Երևան, 21.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Հայաստանյան ստոմատոլոգիան համաքայլ է եվրոպականին. օրթոդոնտի կարծիք



«Դենտեքս Արմենիա» կլինիկայի բժիշկ–օրթոդոնտ Անի Մամյանը, ով թեկնածուական գիտական աշխատանք կատարելու ժամանակ որպես հետազոտության թեմա էր ընտրել Լեռնային Ղարաբաղում ատամնածնոտային անոմալիաների տարածվածությունն ու դրա կանխարգելման ուղիները, և այնուհետև 3,5 տարի աշխատել Ստեփանակերտի «Դենտեքս»–ում, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ղարաբաղյան և հայաստանյան ատամնաբուժության ոլորտում առկա միակ մեծ տարբերությունը Արցախում մասնագետների պակասն է: Ասում է, որ աշխատում են այնպես անել, որ Արցախը ոչնչով չզիջի հայաստանյան որակին և աշխատանքին, սակայն մասնագետների խնդիր կա այնտեղ: Բանն այն է, որ գալիս են Երևանում սովորում և երբեմն չեն վերադառնում ծննդավայր:

Հարցին, թե հայաստանյան օրթոդոնտիան այսօր ի՞նչ խնդիրների հետ է բախվում, բժիշկը պատասխանում է, որ խնդիրներն այնքան էլ շատ չեն:

«Հայաստանում օրթոդոնտիան գտնվում է բավական բարձր մակարդակի վրա, քանի որ օրթոդոնտիայի շատ դպրոցներ ունենք: Եվ բարեբախտաբար հնարավորություն ունենք Հայաստանի պայմաններում եվրոպական ու ամերիկյան ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալ և համապատասխան բուժման որակ ապահովել:
Օրթոդոնտիան բավականին տարածված խնդիր է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում: Աշխարհի բնակչության գրեթե 70%–ը ատամնաշարի ուղղման կարիք ունի»,– նշեց Անին:

Որպես հայաստանյան ստոմատոլոգիայի առավելություն մատնանշում է այստեղ առկա ցածր գները: Բացի այդ, Հայաստանում մեծ առաջընթաց ունի դենտալ տուրիզմը՝ պայմանավորված հենց մատչելի գներով և նրանով, որ նյութերն ու սարքավորումները համապատասխանում են եվրոպական ու ամերիկյան ստանդարտներին, սակայն ծառայությունների մատուցման արժեքը բավական ցածր է:

Ըստ օրթոդոնտի՝ իրենց կլինիկայում օրթոդոնտիկ ծառայությունների առավելություններից մեկն այն է, որ «Դենտեքսում» կատեգորիկ կերպով չեն օգտագործում անորակ նյութեր:
«Մեր նյութերը եվրոպական և ամերիկյան արտադրության են, իսկ արդյունքը բավականին տարբեր է ստացվում այլ որակի նյութերի օգտագործման դեպքում, ինչը հաճախորդների համար շատ կարևոր է: Բացի այդ, նաև ախտահանումն է բավական բարձր մակարդակի վրա:

Գիտեք, Հայաստանում օրթոդոնտիան երիտասարդ մասնագիտություն է, մեծ պատմություն չունի, սակայն այս կարճ ժամանակահատվածում կարողացել է բավական բարձր մակարդակի հասնել: Միջազգային կոնֆերանսների ժամանակ անգամ գերտերությունները զարմանում են, թե ինչպես կարող է մի փոքրիկ երկիր, որի գոյության մասին շատերը անգամ չգիտեն, ունենալ նման գիտելիքներ այդ ոլորտում, քանի որ օրթոդոնտիան բավական բարդ գիտություն է»,– ասաց նա:

Որպես հայաստանյան օրթոդոնտիայի զարգացման նպաստող երևույթներից մեկն էլ այն է, որ օր օրի ավելի հասանելի է դառնում այն ամենը, ինչը կիրառվում է աշխարհում: Մեր երկրում ստոմատոլոգիայի զարգացմանն են նպաստում նաև սեմինարները, ինչը բերում է աշխատանքի ավելի գրագետ կատարման:

«Եթե նախկինում այստեղից–այնտեղից գիտելիքներ հայթայթելով էինք բուժում ապահովում, ապա հիմա գիտական հիմնավորում ունեցող աշխատանք ենք կատարում: Սակայն Հայաստանում մեր ոլորտի միակ բացը, միակ խնդիրը նյութերի արտադրության բացակայությունն է, որը համեմատաբար ավելի դժվարեցնում է բուժման ապահովումը, քանի որ պիտի ներմուծել տվյալ սարքավորումն ու տվյալ նյութը, և դեռ կան որոշ ծառայություններ, որոնք հենց ներմուծման պատճառով բավականին թանկ են»,– հավելեց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը ԱՄՆ-ը պետք Է պատրաստ լինի ԿԺԴՀ-ի «վերջին քայլին». ԿՀՎ-ի ղեկավար Եկեղեցու բարեփոխման խնդիրը երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով. Տեր Վահրամը հակադարձել է Հրանտ Բագրատյանին Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan