Երևան, 19.Հունվար.2018,
--
:
--
,
Մակրոնը խոստացել Է ընդհանուր զինապարտություն սահմանել Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կկայանա այսօր. Mirror «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների.ուղիղ միացում Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ

Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը


Ինչպես տեղեկացնում է «Ակոս» թերթը՝ Թուրքիայում դատական մարմինների կողմից պահանջ է ներկայացվել՝ դադարեցնելու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը:

Ըստ «Ակոս» թերթի՝ այսօր խորհրդարան են ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը:

10 պատգամավորների թվում են ԺԴԿ-ից մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը, Բարըշ Յարքադաշը:

«Ակոսի» տեղեկացմամբ՝ նախորդ շաբաթ մեջլիս էր ներկայացվել վերոնշյալ կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնմխելիության դադարեցման պահանջ: Թուրքիայի մեջլիսի պատգամավորների անձեռնմխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը թուրքական խորհրդարանի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջարկով, ինչն ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով:

Օրենքի այս փոփոխությունը Թուրքիայի պաշտոնաթերթում ("Resmi Gazete") հրապարկվել և ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 8-ին: Դրանով հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց հարուցելու մեջլիսի 152 պատգամավորի դեմ: Նշենք, որ այս պահին անազատության մեջ է 10 պատգամավոր, որոնց թվում՝ քրդամետ ընդդիամադիր ԺԴԿ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:

Յուքսեքդաղի և Դիարբեքիրից պատգամավոր Նուրսել Այդողանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:

loading...
Մակրոնը խոստացել Է ընդհանուր զինապարտություն սահմանել Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կկայանա այսօր. Mirror «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների.ուղիղ միացում Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է. Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն «Արմեն Սարգսյանը Վազգենի հետ ոչ միայն գործընկեր էր, այլև բարեկամ». Տիգրան Հակոբյան ՔԿՀ-ներում պահման պայմանները բարելավելու ուղղությամբ հստակ ծրագիր է մշակվել Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ «Տուր ձեռքդ, պստլո» վեպի հեղինակն եւ «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակներն արժանացան ՀՀ պետական պարգեւների Դիտորդական խմբի անդամն առաջարկում է ՔԿՀ-ներում դատապարտյալների հիերարխիկ հարաբերությունների դեմ հայեցակարգ մշակել Դինքի բացակայությունը Թուրքիային դեպի ավելի վատը տարավ. «Ակոս»-ի գլխավոր խմբագիր 11 տարի առանց Հրանտ. այսօր Դինքի սպանության օրն է ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ Հայաստանը ԼՂ հարցում Ռումինիայից հավասարակշռված դիրքորոշման շարունակում է ակնկալում Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը. նա նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Բարաք Օբաման կարող Է վերադառնալ քաղաքականություն. Newsweek Հռոմի պապը ժամանել Է Պերու Զենքի շուկայում փոքրաչափ ատրճանակ է հայտնվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan