Երևան, 20.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերությունն աջակցությունից տեղափոխվել է տնտեսական հարաբերությունների դաշտ. Մեթյու Յուսեն

 Հայաստանն ունի բարենպաստ տնտեսական հնարավորություններ: Վերջին երկու տարիների ընթացքում ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում կատարվել են 500 մլն դոլարի ներդրումներ: Այս մասին հայտնել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության  քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը: Նրա խոսքով՝ աշխատելով ՀՀ կառավարության հետ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համար առաջնային են համարվում կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնես միջավայրի բարելավման քայլերը, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, հարկային և մաքսային վարչարարության հետ կապված հարցերը, որոնք կարևոր գործոններ են արտասահմանյան գործարարների մրցունակ և հաջողակ լինելու համար: Այս բոլոր քայլերի արդյունքում գործարարներն իրենց ավելի վստահ կզգան և ավելի շատ ներդրումներ կատարելու պատրաստ կլինեն:

«Այս ուղղություններում մենք տեսել ենք դրական զարգացումներ: Թերևս այդ են փաստում  վերջին երկու տարիների ընթացքում ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում կատարված 500 մլն դոլարի ներդրումները: Հայաստանն ունի բարենպաստ տնտեսական հնարավորություններ: Մեր կառավարությունը պատրաստ է և ունի միջոցներ այդ ուղղությամբ աշխատելու համար: Հայաստանի հետ ունենք առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր, ինչպես նաև կա տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբ: Ներգրավում ենք ամերիկյան և հայկական բիզնես ներկայացուցիչներին` հասկանալու և աջակցելու նրանց, որպեսզի զարգացնենք գործարար կապերը»,- ասաց Յուսենը:

Նրա դիտարկմամբ` Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում 2 երկրների հարաբերությունները զարգացում են ապրել, և գործընկերությունն աջակցությունից տեղափոխվել է առևտրի և տնտեսական հարաբերությունների դաշտ: Յուսենի խոսքով` այն լինելու է իրենց աշխատանքի հետագա ուղղվածությունն առաջիկա 25 տարիների ընթացքում, որից հետո ակնկալում են, որ կկարողանան իրական առևտրատնտեսական կապեր ձևավորել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: 

loading...
«Բարսելոնա»-«Էյբար». ուղիղ հեռարձակում Ճապոնիայում կհայտնվեն հաշմանդամների ինքնավար սայլակներ Նոր վիրուսը կարող է 10 վարկյանում վարակել հեռախոսները Bluetooth-ի միջոցով Կարո Փայլանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են տրամադրել գրասենյակային տարածք Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ 2018-19 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա Բաքվում Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանումը Արման Նավասարդյանը պայմանավորում է երկու գործոնով Ռուսները ասֆալտի որակն ու թերությունները գնահատող սարք են ստեղծել Սահակաշվիլիի կիևյան հանրահավաքը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին Թուրքիան Իրաքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են Էյֆելյան աշտարակի շուրջ պաշտպանիչ պատ կկառուցեն զբոսաշրջիկների անվտանգության համար Ջիջի Հադիդը՝ դիզայներ ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան Է իրագործում. Բուրջանաձե ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan