Yerevan, 22.August.2017,
--
:
--
,

Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու «Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինային

 «Ավրորա» մրցանակի հավակնորդ, ամերիացի բժիշկ ԹոմՔաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չեն մնա: Երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու բժիշկ Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել:

Ինչպես հաղորդում է auroraprize.com կայքէջը, Գնդապետ Գեւորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չեն վարանել, երբ իմացել են, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում: «Սա իմ առաջին առաքելությունը չէ: Ես երկու անգամ եղել եմ առաքելության հայկական խաղաղապահ զորքերի բրիգադի կազմում Աֆղանստանում 2010 եւ 2013 թվականներին, - պատմում է մայոր Հայկ Հով հաննիսյանը, որը  Հայաստանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալն է, -  որոշում կայացնելը չերկարեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը՝ ինչի շրջանակում է այցը, ինչի համար ես դու պետք: Հրաժարվելն ինձ համար ուղղակի ընդունելի չէր լինի»:

«Բժշկի գործունեությունը մի շատ կարեւոր ասպեկտ ունի, որը մարդասիրությունն է: Բավարար չես համարում հանգիստ, խաղաղ պայմաններում աշխատել, երբ որ տեսնում ես նվիրյալներ կան, որոնք անկախ ազգից պատրաստ են ամենավտանգավոր պայմաններում ծառայել», - ասում է փոխգնդապետ Գեւորգ Հովհաննիսյանը, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետը, որն արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ:

Գեւորգ Ոսկանյանին եւ Հայկ Հովհաննիսյանին Սուդանում կմիանա Արմինե Բարխուդարյանը. մի քանի ամիս է նա մարդասիրական առաքելությամբ մեկնել է Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում, ուր իր կարիքը շատ էր զգացվում: «Թոմ Քաթինայի պատմությունը շատ ոգեշնչող է՝ սկզբից մինչեւ վերջ, չգիտեմ՝ որ պահն առանձնացնեմ: Նա էլ է բժիշկ, ես էլ, ու երբ դիտում էի հեռուստացույցով, ինձ համար ծանր էր գիտակցել այն փաստը, թե ինքը որտեղ է հիմա, ու ես որտեղ եմ՝ որպես բժիշկ: Նույն մասնագիտությամբ մարդն իր կյանքն է վտանգում, մի բժիշկ այդքան հիվանդ է սպասարկում, ծանր պայմաններում է ապրում, պատերազմի մեջ, իսկ ե՞ս», - ասում է Արմինե Բարխուդարյանը: 

Երեք հայ բժիշկները  հիմա սպասարկում են  Նուբա լեռներում ապրող մարդկանց. նրանց համար մարդկային կյանքն առաջնային է, իսկ երազանքը մեկն է՝ խաղաղությունը: 

«Բժիշկի համար շատ կարեւոր է այն զգացողությունը, որ մարդու կյանք է փրկում: Դա մի ներքին ուժ է, որ ոչնչով չես կարող փոխարինել, երբեմն բառերով անհնար է նկարագրել», - ասում է բժիշկ Ոսկանյանը: 

«Ժամանակի ընթացքում հասկանում ու գնահատում ես ռիսկերը, երբ որ հասունանում ես որպես մասնագետ, երբ տեսնում ես քո մասնագիտության անհրաժեշտությունն այնտեղ, որտեղ այդ ռիսկերը կան, - զինվորական սթափությամբ ասում է Հայկ Հովհաննիսյանը, - մենակ չես այնտեղ, կան մարդիկ ում պետք է օգնես, որոնց առողջության պատասխանատվությունը դրված է քո ուսերին: Հենց դրանով էլ մոտիվացվում ես»:

 Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ, սակայն երբ առաքելությունդ մարդկանց անօգնական չթողնելն է, երբ կա անհրաժեշտություն աջակցելու մերօրյա հերոսին, եւ երբ նրան երախտագիտություն հայտնելու լավագույն ձեւն այլոց օգնելն է, ճանապարհներն ու ժամանակը խոչընդոտ չեն: Բժիշկներ Բարխուդարյանը, Հովհաննիսյանն ու Ոսկանյանը հենց այս գիտակցումով Սուդանում ծառայում են «Գթության մայր» հիվանդանոցում:

Բժիշկները Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան, ով 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական եւ ֆինանսական պարտավորությունները: 

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն եւ Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan