Երևան, 28.Մայիս.2017,
--
:
--
,

«Դիլիջան ազգային պարկում» ծառահատումների փաստով քր.գործ է հարուցվել

 


 ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից փայտանյութ ապօրինի դուրս բերելու դեպքի առթիվ: 2017 թվականի մայիսի 3-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ս. Թ-ն ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ 2017 թվականի մարտ ամսին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ս.-ն առաջարկել է համապատասխան գումարի դիմաց թույլատրել նույն կազմակերպության «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից փայտանյութ ապօրինի դուրս բերել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, համաձայնելով առաջարկին՝ նույն ամսվա ընթացքում վերջինիս վճարել է 140 հազար ՀՀ դրամ գումար և թիվ 6 պահաբաժնում հատված ծառերի փայտանյութը ապօրինի դուրս է բերել անտառից և պահեստավորել Թ. Թ-ի բակում: Իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ «Հաղարծին» տեղամասի ղեկավարի օգնական Կ.Պ-ն և թիվ 6-րդ պահաբաժնի անտառապահ Ս.Բ-ն, տեղեկացված լինելով Ս.Թ-ի կողմից փայտի ապօրինի մթերման մասին, չեն խոչընդոտել իր կողմից 8.64մ³ փայտանյութի ապօրինի մթերմանը:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր, Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ, տեսուչը ձերբակալվել է:

loading...
«Արսենալը»՝ Անգլիայի գավաթակիր «Ճաճոյի Էդոյի» հարսին ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը Հենրիխ Մխիթարյանի 11 գոլերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ազնավուրը ժամանել է Հայաստան Տիմատին Հանրապետության հրապարակում անվճար համերգ կունենա Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին ԵՏՀ-ն գործարարների համար նախաձեռնել է առաջարկությունների կայք «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով. փոխնախարար Վախճանվել է հայտնի քաղաքագետ Զբիգնեվ Բժեզինսկին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ Ժողովրդավարություն ունենալու համար պետք է ունենալ ազատ մամուլ. Սթիվեն Քյուրքչյան ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին Հանդիպում 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ (տեսանյութ) Ինչպես լուծել աշխարհի ամենահրատապ խնդիրները. Aurora Dialogues քննարկումների շարք. ուղիղ միացում Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը Երկու անձի դանակահարության գործով մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովինՎարչապետ Նշվեց Սոգյութլուի հերոսամարտի 99-րդ տարեդարձը Թրամփը կարող է խստացնել հակառուսական պատժամիջոցները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan