Երևան, 26.Փետրվար.2018,
--
:
--
,

Ինչպես պաշտպանվել նոր վիրուսից

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները վերլուծել են «WannaCry» անվանումն ստացած գաղտնագրիչով վարակման տեղեկատվությունը. դրան մայիսի 12-ին բախվել են աշխարհով մեկ գործող տարբեր ընկերություններ։ Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, գրոհը տեղի էր ունենում Microsoft Security Bulletin MS17-010 հայտնի ցանցային խոցելիության միջոցով։ Այնուհետև վարակված համակարգում տեղադրվում էր ռութքիտ (ծրագրային միջոցների հավաքածու, որն ապահովում է օբյեկտների քողարկումը, կառավարումը, տվյալների հավաքագրումը), որն օգտագործելով՝ չարագործները գործարկում էին գաղտնագրող ծրագիրը։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բոլոր լուծումները գրանցում են այդ գրոհում կիրառվող տվյալ վնասաբեր ծրագիրը հետևյալ անվանումներով.

  • Trojan-Ransom.Win32.Scatter.uf
  • Trojan-Ransom.Win32.Scatter.tr
  • Trojan-Ransom.Win32.Fury.fr
  • Trojan-Ransom.Win32.Gen.djd
  • Trojan-Ransom.Win32.Wanna.b
  • Trojan-Ransom.Win32.Wanna.c
  • Trojan-Ransom.Win32.Wanna.d
  • Trojan-Ransom.Win32.Wanna.f
  • Trojan-Ransom.Win32.Zapchast.i
  • Trojan.Win64.EquationDrug.gen
  • Trojan.Win32.Generic (այս վնասաբեր ծրագրի գրանցման համար պետք է միացված լինի «Համակարգի մշտադիտարկում» կոմպոնենտը)։ 

Տվյալների գաղտնազերծման համար չարագործները պահանջում են վճարել փրկագին 600 ԱՄՆ դոլարի չափով՝ արտահայտված Bitcoin կրիպտոարժույթով։ Մայիսի 14-ի դրությամբ «Կասպերսկի Լաբորատորիա-ն» գրանցել է աշխարհի 74 երկրում գրոհի 45 000 փորձ։ Վարակման փորձերի ամենամեծ թիվը դիտարկվում է Ռուսաստանում։ Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնռայթը հայտնել է,որ հզոր կիբեռգրոհին աշխարհով մեկ բախվել են 150 երկրում՝ հավելելով, որ խոսքը ավելի քան 200 հազար տուժածների մասին է, որոնցից շատերը ընկերություններ են, ներառյալ՝ խոշոր կորպորացիաները։ Օրինակ՝ մայիսի 12-ին վիրուսային գրոհից տուժել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության 48 մասնաճյուղ ամբողջ երկրով մեկ, այդ թվում՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և առողջապահության հիմնադրամներ, ինչը հանգեցրել է բժշկական հաստատություններում ամբուլատոր հիվանդների ընդունման չեղարկման, շտապօգնության ծառայության աշխատանքի խաթարումների և ծրագրված վիրահատությունների անցկացման խափանումների։ Եվ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները լրացուցիչ 50 մլն ֆունտ ստերլինգ(64 մլն ԱՄՆ դոլար) կծախսեն Առողջապահության ազգային ծառայության (NHS) համակարգչայինհամակարգերի անվտանգության ապահովման համար։

«WannaCry» գաղտնագրիչը արտադրության կանգառի է հանգեցրել ռումինական «Dacia» ավտոգործարանում (http://www.reuters.com/article/uscyber-attack-dacia-idUSKBN1890IG?il=0), «Renault»-ի ավտոգործարանում (http://www.reuters.com/article/us-renaultcybercrime-idUSKBN1890AK), վնասել «Nissan»-ի Սանդերլենդի գործարանին (http://www.bbc.co.uk/news/uk-england-39906534), Իսպանիայի մի շարք խոշոր, այդ թվում՝ էներգետիկ ընկերություններին (http://www.bbc. com/news/technology-39901382

Այն դեպքում, եթե ձեր նիշքերը (ֆայլեր) գաղտնագրվել են, կտրականապես չի կարելի օգտագործել համացանցում առաջարկվող կամ էլեկտրոնային նամակներով ստացված գաղտնազերծման միջոցները։ Նիշքերը գաղտնագրված են կրիպտոկայուն ալգորիթմներով, իսկ ձեր ներբեռնած ուտիլիտները կարող են մեծ վնաս հասցնել ինչպես ձեր համակարգչին, այնպես էլ ամբողջ կազմակերպության համակարգիչներին, քանի որ պոտենցիալ վնասաբեր են և նպատակաուղղված են համաճարակի նոր ալիքին։  

«Եթե դուք հայտնաբերել եք, որ ձեր համակարգիչը ենթարկվել է վարակի, հարկ է անջատել այն և հետագա հրահանգներ ստանալու համար դիմել տեղեկատվական անվտանգության բաժին։ 

Մենք ընկերություններին խորհուրդ են տալիս ձեռնարկել վարակման ռիսկերը նվազեցնելու մի շարք միջոցներ.

  • Տեղադրել Microsoft-ի պաշտոնական պատչ –ը (թարմացումը), որը փակում է գրոհի ժամանակ օգտագործվող խոցելիությունը (մասնավորապես, արդեն հասանելի են թարմացումները Windows XP և Windows 2003 տարբերակների համար);
  • Համոզվել, որ միացված են պաշտպանական լուծումները ցանցի բոլոր հանգույցներում;
  • Եթե օգտագործվում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական լուծումը, համոզվել, որ դրա տարբերակը ներառում է «Համակարգի մշտադիտարկում» կոմպոնենտը և այն միացված է;
  • Գործարկել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական լուծման կրիտիկական հատվածների սքանավորման առաջադրանքը, որպեսզի հնարավոր վարակումը հայտնաբերվի հնարավորինս շուտ (հակառակ դեպքում գրանցումը տեղի կունենա ավտոմատ կերպով 24 ժամվա ընթացքում);
  • Trojan.Win64.EquationDrug.gen-ի գրանցումից հետո կատարել համակարգի վերագործարկում;
  • Հետագայում նման միջադեպերի կանխարգելման համար օգտագործել սպառնալիքների մասին տեղեկացման ծառայություններ՝ ժամանակին ստանալու համար առավել վտանգավոր թիրախային գրոհների և հնարավոր վարակների մասին տվյալները։
loading...
Օլիմպիական խաղերն ավարտվեցին Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային Վայոց ձորի մարզում երկրաշարժ է գրանցվել Նորվեգիան Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողն է. 39 մեդալ Արսենալ- Մանչեսթր սիթի. ուղիղ հեռարձակում Հնդկաստանում հեռացրել են ուղեղի ամենամեծ ուռուցքն աշխարհում Gucci-ի ցուցադրության ժամանակ մոդելները բարձրահարթակ են դուրս եկել իրենց գլուխները ձեռքներին Ադրբեջանում հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել. գիտնականներ Աբովյանի սոցաջակցության աշխատակիցը որպես կաշառք պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով ԱՄՆ-ն առաջիկայում կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ.Վուչիչ Մոսկվան Վաշինգտոնին և Փհենյանին կոչ է անում սկսել ուղիղ երկխոսություն Արմեն Սարգսյանն Անթիլիասի մայրավանքում հանդիպել է Արամ Ա-ի հետ Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը Հեռուստացույցով տարվելը վտանգավոր է Twitter-ը կարգելի միաժամանակ համանման հաղորդագրություններ հրապարակել մի քանի օգտահաշիվներից Սեւ պաղպաղակ. Կորեայում ինչով են հյուրասիրում Օլիմպիական խաղերի հյուրերին Շվեդները հանգուցյալների հետ «շփման» տեխնոլոգիա են մշակում Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan