Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի նամակում, մասնավորապես, ասված է.

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ կառավարության համագործակցությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում: Շնորհակալ եմ Ձեր նվիրվածության եւ հանձնառության համար, որով Դուք աջակցեցիք մեր ընդհանուր հետաքրքրությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության ու իրավապահ համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին:

Աշխատանքներն այդ ուղղությամբ ներկայում շարունակվում են, բայց նախարարությունը, Ձեր ղեկավարման ժամանակահատվածում, հստակ քայլեր կատարեց այս ուղղությամբ: Ես գոհունակությամբ տեղեկացա, որ Ազդարարների մասին օրենքը, որի ուղղությամբ կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր թիմը ամիսներ շարունակ աշխատում էր, արժանացավ Կառավարության հավանությանը: Մենք կշարունակենք աջակցել նախարարությանը, եւ հույս ունենք հետագայում եւս շարունակել Ձեզ հետ համագործակցությունը այլ ոլորտներում: Ընդունեք իմ լավագույն ցանկությունները Ձեր կյանքի այս նոր փուլում: Ինձ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը»:

loading...
Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին» ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan