Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

ԼՂ շփման գծում իրավիճակի լարումը սկսվել է Ադրբեջանի գործողություններից. Զախարովա

Ռուսաստանը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցում անդրադառնալով վերջին օրերին շփման գծում լարվածության մասին հարցին՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  

«Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմից գնդակոծվել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտ, ինչին համապատասխանաբար արձագանքել է մյուս կողմը: Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այս հարցում ես բազմիցս ասել եմ»,- ընդգծել է Զախարովան:

Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը՝ Զախարովան ասել է, որ դեռևս հայտարարելու բան չունի, եթե նման շփումներ նախատեսվեն, ապա այդ մասին կտեղեկացնեն:

Մարիա Զախարովան կոշտ կերպով արձագանքել է Ռուսաստանում գործող «Ադրբեջանցիների համառուսական կոնգրես» հասարակական կազմակերպության արգելման ՌԴ Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին նշելով, որ շփոթված են Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունից:

«Ուշադրություն ենք դարձրել ռուսական ներքին քաղաքականության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որում արտահայտություններ կային «ազգամիջյան հարաբերությունների բալանսի, բարեփոխումների կոնցեպցիայի և միջմշակութային երկխոսության հեռանկարների» վերաբերյալ: Կարծում ենք, որ նման արտահայտությունները տեղին չեն: Ռուսական հասարակական կազմակերպության վերաբերյալ ռուսական դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի հանդեպ «ոչ բարեկամական քայլ» գնահատականը տարօրինակ է թվում»,- ընդգծել է Զախարովան:

Նա ցավալի է համարել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին կիրառել է մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «հայկական հետքի» մասին տարբերակը:

«Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք այն հարցերում, թե ինչպես կառուցենք միջէթնիկ հարաբերությունները մեր սեփական երկրում: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ ապահովվում են յուրաքանչյուրի իրավունքները և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից: Մեզ մոտ ստեղծված են ինքնակազմակերպման և մշակութային, ազգային-հասարակական միավորումների գործունեության համար բոլոր պայմանները»,- նշել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ազգությամբ ադրբեջանցի Ռուսաստանի քաղաքացիներին ե ն պատկանում ՌԴ-ում գործող շուրջ 260 ոչ առևտրային կազմակերպություններ:

«Դաշնային մակարդակում հաջողությամբ գործում են Ռուսաստանի երիտասարդ ադրբեջանցիների միավորումը, Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունը, Համաշխարհային ադրբեջանական մշակութային ֆոնդը»,- ընդգծել է Զախարովան:

loading...
Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan