Երևան, 20.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

«Աուդիովիզուալ գիդ»-ը հնարավորություն կտա ճամփորդել Երևանի պետական թանգարաններում

«Աուդիովիզուալ գիդ» հավելվածի շնորհանդեսն անցկացվեց  մայիսի 19-ին Սերգեյ Փարաջանովի տուն- թանգարանում:

«Թանգարանային գործում սա քայլ է առաջ: Այս հավելվածը աուդիովիզուալ և վիրտուալ  թարգմանիչ է, որը մշտական կապ է ստեղծում թանգարան այցելած զբոսաշրջիկի հետ, քանի որ այն մնում է նրա հեռախոսում, և այցելուն մշտապես կարողանում է հետևել մեր երկրի թանգարաններում տեղի ունեցող իրադարձություններին»,-հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը և դեսպանին նախարարության առաջարկին արձագանքելու և 25 000 դոլար արժողությամբ նախագծի իրականացմանն աջակցելու համար: Համագործակցությունը նվիրվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թյան Էռլունի խոսքով` իրենք շատ ուրախ են, որ մասնակցում են նման հիանալի նախաձեռնությանը, որը պատկանում է ՀՀ մշակույթի նախարարին: «Չէի սպասում, որ գաղափարն այսքան արագ կիրականանա: Այս նախագիծը վկայում է այն մասին, որ Հայաստանում զարգացած են IT տեխնոլոգիաները, իսկ նախաձեռնողներն էնտուզիաստներ են»,-ասաց դեսպանը և հավելեց, որ Հայաստանում զբոսաշրջիկների այցելության թվով Չինաստանը երրորդ տեղում է Իրանից և Ռուսաստանից հետո:

«Այս ծրագիրը կնպաստի, որ  այլ երկրների քաղաքացիները, նաև չինացիները, ավելի շատ բան իմանան Հայաստանի, ավանդույթների, մշակութային գործիչների և այդ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք մեր պարտքն ենք համարում ներդրում ունենալ Հայաստանի մշակութային կյանքի զարգացման գործում և շարունակելու ենք համագործակցել այդ հարթակում»,- շեշտեց դեսպան Թյան Էռլունին:

TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն ասաց, որ իրենց աշխատանքի արդյունքը դեռ շատ մեծ չէ, բայց նախաձեռնությունն իմաստալից է: «Մեր օրերում արվեստի մասին խոսելով`  բազմաթիվ  պայծառ անուններ ենք հիշում: Երբ անդրադառնում ենք տեխնոլոգիաներին առաջին հերթին հիշում ենք խելացի հեռախոսների մասին: Համատեղել ենք արվեստն ու ժամանակակից տեխնոլոգիաները:  Վեբ կայքը և հեռախոսային հավելվածը  հնարավորություն են տալիս տարբեր լեզուներով աշխարհին ներկայացնել այն հարստությունը, որն ունի Հայաստանը»,-եզրափակեց նա:

«Երևանի թանգարաններ» վեբ կայքը և հեռախոսային հավելվածը կազմված է բազմաթիվ բաժիններից: Գլխավոր էջում հնարավոր է տեղեկություններ գտնել տվյալ թանգարաններում իրականացվող գալիք միջոցառումների և ցուցահանդեսների մասին, քարտեզ, որում նշված են հավելվածում ընդգրկված դեռևս երեք թանգարանների գտնվելու վայրերը:

Հավելվածում կան թանգարանների, միջոցառումների,  ցուցահանդեսների բաժիններ, բլոկ բաժին, որում ներկայացված են հավելվածում առկա թանգարանների մասին հոդվածներ, տարատեսակ նյութեր:

Հիմնական կայքն աշխատում է երեք լեզվուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն;

Այն ունի նաև վիրտուալ թանգարան, որի միջոցով հետաքրքրասերը կամ այցելուն կարող է զբոսնել թանգարանների բոլոր հարկերով:

Մայիսի 20-ից սմարթֆոններում ներբեռնելով «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով հնարավոր կլինի ճամփորդել Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում: Ծրագրային հավելվածն այս տարվա ընթացքում ներդրվելու է Հայաստանի այլ պետական թանգարաններում։

«Աուդիոգիդ» ծրագրային հավելվածի ստեղծման դրամաշնորհի պայմանագիրը ստորագրվել է մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Հայաստանի պատմության թանգարանի, ինչպես նաև ծրագիրը իրականացնող Technology & Science Dynamics ընկերության միջև:

Ծրագիրն իրականացվում է մշակույթի նախարարության պատվերով:

loading...
«Բարսելոնա»-«Էյբար». ուղիղ հեռարձակում Ճապոնիայում կհայտնվեն հաշմանդամների ինքնավար սայլակներ Նոր վիրուսը կարող է 10 վարկյանում վարակել հեռախոսները Bluetooth-ի միջոցով Կարո Փայլանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են տրամադրել գրասենյակային տարածք Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ 2018-19 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա Բաքվում Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանումը Արման Նավասարդյանը պայմանավորում է երկու գործոնով Ռուսները ասֆալտի որակն ու թերությունները գնահատող սարք են ստեղծել Սահակաշվիլիի կիևյան հանրահավաքը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին Թուրքիան Իրաքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են Էյֆելյան աշտարակի շուրջ պաշտպանիչ պատ կկառուցեն զբոսաշրջիկների անվտանգության համար Ջիջի Հադիդը՝ դիզայներ ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան Է իրագործում. Բուրջանաձե ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan