Երևան, 20.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Լևոն Շիրինյան. «Ելքն» ու «Երկիր ծիրանին» պետք է մոռանան միմյանց հասցեին ասված ամենը և միասնական պլատֆորմ ստեղծեն»


Քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսելով հայաստանյան ներկայի քաղաքական իրավիճակի մասին՝ նշում է, որ եթե քաղաքագիտության չափորոշիչներով դիտենք, քաղաքական գործընթացներ չկան: Ըստ նրա՝ տեղի ունեցած ԱԺ–ի և Երևանի ավագանու ընտրություններն իշխանության վերադասավորում են միայն:

«Որոշ դեմքեր, որոնցից հասարակությունը հոգնել էր, հետ են մղվել, սակայն մեծ մասը մնացել է, ուղղակի որոշ թարմացում է կատարվել: Բացարձակ մեծամասնություն ունեցող պահպանողական ՀՀԿ–ն կրկին կոլաիցիա է կազմել սոցիալիստական Դաշնակցության հետ՝ զրկելով այդ կուսակցությանը քաղաքական գործունեության ազատությունից»,– նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով Հայաստանում ձևավորվել է կուլիսային քաղաքական առևտուր. կա իշխող վերնախավ, որն օտարված է հասարակությունից և ժողովրդից: Այս երկու ընտրությունները սոսկ դերերի բաշխում էր, որը միջանկյալ միջոցառում է և կարևոր է այն առումով, որ ստեղծելու է այն բազան, որի հիման վրա, հավանաբար, Սերժ Սարգսյանը նորից «կգահակալի»:

Ասում է, թե ուրիշ բան չի կատարվում՝ Ադրբեջանը Հայաստանի վրա խոյանքներով գրոհ է տալիս, Վրաստանը համաշխարհային քաղաքականության մեջ բարձր նիշ է գրանցում, իսկ Հայաստանում այդ ընթացքում զբաղված են ԱԺ–ով, ավագանիով, հիմա էլ պիտի իջնեն քաղաքային և գյուղական խորհուրդներ ստեղծելու գործին: Մեր իշխող վերնախավը զբաղված է Հայաստանը մաս–մաս անելով և իրար մեջ բաժանելով
Հարցին, թե ինչո՞ւ երևանցիների մեծ մասը նախընտրեցին ընտրություններին չմասնակցել, պատասխանում է, որ քաղաքականության մեջ մեկ հիմք կա՝ կամ երևում է, կամ ոչ: «Քաղաքացին երբեմն գիտակցում է, երբեմն չի գիտակցում: Պարզապես այս ընտրությունները ոչ մեկի համար հետաքրքիր չէին, որովհետև երևանցին իր շահը այդտեղ չտեսավ: Այդ փոփոխությունը քաղաքացուն հետաքրքիր չէ: Քաղաքացին տեսնելով, որ ինքն ինչպես էլ ընտրում է, արդյունք չի տալիս, անտարբեր է դառնում: Իր այգին ձեռքից վերցրել են, փողոցները կրպակապատել ու ցանկապատել են, քաղաքացուց ամեն ինչ վերցված է: Գիտի, որ նաև ձայնն է վերցված, ինքը չի ընտրում, իրենից գնում են, մի մասը գնում է գործարքի, մի մասը՝ ոչ: Երևանցու քաղաքը չկա: Այս տարիներին փոխանակ Ադրբեջանից մեր տարածքներն ազատագրեին, Երևանն են ազատագրել ծառից, ծաղկից ու այգիներից»,– նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանիում «Ելքի» և «Երկիր ծիրանիի» համագործակցությանը, քաղաքագետը գտնում է, որ եթե «Ելքը» օժանդակի «Երկիր ծիրանիին», ապա շատ բան կարող է դեպի դրականը փոխվել: Սակայն վերջինս նաև շեշտում է, որ «Ելքը» տարօրինակ վարքագիծ դրսևորեց և փոխանակ կառավարող կուսակցության դեմ պայքարելու՝ քլնգում էր Զարուհի Փոստանջյանին:

Ըստ նրա՝ «Ելքը» պետք է գնա լայն համագործակցության «Երկիր ծիրանիի» հետ: Այս երկու քաղաքական ուժերը պետք է մոռանան նախընտրական շրջանում միմյանց ասված բոլոր վատ խոսքերը և կազմեն միասնական, քաղաքական, տնտեսական պլատֆորմով մի խմբակցություն՝ Երևանի քաղաքային ավագանին դարձնելով պառլամենտ:
«Փաստի» այն հարցին էլ, թե անցած երկու ընտրությունների արդյունքները համադրելու դեպքում ընտրազանգվածին ի՞նչ գնահատական կարող ենք տալ, պատասխանեց, որ նախևառաջ ժողովուրդը երբեք սխալ չի լինում:

«Ամեն մի տխմար եթե ձայն չի ստացել, ասում է՝ էս ինչ ժողովուրդ է: Ուրեմն, եթե իրեն ընտրեր լա՞վ ժողովուրդ կլիներ: Ես դեմ եմ ժողովրդին դատապարտելուն: Տեսեք, ժողովուրդը չի ուզում անիմաստ խաղաղություն և նրա քարոզիչներին մեկընդմիշտ մերժեց: Ընտրազանգվածը նման քաղաքական հոսանքը մերժեց: ժողովուրդը մերժեց նաև պատեհապաշտությունը՝ հանձինս ՀՎԿ–ի, իսկ սա մեծ ձեռքբերում է»,– հավելեց նա:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


loading...
«Բարսելոնա»-«Էյբար». ուղիղ հեռարձակում Ճապոնիայում կհայտնվեն հաշմանդամների ինքնավար սայլակներ Նոր վիրուսը կարող է 10 վարկյանում վարակել հեռախոսները Bluetooth-ի միջոցով Կարո Փայլանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են տրամադրել գրասենյակային տարածք Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ 2018-19 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա Բաքվում Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանումը Արման Նավասարդյանը պայմանավորում է երկու գործոնով Ռուսները ասֆալտի որակն ու թերությունները գնահատող սարք են ստեղծել Սահակաշվիլիի կիևյան հանրահավաքը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին Թուրքիան Իրաքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են Էյֆելյան աշտարակի շուրջ պաշտպանիչ պատ կկառուցեն զբոսաշրջիկների անվտանգության համար Ջիջի Հադիդը՝ դիզայներ ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան Է իրագործում. Բուրջանաձե ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan