Երևան, 24.Մայիս.2017,
--
:
--
,

Իրանի հայ համայնքն ազատ է նախագահ ընտրելու իր ցանկության մեջ


Մեր հյուրն է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը

– Սրբազան հայր, մի քանի օրից Իրանում նախագահական ընտրություններ են: Հայ համայնքը կողմնորոշվե՞լ է, նախընտրելի թեկնածու ունի՞:

– Գիտեք, մեր ժողովուրդը միշտ դրական չեզոքություն է պահպանել: Ես` որպես թեմի առաջնորդ, երբևէ չեմ կողմնորոշել` քվեարկելու այս կամ այն թեկնածուի օգտին: Եվ որպես Իրանի քաղաքացի` հայ համայնքի յուրաքանչյուր անդամ ազատ է իր հայեցողությամբ իր քվեն տալ այս կամ այն թեկնածուին: Բայց նաև ասեմ, որ մեր պարագայում որ թեկնածուն էլ հաջողի, պետության վերաբերմունքը հայության նկատմամբ չի փոխվի: Որովհետև նրանք գիտեն` հայերն աշխատասեր են, հայերը հավատարիմ են, որպես քրիստոնյաներ` պարկեշտ քաղաքացիներ են, և գիտեն, որ մեր ներդրումը մշակույթի, արվեստի բնագավառներում անգնահատելի է: Հետևաբար, մեր ժողովրդի համար մտահոգություն չէ, թե որ թեկնածուն կհաղթի:

– Իսկ Դուք կամ համայնքի ներկայացուցիչները թեկնածուների հետ հանդիպե՞լ եք, փորձե՞լ եք պարզել հայկական հարցերի նկատմամբ նրանց դիրքորոշումը:

– Ոչ, նախընտրական արշավի ժամանակ հանդիպումներ չեն եղել: Բայց եթե այս ընթացքում թեկնածուներն իրենք հետաքրքրություն ցուցաբերեն, մենք կընդառաջենք և կհանդիպենք: Սակայն ինքներս նախաձեռնող չենք եղել:

– Իսկ Դուք տեղյա՞կ եք` Իրանի ժողովուրդն ինչպե՞ս է տրամադրված: Նախագահի ո՞ր թեկնածուի հաղթանակն է առավել հավանական համարվում:

– Երկու գլխավոր հոսանք կա` պահպանողականները և, այսպես կոչված, բարկարգչականները: Ու հենց այս հոսանքների շուրջն են համախմբված մարդիկ: Հետևաբար, դժվար է ասել, թե ժողովուրդն ինչպե՞ս կկողմնորոշվի: Բայց մեկ բանում համոզված եմ`նույնիսկ Իրանի հոգևոր առաջնորդն ընտրությունների նախօրյակին բացահայտորեն չի ասի, թե ընտրեք այս կամ այն թեկնածուին: Նա ասում է` ժողովուրդն ազատ է, ինքը պետք է դատի և ըստ այդմ իր թեկնածուին ընտրի:

– Այսինքն` իր բնույթվ կրոնական լինելով հանդերձ` Իրանը, այնուամենայնիվ, քաղաքական ազատություն է տալիս իր քաղաքացիներին:

– Այո:

– Այդ օրը` մայիսի 19–ին, նաև Թեհրանի ավագանու ընտրություններ են լինելու: Որքան գիտեմ` երեք հայ թեկնածու է առաջադրվել: Հաղթելու նրանց հնարավորություններն ինչպիսի՞ն են:

– Մենք ուզում ենք հուսալ, որ երեքն էլ կհաջողեն: Բայց թե ժողովուրդը ձայնը ում կտա, պարզ կլինի ընտրություններից հետո: Համենայնդեպս, համայնքն իր ուժերի ներածին չափով աջակցում է նրանց:

– Իսկ որքանո՞վ է կարևոր Թեհրանի ավագանիում հայ ներկայացուցիչ ունենալը:

– Որևէ մեկ տեղ հայ թեկնածուների ներկայությունը օրհնություն է: Անշուշտ, չենք ակնկալում, որ հրաշքներ կգործեն: Բայց այդ միջավայրում լինելը, նրանց մասնակցությունը քաղաքական մթնոլորտի ձևավորմանը, ինքնին ձեռքբերում են: Առավել ևս, եթե հանկարծ հայության հետ կապված որևէ հարց լինի, մենք կկարողանանք լիովին ապավինել նրանց աջակցությանը:

Արփի Սահակյան


loading...
Բրիտանական ընտանիքը տուն Է կառուցել չորս օրում Հայտնի են Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան Աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 16 մարզիկ Չինացին քաղաքում շրջել Է վզափոկով կոկորդիլոսի հետ եւ հետո դրանից խորոված պատրաստել Թուրքիայում գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով կրկին զինվորականներ են ձերբակալվում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ պայմանագիր են կնքել Թուրքիայի նախկին վարչապետին բռնի ուժով դատարան կտանեն Սպիտակ տունն առաջարկում Է Պենտագոնի բյուջեն ավելացնել 54 միլիարդով՝ մինչեւ 639 մլրդ դոլար Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի աշխատանքներին Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 ծանր վիրավոր երեխայի ԻՊ-ն տեղափոխել է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Յունկեր Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել Մանչեսթր Յունայթեդն այսօրվա մարզումը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի Հենրիխ Մխիթարյանը իր աջակցությունն է հայտնել Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan