Երևան, 21.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Աշխատող բիզնեսի վրա լրացուցիչ բեռ չպետք է ավելանա. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձավ Սևանա լճին հարակից տարածքներում և Երևանի կենտրոնում գտնվող պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին: Կարեն Կարապետյանն ասաց, որ ընդհանրապես Հայաստանի ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդում գտնվող գույք, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ ավելացված արժեք ստեղծելու համար:

«Մենք խոսել ենք այդ մասին և կառավարության մեր ծրագրում նման կետ կար: Նաև պայմանավորվել էինք հատուկ վերաբերմունք ցուցաբերել Սևանա լճի ավազանին և Երևանի կենտրոնին: Կառավարության ծրագրում նախատեսված էր ներդնել նոր մեխանիզմներ՝ խթանելու պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծման հետ կապված: Մենք այդ մասով ի՞նչ ենք կատարել, ո՞րտեղ ենք գտնվում»,- Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանից հետաքրքրվեց Կարապետյանը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարն ասաց, որ աշխատանքը կատարել են, որպեսզի կառավարության ծրագրի հիմքում դրված սկզբունքով ստեղծվի գործիքակազմ, մասնավորապես, հարկման մեխանիզմների միջոցով: «Պետք է այն գույքը, որը կարող է ստեղծել ավելացված արժեք մեր տնտեսության մեջ ու նպաստել տնտեսական աճին, օգտագործվի, ծառայի իր նպատակին, հակառակ դեպքում, այդպիսի գույք պահելը լինելու է ծախսատար», - ասաց Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ իրականացրել են վերլուծություններ ու հաշվարկներ, որոնց շուրջ առաջարկեց հաջորդ շաբաթ Կարեն Կարապետյանի մոտ կազմակերպել քննարկում:

«Շատ լավ, Ձեր ներկայացրած թվերից կարող է բիզնեսը վախենալ», - արձագանքեց Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծեց, որ աշխատող բիզնեսը լրացուցիչ բեռ չպետք է ստանա, իսկ բիզնեսը, որը չի աշխատում, նրա նկատմամբ պետք է կիրառել պրոգրեսիվ գույքահարկ: «Աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի առաջանում, մյուսի մոտ առաջանում է: Երևանի կենտրոնի վերաբերյալ վերաբերմունքը հետևյալն է. այստեղ Երևանի քաղաքապետարանը պետք է որոշի, կարծում եմ, որոշակի տրամաբանական ժամանակ տրամադրի՝ ասելով, եթե մինչ այս ժամանակը, գույքը աշխատեցնեք՝ պրոգրեսիվ գույքահարկ չենք կիրառելու, իսկ եթե լինի ոչ, ապա կիրառելու ենք, որպեսզի լինի կանխատեսելի. չստացվի, թե մենք բիզնեսի համար պայմանը փոխում ենք առանց իրեն զգուշացնելու»,- ասաց Կարեն Կարապետյանը:

loading...
ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan