Երևան, 28.Մայիս.2017,
--
:
--
,

Մեզ մոտ կգտնվի՞ այն գեներալը, ով կջարդի հիդրայի գլուխը


Մեր հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարոն Շիրինյան, ապրիլի 2–ի ընտրություններից հետո մենք ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու:

– Դժվարանում եմ ասել: Ի՞նչ է փոխվել որ: Շարունակվել է այն, ինչ որ կար: Ընդհանրապես եթե զարգացման միտումները ձևավորվում ու կայունանում են, դրանք ձեռք են բերում նաև տևական բնույթ: Վերջիններս փոխվում են կամ արմատական ռեֆորմներով, կամ էլ հեղափոխությամբ: Իսկ մենք տեսնում ենք, որ դրանցից և ոչ մեկը մեր երկրում տեղի չի ունեցել:
Այսինքն` ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է: Վստահաբար` ճգնաժամը խորանալու է:

– Բայց մեր երկիրն այլևս ռեսուրներ ունի՞ նման լճացման շրջաններ ապրելու: Կարծես թե մենք մեր բոլոր ռեսուրսներն արդեն օգտագործել ենք, մաշել ենք դրանք: Արտաքին մարտահրավերներն էլ գնալով ահագնանում են:

– Դա քաղաքական իշխանության հարցն է:
Ամենքս ենք հասկանում, որ Հայաստանը կանգնած է ահավոր վտանգների առջև: Նախ` դեմոգրաֆիական իրավիճակը: Մենք մի 15–20 տարի հետո լավագույն տարիքով ակտիվ քաղաքացի չենք ունենալու: Իսկ դա արդեն մահացու վիճակ է մեզ համար: Տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպես է վարում ուժերի սպառման կամ ռեսուրսների ոչնչացման հատուկ քաղաքականություն. օրը մեկ հատ կրակում է, օրը մեկ զինվոր սպանվում է:
Մի բան է մնում` քաղաքական իշխանությունը գոնե այս անգամ, երբ պետք է ձևավորի նոր կառավարություն, գնա արմատական ռեֆորմների: Այսինքն` ջարդի հիդրայի գլուխը, կամ որ նույնն է` ջարդի պլուտոկրատիայի գլուխը: Քսակատերերը պետք է դուրս շպրտվեն իշխանությունից:

– Բայց դուրս կգա՞ն իրենք իրենց դեմ:

– Այսպես է` մեջներից կգտնվի մի գեներալ: Պայմանական` գեներալ: Ու սկսվում է գործընթացը: Ինչպես եղավ Թուրքիայում 1920– ական թվականներին: Քեմալը երբ անցավ իշխանության գլուխ, Թուրքիան ոչնչացված էր, չկար: Նա իր շրջապատին այսպիսի բան ասաց` կամ Թուրքիան պետք է լինի, կամ դուք պետք է լինեք: Եվ քանի որ անհրաժեշտ է, որ Թուրքիան լինի, ուրեմն դուք չպետք է լինեք: Ու նրանց հիմնական մասին կախել տվեց: Նաև` իր հեղափոխական մարտական ընկերներին:
Հիմա մեզ մոտ կգտնվի՞ պայմանական ասած այդ գեներալը, դժվարանում եմ ասել:
Բայց նաև անցած տարի «Սասնա ծռերի» ընդվզումը եղավ: Իհարկե, ժողովուրդը աջակցեց նրանց, բայց և իշխանությանը հաջողվեց արագ մեկուսացնել ապստամբներին:
 Իսկ մեր ժողովուրդն էլ, տեսնում ենք, որ արմատական պայքարի տրամադրություն չունի: Բանն այն է, որ եթե «Սասնա ծռերի» ժամանակ երկար կանգներ, ապա իշխանությունն իր խոստումը կկատարեր` «Սասնա ծռերին» ազատ կարձակեր, կառավարությունն էլ կփոխվեր, ու արմատական փոփոխություններ տեղի կունենային: Եվ ոչ թե ընդամենը ռեմոնտ կանեին. միայն վարչապետ կփոխվեր:

– Այսինքն` հիմա մեզ մնում է փոփոխություն ակնկալել միայն վերևի՞ց:

– Իհարկե, ձեռնտու է, որ այդ փոփոխությունը տեղի ունենա վերևից: Սակայն, եթե իշխանությունը չգնա այդ փոփոխություններին, ապա նրան դա կպարտադրեն ներքևից: Այնպես որ, մշտապես մեր իրավիճակը պայթունավտանգ է մնում:
 Մի կողմից հուսահատությունն է տարածված մարդկանց մոտ, մյուս կողմից էլ այլ տրամադրություն է նրանց մոտ արմատանում, թե` ի՞նչ է` Հայաստանը մեռնելո՞ւ է:
Կամ` ի՞նչ է նշանակում խլուրդի նման մարդկանց մտցնել ներքնահարկերն ու ձայներ հավաքել: Հիմա էլ ասեք, թե ձայն եք ստացել: Ո՞վ է ձայն ստացել. ոչ մեկն էլ չի ստացել: Ձայները բերել են: Իսկ ձայն բերելը ընտրվել չի նշանակում: Արդյունքում` ժողովրդի գիտակցության մեջ իշխանության լեգիտիմության հարցը մնում է օդից կախված:
Հիմա նայենք, թե Մեյը ի՞նչ արեց Անգլիայում: Չնայած ուներ լավագույն ռեսուրս, բայց նշանակեց նոր ընտրություններ, որպեսզի ձեռք բերի ավելի մեծ լեգիտիմություն: Եվ կարողանա Անգլիան կառավարել:

– Դա կարծես մեզ չի վերաբերվում: Դժվար է պատկերացնել, որ մերոնք կարող են նման քայլի գնալ. իրենք իրենցից կբարձրանան ու սեփական շահը կստորադասեն պետության շահին:

– Դե, եթե դուք դրան չեք հավատում, մնում է միայն մեկ բան` մեռնել: Բայց մեռնելը հասարակությունը չի դիտարկում: Նայեք և կտեսնեք, որ նման տրամադրություններ ու նման խոսակցություններ կային «Սասնա ծռերից» առաջ ամեն տեղ: Բայց «Սասնա ծռերը» ապստամբեցին, ու ամբողջ մի ժողովուրդ կանգնեց Սարի թաղում:

Այնպես որ, կրկին նման բաները դամոկլյան սրի պես կախված են մեր իրականության գլխավերևում: Օլիգարխիան չի կարող մշտապես գրկախառնված մնալ իշխանության հետ ու կոալիցիայով գնալ դեպի բարեհաջող ապագա: Չի՛ կարող այդպես մնալ: Մի տեղից ինչ–որ բան պայթելու է: Եվ դա՛ է օրինաչափությունը: Ուստի կրկին ասում եմ` որպեսզի նման բան տեղի չունենա, լավ կլիներ ամեն ինչ սկսվեր վերևից: Ընտրեին մի լավ, առույգ, կոռուպցիայի մեջ չխրված, կենսագրությամբ քիչ թե շատ անբիծ մարդ ու ասեին` գնացինք առա՛ջ: Ու նա սկսեր արմատական փոփոխությունները: Սա՛ կլիներ լավագույն տարբերակը մեր երկրի ու մեր ժողովրդի համար:

Գոհար Սարդարյան

loading...
«Արսենալը»՝ Անգլիայի գավաթակիր «Ճաճոյի Էդոյի» հարսին ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը Հենրիխ Մխիթարյանի 11 գոլերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ազնավուրը ժամանել է Հայաստան Տիմատին Հանրապետության հրապարակում անվճար համերգ կունենա Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին ԵՏՀ-ն գործարարների համար նախաձեռնել է առաջարկությունների կայք «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով. փոխնախարար Վախճանվել է հայտնի քաղաքագետ Զբիգնեվ Բժեզինսկին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ Ժողովրդավարություն ունենալու համար պետք է ունենալ ազատ մամուլ. Սթիվեն Քյուրքչյան ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին Հանդիպում 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ (տեսանյութ) Ինչպես լուծել աշխարհի ամենահրատապ խնդիրները. Aurora Dialogues քննարկումների շարք. ուղիղ միացում Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը Երկու անձի դանակահարության գործով մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովինՎարչապետ Նշվեց Սոգյութլուի հերոսամարտի 99-րդ տարեդարձը Թրամփը կարող է խստացնել հակառուսական պատժամիջոցները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan