Երևան, 24.Մայիս.2018,
--
:
--
,

Կապիտալ շինարարության ոլորտի զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք Պետգույքի կառավարման վարչության էֆեկտիվ աշխատանքը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն, ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին և իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Կառավարության ղեկավարը, ներկայացնելով վարչության գործունեության հետ կապված ակնկալիքները, նշել է, որ այն պետք է լինի կոմերցիոն արդյունքի ապահովմանն ուղղված էֆեկտիվ կառույց: «Դա չափազանց կարևոր է: Այսօր մեր բյուջեն հիմնականում ունի պահպանողական բնույթ, և եթե մենք ներդրումներ, կապիտալ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում չիրականացնենք՝ ունենալու ենք այն, ինչ ունենք: Այս առումով, կապիտալ շինարարության զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք վարչության էֆեկտիվ աշխատանքը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով պետական գույքի օպտիմալացումը, համապատասխան առաջարկությունների ներկայացումը, հնարավորությունների ստեղծումը, որոնք կարող են նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն իր զեկույցում անդրադարձել է վարչության գործառույթներին, ներկայացրել հիմնական բարեփոխումների ուղեցույցը, որը, նրա խոսքով, բոլոր ուղղություններով լուրջ օգուտ կբերի պետությանը, պետական բյուջում կավելանան նոր մուտքեր: Նշվել է, որ պետական գույքի վաճառքի շուկայի ակտիվացման նպատակով ներկայացվել են ներդրումային գրավչություն ունեցող 13 անշարժ գույքի վաճառքի նախագծերի գնահատականներն ու բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները, կազմվել են տվյալ անշարժ գույքերի տեղափոխման հնարավոր տարբերակները: Ընդհանուր առմամբ, ծրագիրը կազմում է 240 մլն դոլար: Այն ներկայացվել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Բացի այդ, 2017 թվականին վաճառքի է հանվել լրացուցիչ 63 միավոր անշարժ գույք, որից 24-ն արդեն մրցույթով օտարվել է, որի արժեքը կազմել է 236 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 63 միավոր անշարժ գույքի վաճառքից ակնկալվում է 600 մլն դրամ: Զեկուցվել է նաև, որ մշակվել է 2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է ներգրավել 35 մլրդ դրամ:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է, թե հանրապետությունում քանի պետական անշարժ գույք կա, դրա որ մասն է ենթակա վաճառքի և կառավարման սուբյետը լիարժեք հասկանալու համար կարևորել թվայնացումը: «Մենք ամբողջ գույքը, որն այսօր չի աշխատում, պետք է ինտենսիվ ակտիվացնենք, որովհետև սա այն փողն է, որը բաշխված չէ և դրանով մենք կարող ենք ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում: Այս առումով, դուք պետք է կարևորեք ձեր օղակը, գումար ներգրավեք, ներկայացնեք առաջարկներ», - ասել է գործադիրի ղեկավարը և պատասխանատուներին հանձնարարել գնահատել պետական գույքի ողջ ծավալը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետական գույքի վաճառքի աճուրդները պետք է կազմակերպել արագ, մաքսիմալ բաց ու թափանցիկ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև պետգույքի վաճառքի գործընթացում անշարժ գույքի ոլորտում փորձ ունեցող գործակալությունների ներգրավումը:

Արման Սահակյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրում այդ մոտեցումն ամրագրվել է:
«Դա չափազանց արագ և համարձակ պետք է իրականացնել»,- շեշտել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ վարչությունից ակնկալում է նաև պետական անշարժ գույքի մասնավորեցման վերաբերյալ կանխատեսումներ, վերլուծություններ: «Պետք է այստեղ լինի ակտիվ թիմ: Անհրաժեշտ է կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերել: Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում, վաճառում և այլն: Այս կառույցը որքան բիզնեսային լինի, այնքան մեր օգուտն է»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ պետական գույքի օտարման գործում կարևորելով նաև կապիտալի շուկայի ակտիվացումը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեությանը, դրանց արդյունավետությանը և 2017-ի համար սահմանված ծրագրերի ընթացքին: Արման Սահակյանը նշել է, որ նման բոլոր ձեռնարկությունների կառավարիչների առջև դրվել են հստակ պայմաններ՝ եկամուտների ապահովման, արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների վերացման ուղղություններով: Այսուհետ վերջիններս ներկայացնելու են եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ: Ոչ բավարար ցուցանիշներ ունեցող ձեռնարկությունների նկատմամբ չի ցուցաբերվելու հանդուրժողական վերաբերմունք, իսկ պատասխանատուների առջև դրվել են խաղի կոշտ կանոններ:

Վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետք է շարունակել հետևողական աշխատանքը, իսկ պետական մասնակցությամբ բիզնես ձեռնարկություններն ինտենսիվ տանել մասնավորեցման:

Հանդիպմանը քննարկվել են նաև պետական գույքի կառավարման վարչությունում նախատեսվող կառուցվածքային փոփոխություններին, էլեկտրոնային աճուրդների կազմակերպմանը, պետական գույքի տեղեկատվական բազայի արդիականացմանը և բարեփոխումներով իրականացվելիք մի շարք այլ ծրագրերին առնչվող հարցեր:

loading...
Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կհետաձգվի Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Հորդորում և պահանջում եմ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին Եվրոպացի դպրոցականներին կարող են պարտավորեցնել երկու օտար լեզու սովորել Армянин создал в городе Плиска музей кириллицы Վարորդներին չեն տուգանի տեսախցիկների ֆիքսած որոշ խախտումների դեպքում. ոստիկանություն Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Շառլ Ազնավուրը հունիսի 30-ին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը. AFP Ուկրաինացի գիտնականները Կիեւի հայ համայնքի պատմության նոր էջեր են բացահայտել ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan