Երևան, 28.Մայիս.2017,
--
:
--
,

Հայկական կողմն ալմաստի մատակարարումների ծավալը մեծացնելու համար բանակցություններ է վարում «Ալռոսա»-ի հետ

Բանակցություններ են սկսվում ռուսաստանյան «Ալռոսա» ընկերության հետ` մատակարարվող ադամանդի հումքի քանակն ավելացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտ   յանը: Նրա խոսքով` այն լուրջ խթան կհանդիսանա Հայաստանում ոլորտի հետագա զարգացման համար:

«Գնումներ կատարելու իրավունք ենք ստացել նաև ռուսական «Գոռան» ընկերության հետ, սակայն որոշակի պայմանագրային խնդիրներ դեռ խոչընդոտում են այդ գործընթացի արդյունավետ և ավելի օգտակար գործողությանը, ուստի որոշակի բանակցությունների մեջ ենք` այդ տիպային պայմանագրերը տեսքի բերելու և գործարարների համար ավելի արդյունավետ և շահութաբեր դարձնելու ուղղությամբ: Այս առումով ունենք աշխատանք և այն շուտով կավարտենք: Այս ամենը զգալիորեն կխթանի ոլորտի ապրանքաշրջանառության բարձրացումը, ինչպես նաև հետագա զարգացման համար բարենպաստ նախադ րյալներ կստեղծի»,- ասաց Մկրտչյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ցանկությունն այն է, որ «Ալռոսա»-ն Հայաստանին մատակարարի այնքան հումք, որքան նրա հետ մշտապես աշխատող 50 կազմակերպություններին: Մկրտչյանի խոսքով` հայկական ընկերությունները մի փոքր ուշ են մասնակցում մատակարարմանը վերաբերող սեսիաներին, ինչի պատճառով չեն կարողանում ավելի արդյունավետ հումքի մատակարարումներ ստանալ: Այդ նպատակով խնդիր է դրված համագործակցության եզրեր գտնել նման կազմակերպությունների հետ մատակարարումների ծավալը մեծացնելու համար:

loading...
«Արսենալը»՝ Անգլիայի գավաթակիր «Ճաճոյի Էդոյի» հարսին ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը Հենրիխ Մխիթարյանի 11 գոլերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ազնավուրը ժամանել է Հայաստան Տիմատին Հանրապետության հրապարակում անվճար համերգ կունենա Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին ԵՏՀ-ն գործարարների համար նախաձեռնել է առաջարկությունների կայք «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով. փոխնախարար Վախճանվել է հայտնի քաղաքագետ Զբիգնեվ Բժեզինսկին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ Ժողովրդավարություն ունենալու համար պետք է ունենալ ազատ մամուլ. Սթիվեն Քյուրքչյան ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին Հանդիպում 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ (տեսանյութ) Ինչպես լուծել աշխարհի ամենահրատապ խնդիրները. Aurora Dialogues քննարկումների շարք. ուղիղ միացում Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը Երկու անձի դանակահարության գործով մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովինՎարչապետ Նշվեց Սոգյութլուի հերոսամարտի 99-րդ տարեդարձը Թրամփը կարող է խստացնել հակառուսական պատժամիջոցները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan