Երևան, 22.Հունվար.2018,
--
:
--
,
«Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում

Էրդողանի հերթական արկածները ԱՄՆ-ում. նա անձամբ է տվել ցուցարարների վրա հարձակվելու հրամանը. (տեսանյութ)

«Ամերիկայի ձայնի» հրապարակած տեսանյութում երևում է, թե ԱՄՆ-ում ինչպես է  Էրդողանը մեքենայի մեջ լսում ցուցարարներին, ովքեր «Մանկասպան Էրդողան» էին բղավում: Ավտոմեքենայի բացված դռան մոտ՝ Էրդողանի կողքին կանգնած անվտանգության աշխատակիցը նրան տեղեկացնում է տիրող իրադրության մասին՝ հրահանգներ ստանալով նախագահից:

Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է Էրդողանի հետ խորհրդակցող անվտանգության աշխատակիցը հրահանգում մեկ այլ աշխատակցի, ով գլխով է անում և  վազքով իջնում ցուցարարների մոտ: Դրանից հետո սկսվում է Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա:

Հարձակումից հետո Էրդողանը դուրս է գալիս ավտոմեքենայից՝ դիտելու կատարվածը, իսկ հրահանգ ստացած անվտանգության աշխատակիցը վազքով հետ է վերադառնում՝ կարծես կատարվածի մասին զեկուցելով Թուրքիայի նախագահին:

Այնուհետև  Թրդողանն անվրդով մտնում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն, որի հարևանությամբ տեղի էր ունեցել ցույցն ու ծեծուջարդը:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի ԱՄՆ այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման դեմ: Միջադեպի արդյունքում վիրավորվել էր 9 ցուցարար: 

Այս միջադեպը դատապարտել էին ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել էր պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին:

Իսկ Հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:

«Ես մինչեւ հիմա զայրացած եմ այդ թուրքական ծեծով: Մենք պետք է նրանց դեսպանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս շպրտենք: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, սա Թուրքիան չէ, սա երրորդ աշխարհի պետություն չէ: Այսպիսի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ: Մի գուցե, արժե դատական գործեր հարուցել նրանց դեմ, ում ինքնությունը մենք կկարողանանք պարզել»,- հայտարարել է սենատոր ՄքՔեյնը:

«Դրանք հասարակ քաղաքացիներ չէին, ովքեր մասնակցել էին ծեծի, դրանք Էրդողանի անվտանգության աշխատակիցներն էին: Ինչ-որ մեկն իրենց ասել է գնալ եւ ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին, եւ իմ կարծիքով դա պետք է հետեւանքներ ունենա, այդ թվում եւ այդ մարդկանց ինքնության պարզելով ու նրանց մեղադրանք ներկայացնելով: Ի վերջո, նրանք խախտել էին ամերիկյան օրենքները ԱՄՆ-ի ներսում, այնպես որ դուք ուղղակի չեք կարող դա թույլատրել ԱՄՆ-ում: Մեր երկրում մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոք հայտնել, ցուցարարները խաղաղ էին»:

Նշենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը հայտարարություն էր տարածել, թե  ցուցարարները «Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված խմբեր» էին, որոց  մեղադրել էր Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում եւ նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել»,- նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածած հայտարարության մեջ:





loading...
«Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ Միրգը և բանջարեղենը՝ լավագույն միջոց քաղցկեղի դեմ Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո Թերեզա Մեյը բացառել է «Brexit»-ի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի հնարավորությունը Նոր Զելանդիայի վարչապետը հղի Է եւ սպասում Է առաջնեկին Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan