Երևան, 23.Ապրիլ.2018,
--
:
--
,

Հայաստանում կստեղծվեն երկարակեցության աշխարհահռչակ կլինիկաների մասնաճյուղեր

Այս օրերին Հայաստանում ընթանում է Հակածերացման բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցելու համար Երևան են այցելել արտասահմանյան ճանաչված բժիշկներ։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է   Երևանում արդեն 15 տարի գործող «Լիտե» էսթետիկական բժշկության կլինիկայի հիմնադիր-ղեկավար Մարինա Շատվորյան-Պառավյանին և Մոսկվայում պրոֆեսոր Կալինչենկոյի «Ընտանեկան զույգի` տղամարդու և կնոջ առողջության ու երկարակեցության կլինիկայի» սրտաբան Լեոնիդ Վորսլովին։

Բժիշկները նշել են, որ Հայաստանի արևը, ջուրը, օդը և սնունդն առավել բարենպաստ պայմաններ կարող են ապահովել երկարակեցության և հակածերացման ռազմավարության իրականացման համար։ Քննարկվել են ժամանակակից բժշկագիտության ընձեռած հնարավորությունները մարդկությանը հուզող խնդրի` երկարակեցության, լուծմանն ուղղված աշխարհի փորձը Հայաստանում ներդնելու մեխանիզմները։ 

Նախարարը մասնագետների հետ քննարկել է Հայաստանում «Դետոքս» և «Anti-Age» ճանաչված կլինիկաների ստեղծման հեռանկարները և այդ ուղղությամբ կանխատեսվող գործնական քայլերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերել շատ կարճ ժամանակում առաջիկա քայլերի ժամանակացույց կազմել Երևանում և Հայաստանի առողջարանային քաղաքներում ինչպես Կալինչենկոյի, այնպես էլ` կորեական, գերմանական և շվեյցարական կլինիկաների մասնաճյուղեր ու դուստր ձեռնարկություններ ստեղծելու նպատակով։

Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ դա կարող է խթանել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը։

ՀՀ ԱՆ

loading...
Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ուղիղ միացում Երևանից Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին Հատուկ քննչական ծառայությունն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը. ՀՀ նախագահի հայտարարությունը Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մեղրամիսը կանցկացնեն Նամիբիայում ՄԻՊ-ը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկը Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Buick Էլեկտրաքրոսովերը առանց լրալիցքավորման կանցնի 600 կիլոմետր Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում Հիտլերի թոռը՝ պապի մասին ntv-ի եթերում (տեսանյութ)
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan