Երևան, 20.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ պատժիչ մեխանիզմներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ. Շարմազանով

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ողջունում է Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները հստակ դատապարտող ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, սակայն գտնում է, որ համանախագահները չպետք է սահմանափակվեն միայն հայտարարություններով: «Բնականաբար դրական և բարձր եմ գնահատում այդ հայտարարությունը, որովհետև մեր շարունակական կոչերն արձագանք գտան: Մենք շարունակ ասում ենք, որ միջնորդները պետք է հասցեական գնահատականներ տան և սա եզակի հասցեական գնահատականներից մեկն էր, որն ուղղակի ճնշում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներին: Մինսկի խմբի համանախագահներն այս հայտարարությամբ հստակ մատնանշում են, թե որ կողմն է ապակայունացնող և լարվածություն առաջացնող էլեմենտը տարածաշրջանում, սակայն կարծում եմ, որ միայն հայտարարություններով սահմանափակվելը բավարար չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Նա հույս հայտնեց, որ երեք համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, լուրջ ճնշման  կենթարկեն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը: «Սա նաև հայկական դիվանագիտության ճիշտ աշխատանքի արդյունք է: Ես համոզված եմ, որ միայն հայտարարություններով պետք չէ սահմանափակվել: Եթե մենք սահմանափակվենք միայն հայտարարություններով և որևէ պատժամիջոց չկիրառենք, ապա սա կարող է մնալ ընդամենը օդում հայտարարություն: Դրա համար ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանը շարունակի նման լկտի պահվածքը, համանախագահները պետք է կիրառեն նաև հստակ պատժիչ մեխանիզմներ»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համբերության բաժակը լցվել էր և այլևս ճկունության և բալանս պահելու ոչ տեղ կար, ոչ էլ ժամանակ, դրա համար էլ նրանք հասցեական հայտարարությամբ հանդես եկան և մատնանշեցին, թե որ կողմն է խախտում հրադադարը և ով է լարվածություն առաջացնում շփման գծում:

loading...
Ջրարբիի դպրոցը կջեռուցվի ու կվերանորոգվի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7 տոկոսով ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության զարգացման հարցերով նիստին Հերմինե Նաղդալյանն անձամբ կվճարի ծառայողական բջջային հեռախոսի խոշոր չափի պարտքը. ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրել Ուկրաինան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Վլադիմիր Պուտինի Ղրիմ այցի կապակցությամբ Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ. Գրան Պրի Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով նամակ է հղել Էրդողանին ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց Շենգենում օտարերկրացիների վերահսկողության նոր համակարգին Հայաստանում առաջին անգամ կառանձնացվեն կենսոլորտային պահպանավայրեր Կոտայքի մարզի Գեղարդ-Գողթ հատվածում ժայռի վրա ճաքեր են առաջացել Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում Ռուսաստանում հայերի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ Լավրովն անտեղյակ է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններից Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլին որպես քաղաքական պայքարի գործիք Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով Արտակարգ դեպք՝ Բագրատաշենի մաքսակետում Վարչապետ Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Չինաստանում առաջին անգամ հաջողությամբ մարդու գլխի փոխպատվաստում է իրականացվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan