Ереван, 21.Август.2017,
--
:
--
,

ՀՀԿ-ն առաջակում է կրճատել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է կրճատել խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը:Համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նա ընդգծեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվը կրճատվել է, ՀՀԿ-ն նպատակահարմար է գտնում կրճատել նաև հանձնաժողովների թիվը՝ 12-ից հասցնելով 9-ի: «Քանի որ մի որոշ հանձնաժողովներ ոլորտներով միմյանց շատ մոտ են, կմիավորվեն: Մենք առաջարկում ենք, որ նոր գումարման Ազգային ժողովն ունենա 9 հանձնաժողով նախկին 12-ի փոխարեն»,- նշեց Թովմասյանը:

Անդրադառնալով մշտական հանձնաժողովների անդամների թվին՝ Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հանձնաժողով նվազագույնը պետք է ունենա 10, առավելագույնը՝ 15 անդամ: Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները իրավունք ունեն որևէ հանձնաժողովում չընդգրկվելու: Եթե նրանք հրաժարվեն ներգրավվել որևէ հանձնաժողովի աշխատանքներում, նրանց տեղը կմնա թափուր:

Որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել հետևյալ հանձնաժողովները.

1. Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր, միջխորհրդարանական բարեկամական խմբեր, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):

3. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

4. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):

5. Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

6. Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն,դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն,նոտարիատ,կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն,ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում,քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ):

7. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

8. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ):

9. Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

Առաջարկվում է սահմանել, որ Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին.

Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին.

Յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողության շրջանակն ընդգրկում է իր գործունեության ոլորտները.

Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման եւ մշտադիտարկման իրավասությունը պատկանում է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan