Երևան, 18.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

«Իսկանդերի» ուրվականը Բաքվին հանգիստ չի տալիս. գուցե փրկեն ուկրաինական «Гром 2»–ը կամ չինական M20–ը՞



Երկու օր առաջ ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն կազմակերպել էր քննարկում, որի հիմնական թեման էր Ռուսաստանի կողմից մեծացող ռազմական ագրեսիան Եվրոպայի նկատմամբ: Լսումների մասնակիցները քննարկել են Ռուսաստանի ռազմական ակտիվությունը Եվրոպայում, նաև ԵԱՀԿ շրջանակներում և սպառազինությունների տարածման հսկողության ոլորտում ստանձնած պարտականությունների հետևողական խախտումները: Քննարկմանը հիմնականում մասնակցել են ԱՄՆ Պետքարտուղարության և Պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցներ:

Այս քննարկումը մեծ արձագանք է գտել Ադրբեջանում: Բայց նրանց հետաքրքրել և հուզել են ոչ թե ռուսական ագրեսիայի սպառնալիքը կամ էլ Եվրոպայի անվտանգության հեռանկարները, այլ ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման հարցերով նախկին տեղակալ Սթիվեն Ռեյդմեյքերի խոսքերը Հայաստանին տրամադրված «Իսկանդերների» մասին: Ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ քննարկման ժամանակ Ռեյդմեյքերն ասել է, որ «գոյություն ունի հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողության միջազգային կարգ, որը սահմանափակում է դրանց փոխանցումը»: Ուստիև, «առանցքային է այն հարցը, թե Ռուսաստանը «Իսկանդերի» որ մոդիֆիկացիան է տրամադրել Հայաստանին, քանի որ տարբեր մոդիֆիկացիաներ ունեն տարբեր հեռահարություն և կախված այդ ցուցանիշից՝ ընկնում կամ չեն ընկնում դրանք երրորդ երկրին փոխանցելու սահմանափակումների տակ»,– ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Ռեյդմեյքերը:

«Եթե դա «Искандер–Э» տարբերակն է, ապա այն համապատասխանում է Սպառազինությունների հսկողության մասին համաձայնագրին (MCTR): Իսկ եթե դա «Искандер–М» մոդիֆիկացիան է, ապա դրա մատակարարումն անթույլատրելի է»,– ասել է ԱՄՆ նախկին պաշտոնյան:

Թե այս քննարկումը իրական կյանքում և իրական քաղաքականության մեջ ինչ ազդեցություն կունենա, այնքան էլ պարզ չէ: Իսկ թե Հայաստանում «Իսկանդերի» որ մոդիֆիկացիան է գտնվում, «կոնֆիդենցիալ ինֆորմացիա է», մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ, մի քանի օր առաջ «Իսկանդերներին» էր անդրադարձել նաև ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Արտաքին քաղաքականության խորհրդի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը՝ նշելով, որ այդ քայլով «Մոսկվան ու Երևանը լուրջ քայլեր են ձեռնարկել Հայաստանի ռազմական ներուժն ամրացնելու ուղղությամբ՝ դրանով իսկ զսպելով Բաքվի պոտենցիալ հնարավորությունները»:

Շուրջ 8 ամիս է անցել այն օրից, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համակարգերը: Բայց Բաքվում կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում: Իհարկե, դա հասկանալի է: Նման հզոր զենքի առկայությունը հայկական Զինված ուժերում, միանգամայն փոխում է տարածաշրջանի ռազմական բալանսը: Իսկ մի քանի ամիս առաջ ՀՀ նախագահի խոսքը, թե աչքը չի թարթի «Իսկանդեր» կիրառելու հրաման արձակելիս, էլ ավելի մեծ ցայտնոտ առաջացրեց Բաքվում: Պատահական չէ, որ դրանից մի քանի օր հետո Բաքվում հպարտորեն հայտարարեցին, որ ուկրաինական «Гром–2» ՕՄՀՀ–ի մշակումը մտել է եզրափակիչ փուլ ու որ իրենք դրա առաջին գնորդներն են լինելու:

Այս հայտարարությունն ավելի շատ ուղղված էր ներքին լսարանի՞ն, թե նաև հենց ասողներին, այնքան էլ պարզ չէ: Պարզ չէ նաև այդքան մեծ ոգևորության պատճառը:
«Гром–2» ՕՄՀՀ–ի ստեղծման աշխատանքներն սկսվել են դեռ 90–ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Այն ժամանակ նախագիծը կոչվում էր «Բորիսֆեն»: Տնտեսական ճգնաժամի, ֆինանսների բացակայության պատճառով նախագիծը երկար ժամանակ մնացել էր դարակներում: Միայն 2013 թ. տեղեկություն եղավ, որ նախագծի իրականացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Որոշ տեղեկությունների համաձայն, ուկրաինական կողմին նախագծի իրականացման համար ֆինանսապես աջակցել է Սաուդյան Արաբիան՝ տրամադրելով ավելի քան 40 մլն դոլար (Ռուսաստանը հրաժարվել է «Իսկանդեր» տրամադրել այդ երկրին, ուստի այն փորձել է Ուկրաինայի հետ միասին ստեղծել նորը): Իսկ անցած ամիս «Южное» կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Դեգտյարովը հայտարարել էր, որ «Гром 2»–ը մշակման եզրափակիչ փուլում է: Քանի որ որոշ ռազմական փորձագետներ այն համարում են ռուսական «Իսկանդերների» անալոգը, այդ լուրից Բաքուն ընկել էր ցնծության մեջ:
«Բայց այդ եզրափակիչ փուլը կարող է 10 տարի տևել: Թղթի վրա մի լավ զենք են գտել ու ցանկանում են, որ այն իրենց երազանքը դառնա»,– մեզ հետ զրույցում ադրբեջանցիների ոգևորությունը մեկնաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ, նման «երազանքներով» Բաքուն հաճախ է տարվում: Անցած տարի էլ նույն ոգևորությամբ խոսում էին չինական «Իսկանդերներ»՝ M20 ՕՄՀՀ–եր ձեռք բերելու մասին: Ավելին, այդ օրերին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Ջամալովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է ձեռնամուխ լինել փոքր հեռահարության օպերատիվ–մարտավարական հրթիռների արտադրությանը, իսկ դրանց «զանգվածային հարվածը իր մասշաբով անհամեմատելի կլինի հայկական «Իսկանդերի» հարվածի հետ»:
Մի խոսքով, «Իսկանդերը» իրական մղձավանջ է դարձել Բաքվի համար: Բայց որ կողմ պտտվում են, ելքը չեն գտնում:

loading...
Շարմազանովն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ քննարկումների Պատանի շախմատիստներն օլիմպիադայում 4-րդ տեղում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա Հայաստանում ԱՄԷ դեսպանն այցելել է Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց Ճապոնիայում ճանապարհներին սկսվել են անվարորդ ավտոմեքենայի փորձարկումները
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է Գրականագետ Ֆելիքս Մելոյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի գրողների միության շենքում Օրվա խաղերի անոնս Ինչպես թալանեցին Ջիգարխանյանին. НТВ-ի ռեպորտաժը Վրաստանում հայտնաբերվել է «Կոնվերսբանկի» ավազակային հարձակման մեջ 3-րդ մեղադրվողը «Թուրքական հոսքը» ռուսական գազը Եվրոպա կհասցնի Բուլղարիայի տարածքով Կասկածելի մսեղիքի մեջ՝ ավանակի և ձիու միս. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan