Երևան, 19.Հունվար.2018,
--
:
--
,
Մակրոնը խոստացել Է ընդհանուր զինապարտություն սահմանել Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կկայանա այսօր. Mirror «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների.ուղիղ միացում Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ

Սահմանային լարվածությամբ Բաքուն փորձում է ուժեղացնել իր բանակցային դիրքերը


Մեր հյուրն է ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը

– Արդեն մի քանի օր է՝ շփման գծում վիճակը բավականին լարված է: Ընդ որում, ուշագրավ է, որ վիճակն առավել խիստ գույներով ներկայացնում է ադրբեջանական կողմը:

– Ըստ էության, ոչ մի նոր բան տեղի չի ունենում: Լարվածությունը պայմանավորված է նրանով, որ բանակցություններում առաջընթաց չկա: Միևնույն ժամանակ կան հանդիպումների վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ: Հնարավոր է՝ կողմերը փորձում են բանակցություններից առաջ ավելի ուժեղացնել իրենց դիրքերը:

– Ուշագրավ է, որ «Оса»–ի պատմությանը նախորդել էր Մամեդյարովի այն հայտարարությունը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը բխում է բանակցությունների տրամաբանությունից: Դա պատահականությո՞ւն էր:

– Այստեղ էլ նորություն չկա: Դա Ադրբեջանի դիրքորոշումն է, որը չի համապատասխանում մեր մոտեցմանը: Նախևառաջ՝ կարգավիճակ կամ կարգավիճակի շուրջ կոնկրետ, հստակ պայմանավորվածություններ: Դա նախատեսված է այն փաստաթղթով, որը դրված է սեղանին: Կարծում եմ՝ Մամեդյարովը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն: Ադրբեջանի արտգործնախարարի դիրքորոշումը չի համապատասխանում իրականությանը:

– Ընդ որում, Մամեդյարովի հայտարարությունից օրեր առաջ նրա տեղակալ Ազիմովը ներկայացրեց ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու ադրբեջանական պատկերացումները: Ու դա այն դեպքում, երբ կարծես թե նման հայտարարության համար հիմքեր չկային: Դիվանագիտական դաշտում ինչ–որ լուրջ բա՞ն է տեղի ունենում:

– Չեմ կարծում: Այն, ինչ տեղի է ունենում, հրապարակային հայտարարվում է: Այս պահին նախապատրաստվում է հանդիպում: Իսկ այն, որ ադրբեջանցիք փորձում են ներկայացնել իրենց մոտեցումները և համոզել միջազգային հանրությանը կամ առաջին հերթին իրենց հասարակությանը այն կետերի առնչությամբ, որոնք չկան փաստաթղթում, ցույց է տալիս նրանց վերաբերմունքը: Միևնույն ժամանակ կարծում եմ՝ բանակցությունները պետք է շատ ակտիվորեն շարունակվեն, և կողմերը համաձայնության գան սեղանին դրված փաստաթղթի շուրջ:

– Արդեն հունիսին նախատեսված է համանախագահների այցը տարածաշրջան: Նոր զարգացումներ հնարավո՞ր են:

– Եկեք կանխատեսումներ չանենք, որովհետև դա արդարացված չէ ցանկացած պարագայում: Կանխատեսումներ ավելի հաճախ անում են քաղաքագետները: Ես ձեռնպահ կմնամ: Գիտեմ, որ բարձր մակարդակով ակտիվ շփման շրջան է: Հույս ունեմ, որ առաջիկայում ավելի բարձր մակարդակի հանդիպումներ տեղի կունենան:

– Ի դեպ, մի քանի օր առաջ նախագահների հնարավորինս արագ հանդիպման հույս էր հայտնել նաև ամերիկացի համանախագահ Հոգլանդը:

– Պետք է նախապատրաստվի նման հանդիպում: Հույս ունեմ, որ այն կհասունանա:

– Վերադառնալով սահմանային լարվածությանը: Օրերս ԱՄՆ հետախուզությունը զեկույց էր պատրաստել, որտեղ ընդգծել էր ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգը: Հաշվի առնելով այս օրերի աճող լարվածությունը՝ որքանո՞վ է իրատեսական իրադարձությունների զարգացման այդ տարբերակը:

– Եթե բանակցություններում առաջընթաց չլինի, դա կարող է դրդել Ադրբեջանին դիմելու ավելի նյարդային քայլերի հենց սահմանագծում: Ուստի ակտիվ բանակցային գործընթացը և պայմանավորվածությունների ձեռքբերումը պետք է զսպող դեր խաղա նման լարվածության աճի համար: Միևնույն ժամանակ մեր Զինված ուժերը պետք է հստակ պատասխանեն և հնարավորություն չընձեռեն Ադրբեջանին որևէ առավելության հասնելու թե քարոզչական, թե ռազմական դաշտում:

Արփի Սահակյան

loading...
Մակրոնը խոստացել Է ընդհանուր զինապարտություն սահմանել Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կկայանա այսօր. Mirror «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների.ուղիղ միացում Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է. Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն «Արմեն Սարգսյանը Վազգենի հետ ոչ միայն գործընկեր էր, այլև բարեկամ». Տիգրան Հակոբյան ՔԿՀ-ներում պահման պայմանները բարելավելու ուղղությամբ հստակ ծրագիր է մշակվել Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ «Տուր ձեռքդ, պստլո» վեպի հեղինակն եւ «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակներն արժանացան ՀՀ պետական պարգեւների Դիտորդական խմբի անդամն առաջարկում է ՔԿՀ-ներում դատապարտյալների հիերարխիկ հարաբերությունների դեմ հայեցակարգ մշակել Դինքի բացակայությունը Թուրքիային դեպի ավելի վատը տարավ. «Ակոս»-ի գլխավոր խմբագիր 11 տարի առանց Հրանտ. այսօր Դինքի սպանության օրն է ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ Հայաստանը ԼՂ հարցում Ռումինիայից հավասարակշռված դիրքորոշման շարունակում է ակնկալում Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը. նա նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Բարաք Օբաման կարող Է վերադառնալ քաղաքականություն. Newsweek Հռոմի պապը ժամանել Է Պերու Զենքի շուկայում փոքրաչափ ատրճանակ է հայտնվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan