Yerevan, 21.August.2017,
--
:
--
,

Թուրք խուժանը պետք է պատասխանատվություն կրի. ԱՄՆ կոնգրեսականն արձագանքել է վաշինգտոնյան միջադեպին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:

Հաշվի առնելով Թուրքիայի կառավարության շարունակական ավտորիտարացումը՝ կոնգրեսականը մտահոգիչ է համարում Էրդողանի այցը Սպիտակ Տուն:

«Նախագահ Էրդողանի անվտանգության թիմը միակողմանիորեն բռնարարքներ է գործել խաղաղ ցուցարարների հանդեպ, ովքեր փորձում էին բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին: Թուրք անվտանգության աշխատողները հստակորեն հարձակվել են հայ, քուրդ, եզդի և այլ իրավապաշտպանների դեմ՝ հանգեցնելով ինը հոգու հոսպիտալացմանը: Ցավալի է, որ կարծես թե պատմությունը կարող է կրկնվել»,- նշել է Ջիմ Կոստան:

Կոնգրեսականը նշել է, որ վերջին շրջանում բազմաթիվ ամերիկացիներ դիտել են «Խոստումը» ֆիլմը, որում նկարագրվում են 1915թ-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմական դրվագներ: Նա հիշեցրել է, որ ֆիլմում դաժանագույն գործողությունները սկսվում են երիտասարդ թուրքերի կողմից անմեղ մարդկանց ծեծ ու ջարդից: Կոնգրեսական նշել է նաև, որ ժամանակակից Թուրքիան չի ցանկանում ընդունել ցեղասպանության իրողությունը:

«Չենք կարող թույլ տալ, որ թուրք անվտանգության աշխատակիցների քայլերը մնան անպատասխան: Նրանց քայլերը խայտառակություն են և ես դատապարտում եմ դրանք: Նրանք խախտում են ինչպես ամերիկյան օրենքները, այնպես էլ ամերիկյան արժեքները: Թուրք անվտանգության աշխատակիցները պետք է պատասխանատվություն կրեն: ԱՄՆ նախագահը պետք է համապատասխան դիվանագիտական և իրավական քայլեր ձեռնարկի այս թուրք խուժանի նկատմամբ հայերի, քրդերի, եզդիների և այլ ցուցարարների հանդեպ բռնարարքների համար»,- ընդգծել է ԱՄՆ կոնգրեսականը:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի:

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, Վաշինգտոնի քաղաքապետը և մի շարք կոնգրեսականներ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan