբեկ դատարանը փոխել էր Արիֆ Յունուսի նկատմամբ կայացրած դատավճիռը` այն փոխարինելով երկրից չբացակայելու ստորագրությամբ, իսկ Լեյլա Յունուսը Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել դեկտեմբերի 9-ին:

Իլհամ Ալիևը չի կարողանում ներել իր կատարած անօրինականությունները վեր հանող և աշխարհին ներկայացնող Յունուս Ամուսիններին: Ալիևյան վարչակարգը ամեն գնով փորձում է ամուսիններին վերադարձնել Ադրբեջան և ավարտին հասցնել նրանց ֆիզիական ոչնչացման «անավարտ մնացած» գործը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan