Երևան, 19.Հունվար.2018,
--
:
--
,
Մակրոնը խոստացել Է ընդհանուր զինապարտություն սահմանել Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կկայանա այսօր. Mirror «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների.ուղիղ միացում Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ

Մալթայի բանկի աշխատակիցը բացահայտում է Ալիևների բանկային հաշիվների փաստաթղթերը



 
Շարունակելով վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ սկանդալային մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին:

Հետաքրքիր է, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի ֆինանսական սկանդալների կենտրոնում: Լոնդոնի «Գարդիան» թերթն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Մուսկատի կինը՝ Միշելը, խոշոր գումարներ է ստացել նախագահ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի կողմից:
 
Մալթայի հետաքննող լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան բացահայտել է «մի շարք վճարումներ վարկերի ձևով, որոնք ուղարկվել են «Էգրանտ» (Պանամայում գրանցված գաղտնի ընկերություն, որը պատկանում է Մալթայի վարչապետի տիկնոջը): Ամենամեծ գումարը՝ 1.07 միլիոն դոլար, ենթադրվում է, որ փոխանցվել է անցյալ տարվա մարտին: Ըստ պնդումների՝ դրանք փոխանցվել են Pilatus-ի բանկային հաշվից, որը պատկանում է Al Sahra FZCO-ին: Ենթադրվում է, որ Al Sahra-ի սեփականատերը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դուստրն է», գրում է «Գարդիանը»: Մուսկատը և նրա կինը հերքում են, որ իրենք վճարումներ են ստացել «Էգրանտի» հետ կապված:

Հատկանշական է, որ Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերերից մեկը Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունն է: Pilatus բանկի հաշիվներից մեկը Մալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միցիի անունով է, իսկ մյուսը՝ նախագահ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի: Միցին և Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Քիթ Շեմբրին «Պանամայում գրանցված երկու ընկերություններ են հիմնել  2013 թ. պաշտոն ստանձնելուց չորս ամիս անց: Երրորդ կեղծ ընկերությունը՝ «Էգրանտը», ստեղծվել է նույն ժամանակ մալթացի միևնույն հաշվապահի կողմից»: Վարչապետ Մուսկատը և նրա տիկինը հյուրընկալել են Ալիևներին 2014 թ. Մալթա կատարած նրանց այցի ժամանակ:
 
2005 թ. նախագահ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը վերջերս իր ամուսնու կողմից նշանակվեց Ադրբեջանի փոխնախագահ, որպես իր հնարավոր իրավահաջորդ, ճանաչվել է որպես Պանամայի UF Universe հիմնադրամի երկու ղեկավարներից մեկը, ըստ «Պանամայի փաստաթղթերի», որոնք հրապարակվել էին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից (ICIJ): «UF Universe հիմնադրամը ամբողջական վերահսկողություն ուներ խոշոր ադրբեջանական AtaHolding կոնգլոմերատի վրա: 2005 թ. նախագահ Ալիևի երեք երեխաները, ի լրումն Ադրբեջանի հարկային ծառայության բարձրաստիճան անդամների, ճանաչվեցին որպես շահառուներ… Բացի այդ, Ալիևի դուստրերը վերահսկում են Պանամայում գրանցված մի ընկերություն և երկու այլ ընկերություններ բրիտանական Վիրջինյան կղզիներում: Պանամական ընկերությունը զգալի բաժնեմաս ունի ընկերությունների կոնսորցիումում, որն զբաղվում է ոսկու հանքերի շահագործմամբ Ադրբեջանում: Ալիևի քույրը միակ բաժնետերն ու սեփականատերն է բրիտանական Վիրջինյան կղզիներում 2005 թ. դեկտեմբերին գրանցված մի ընկերության: Գրանցման փաստաթղթերում նրա հասցեն  նշված է Լոնդոնի արևմտյան շրջանում, որտեղ տների միջին գինը հասնում է  9 միլիոն դոլարի»:
 
2017 թ. մայիսի 9-ին հրապարակված հոդվածում «Գարդիանը» նաև տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները «բացահայտորեն պահանջել են [վարչապետ Մուսկատի] հեռացումը աճող կոռուպցիոն սկանդալի, նրա կնոջ ներգրավվածության, պանամական գաղտնի ընկերության և Ադրբեջանի նախագահի դստեր կողմից ենթադրյալ վճարումների պատճառով: Եվրախորհրդարանի հետաքննության հանձնաժողովը Մուսկատին հրավիրել է Ստրասբուրգի նստավայրը՝ իր դեմ ուղղված մեղադրանքների վերաբերյալ ցուցմունք տալու, սակայն Մուսկատը մերժել է հրավերը»:
 
Հետաքննող լրագրող Գալիցիան տեղեկացրել է՝ մի կին, որն աշխատել է որպես Pilatus բանկի սեփականատիրոջ Սեյիդ Ալի Սադր Հաշեմինեջադի օգնական, չհրկիզվող պահարանում հայտնաբերել և պատճենահանել է Միշել Մուսկատի անունով գրանցված բանկային հաշվի ձևակերպման փաստաթղթերը: Օգնականը հայտնել է թղթակցին, որ «նրան տվել են ընկերությունների մի ցանկ, միգուցե ութ կամ տասը անուն, և ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնի դրանց վճարման գործարքներին: Դրանց  թվում էին Willerby Inc.-ը, Tillgate Inc.-ը, Hearnville Inc.-ը, Egrant Inc.-ը և Al Sahra FZCO-ը», մի ընկերություն, որը պատկանում է Լեյլա Ալիևային՝ նախագահ Ալիևի դստերը՝ ըստ Times of Malta-ի: Օգնականն ասել է, որ նա տեսել է բանկային հաշիվներ բացելու պաշտոնաթղթերը: «Al Sahra FZCO-ից հարյուր հազարավոր դոլարների վճարումները մշտապես նշվել են որպես վարկային վճարումներ և չեն փոխանցվել նրանց հաշիվներին Pilatus բանկում, այլ նրանց ունեցած հաշիվներին Դուբայում... Մի անգամ, ասել է նա, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ղանբարին հրահանգներ է ստացել Հաշեմինեջադից՝ մոտ 400 հազար դոլարի գումար փոխանցելու մի մալթացի կնոջ, որն ապրում է Նյու Յորքում և ունի ոսկերչական բիզնես: Այն պետք է նշվեր որպես վարկային վճարում»:
 
Օգնականը խոստովանել է, որ նա բանկի իր պատճենած փաստաթղթերը հանձնել է Մալթայի իշխանություններին, քանի որ «Ես այլևս չէի կարող հանդուրժել կարդալ այդ կեղծիքները, ժխտումները և կիսաճշմարտությունները: Դա չափազանց շատ էր…»:
 
 


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

loading...
Մակրոնը խոստացել Է ընդհանուր զինապարտություն սահմանել Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կկայանա այսօր. Mirror «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների.ուղիղ միացում Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է. Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն «Արմեն Սարգսյանը Վազգենի հետ ոչ միայն գործընկեր էր, այլև բարեկամ». Տիգրան Հակոբյան ՔԿՀ-ներում պահման պայմանները բարելավելու ուղղությամբ հստակ ծրագիր է մշակվել Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ «Տուր ձեռքդ, պստլո» վեպի հեղինակն եւ «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակներն արժանացան ՀՀ պետական պարգեւների Դիտորդական խմբի անդամն առաջարկում է ՔԿՀ-ներում դատապարտյալների հիերարխիկ հարաբերությունների դեմ հայեցակարգ մշակել Դինքի բացակայությունը Թուրքիային դեպի ավելի վատը տարավ. «Ակոս»-ի գլխավոր խմբագիր 11 տարի առանց Հրանտ. այսօր Դինքի սպանության օրն է ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ Հայաստանը ԼՂ հարցում Ռումինիայից հավասարակշռված դիրքորոշման շարունակում է ակնկալում Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը. նա նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Բարաք Օբաման կարող Է վերադառնալ քաղաքականություն. Newsweek Հռոմի պապը ժամանել Է Պերու Զենքի շուկայում փոքրաչափ ատրճանակ է հայտնվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan