Ереван, 21.Август.2017,
--
:
--
,

Էրդողանի հերթական արկածները ԱՄՆ-ում. նա անձամբ է տվել ցուցարարների վրա հարձակվելու հրամանը. (տեսանյութ)

«Ամերիկայի ձայնի» հրապարակած տեսանյութում երևում է, թե ԱՄՆ-ում ինչպես է  Էրդողանը մեքենայի մեջ լսում ցուցարարներին, ովքեր «Մանկասպան Էրդողան» էին բղավում: Ավտոմեքենայի բացված դռան մոտ՝ Էրդողանի կողքին կանգնած անվտանգության աշխատակիցը նրան տեղեկացնում է տիրող իրադրության մասին՝ հրահանգներ ստանալով նախագահից:

Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է Էրդողանի հետ խորհրդակցող անվտանգության աշխատակիցը հրահանգում մեկ այլ աշխատակցի, ով գլխով է անում և  վազքով իջնում ցուցարարների մոտ: Դրանից հետո սկսվում է Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա:

Հարձակումից հետո Էրդողանը դուրս է գալիս ավտոմեքենայից՝ դիտելու կատարվածը, իսկ հրահանգ ստացած անվտանգության աշխատակիցը վազքով հետ է վերադառնում՝ կարծես կատարվածի մասին զեկուցելով Թուրքիայի նախագահին:

Այնուհետև  Թրդողանն անվրդով մտնում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն, որի հարևանությամբ տեղի էր ունեցել ցույցն ու ծեծուջարդը:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի ԱՄՆ այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման դեմ: Միջադեպի արդյունքում վիրավորվել էր 9 ցուցարար: 

Այս միջադեպը դատապարտել էին ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել էր պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին:

Իսկ Հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:

«Ես մինչեւ հիմա զայրացած եմ այդ թուրքական ծեծով: Մենք պետք է նրանց դեսպանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս շպրտենք: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, սա Թուրքիան չէ, սա երրորդ աշխարհի պետություն չէ: Այսպիսի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ: Մի գուցե, արժե դատական գործեր հարուցել նրանց դեմ, ում ինքնությունը մենք կկարողանանք պարզել»,- հայտարարել է սենատոր ՄքՔեյնը:

«Դրանք հասարակ քաղաքացիներ չէին, ովքեր մասնակցել էին ծեծի, դրանք Էրդողանի անվտանգության աշխատակիցներն էին: Ինչ-որ մեկն իրենց ասել է գնալ եւ ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին, եւ իմ կարծիքով դա պետք է հետեւանքներ ունենա, այդ թվում եւ այդ մարդկանց ինքնության պարզելով ու նրանց մեղադրանք ներկայացնելով: Ի վերջո, նրանք խախտել էին ամերիկյան օրենքները ԱՄՆ-ի ներսում, այնպես որ դուք ուղղակի չեք կարող դա թույլատրել ԱՄՆ-ում: Մեր երկրում մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոք հայտնել, ցուցարարները խաղաղ էին»:

Նշենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը հայտարարություն էր տարածել, թե  ցուցարարները «Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված խմբեր» էին, որոց  մեղադրել էր Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում եւ նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել»,- նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածած հայտարարության մեջ:





loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan