Երևան, 21.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Էրդողանը չի խնդրի ԵՄ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ հայտարարությամբ դիմել է Եվրամիությանը: Այս մասին հայտնում է թուրքական Diken  պարբերականը: «Թույլ չենք տա խաղալ մեր արժանապատվության հետ, եթե նրանք մեզ վերցնեն, կանդամակցենք»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ, եթե Եվրամիությունը Թուրքիային ընդունի, ապա Թուրքիան կանդամակցի, սակայն իրենք  ոչինչ չեն խնդրելու ԵՄ-ին: «Ես այս ազգի փառքն ու արժանապատվությունը չեմ ոտնահարի, եթե ԵՄ-ն դրական գիծ որդեգրի մեր նկատմամբ մենք էլ դրական կտրամադրվենք, որքան Եվրամիությունը մեզ համար է կարևոր, այդքան էլ մենք ենք կարևոր նրա համար»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթը թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի քարոզարշավին:

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեն կայացել է ապրիլի 16-ին և ավարտվել «Այո»-ի հաղթանակով, ինչի արդյունքում Թուրքիայում հաստատվելու է կառավարման նախագահական համակարգ:

«Նրանք մեր նախարարներին թույլ չտվեցին իջնել ինքնաթիռից, նրանք այդքան կոպիտ են և այդքան անվայել, իսկ սա թուրք ժողովուրդն է և թող այդպես էլ մնա»,- ապրիլին ունեցած ելույթներում ասել էր Էրդողանը:

Նա Եվրամիությանը մեղադրել էր ասելով. «Նրանք մեր երկրին թույլ չեն տալիս անդամակցել Եվրամիությանը, քանի որ մենք մուսուլման ենք և Թուրքիայի բնակչության 99 տոկոսը մուսուլման է: Նրանք պառակտիչներ են: Մենք մինչև այսօր լռել ենք, բայց արդեն խոսելու ենք: Նրանց մեջ ռասիզմ և իսլամաֆոբիա կա, նրանց մեջ ամեն ինչ էլ կա: Արդեն պարզ խոսենք, նրանք իրենց երկրներում սկսել են հյուրընկալել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի բանվորական կուսակցության անդամներին և գյուլենականներին, ու նրանց չափանիշներն այլևս մեզ պետք չեն»:

loading...
ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan