Yerevan, 24.June.2017,
--
:
--
,

Հայերն ու հույները ցեղասպանության դեմ պայքարում միասնական են. Էդուարդ Շարմազանով

 


Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին Ազգային ժողովի պատգամավորները Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատգամավորների շարքում էին Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ այլք:

Նրանց հետ միասին հուշահամալիր էին այցելել Հայաստանի տարբեր մարզերի հունական համայնքների ներկայացուցիչները: «Մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով համայնքի ներկայացուցիչները պաշտոնյաների հետ շարժվեցին դեպի հուշահամալիրի անմար կրակը, ապա ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Հոգեւորականները ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ մատուցեցին:

ԱԺ նորընտիր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ցեղասպանության դեմ պայքարում հույներն ու հայերը միասնական են:

«Այսօր մայիսի 19-ն է. ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում եւ հիշում է Օսմանյան  Թուրքիայում, ապա քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների  ցեղասպանության զոհերին, թե ինչպես հարյուր  հազարավոր հույներ զոհ գնացին երիտթուրքերի, այնուհետեւ քեմալական թուրքերի ցեղասպանական քաղաքականությանը:  Այսօրվա խորհուրդը ոչ միայն հիշատակն է ու դատապարտումը, այլեւ վերածնունդը: Կիպրոսը եւ  Հունաստանն այն եզակի երկրներից են, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը, իսկ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովները միաձայն դատ ապարտել են հույների ցեղասպանությունը: Այս պայքարում մենք հաղթանակելու ենք, որովհետեւ մեր պայքարը հանուն է՝ հանուն մեր քրիստոնեական հավատի, սրբազան հայրենիքի ու հայ-հունական բարեկամության: Հավատում եմ, որ Թուրքիայի ժխտողականությունը ֆիասկո է ապրելու, որովհետեւ առավել եւս վաշինգտոնյան դեպքերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Թուրքիան չի փոխվել, նույն խուժանի քաղաքականությունն է վարում: Էրդողանի եւ Աթաթուրքի միջեւ գրեթե ոչինչ չի փոխվել. նույն հանցագործ ժխտողական քաղաքականության կրողն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանում հունական ՀԿ-ների միության նախագահ Արկադի Խիթարովն ասաց, որ Հայաստանում հունական ծագում ունեցող մարդիկ քիչ են՝ շուրջ 2000-2500: «Այս օրը տարբեր տեղերում ենք հավաքվում ու հիշում: Այսօր մեզ հետ Գյումրու, Վանաձորի եւ այլ տարածքների հունական համայնքների ներկայացուցիչներն են:  Կարծում եմ՝ Հայաստանին պետք չէ բացատրել՝ ինչ է ցեղասպանությունը: Այն, որ մենք այստեղ ենք այս օրը հիշում, նույնպես խորհրդանշական է»,-եզրափակեց նա:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan