Երևան, 16.Հունվար.2018,
--
:
--
,

Discovery Science-ը և Ucom-ը երիտասարդ գիտնականների և նորարարների համար մրցույթ են հայտարարում

 Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքը՝ Հայաստանում խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր Ucom ընկերության հետ համագործակցությամբ, բարձր դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու երիտասարդ նորարաների մրցույթին և պայքարելու գլխավոր մրցանակի համար, այն է՝ ճամփորդություն Ամստերդամ և այցելություն Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ: Նիդերլանդներ կմեկնի այն մասնակիցն, ով &laq uo;Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով են ապագայում մարդիկ հաղորդակցվելու» հարցին կտա ամենայուրօրինակ և հետաքրքիր պատասխանը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10-ը ներառյալ՝ [email protected] հասցեով: Այս մասին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան բոլոր բարձր դասարանցիները: Պարզապես հարկավոր է լրացնել մասնակցության հայտը և ներկայացնել վառ գաղափարներ այն մասին, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ապագայում: Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային հայտեր, յուրաքանչյուր խմբում՝ մինչև 4 մասնակից: Մասնակիցներն իրենց գաղափարները կարող են ներկայացնել հետևյալ որևէ ձևաչափով՝ տեսանյութ, եռաչափ (3D) մոդել, գծագիր, պրեզենտացիոն ֆայլ՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով: Այլ սահմանափակումներ չեն կիրառվում: Մասնակիցները կարող են ազատություն տալ իրենց երևակայությանը և հանդես գալ ամենահամարձակ գաղափարներով, օրինակ՝ ապագայում մարդիկ հաղորդակցվելու են հեռուստացույցի միջոցով, որը կարողանում է բույրեր փոխանցել, կամ սարքերի միջոցով, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել մտքերի օգնությամբ: Այսպիսի ցանկացած գաղափար կարող է հաղթանակ բերել մասնակիցներին: Եթե անգամ այսօր այս գաղափարներն անհավանական են թվում, տարիներ անց դրանք կարող են շատ ավելի իրական լինել, քանի որ գիտությունը մշտապես զարգանում է:

«Գիտությունն ամենուր շրջապատում է մարդկանց. նույնիսկ ամենասովորական առարկաներն իրենց մեջ շատ նոր ու հետաքրքիր գիտելիքներ են պարունակում: Discovery Science-ը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս բացահայտել այդ գիտելիքները և այժմ նաև օգնում է երիտասարդ տաղանդներին կայանալ գիտության ոլորտում: Մենք անհամբեր սպասում ենք համարձակ գաղափարների և հույս ունենք, որ Discovery Science-ի հաղորդումները կոգեշնչեն մասնակիցներին և նրանց ավելի կմոտեցնեն հաղթանակին», - ասաց հյուսիս-արևելյան Եվրոպայում Discovery Networks-ի փոխնախագահ, տարածաշրջանային ղեկավար Աննա Պաքը:

«Ucom ընկերությունը մի շարք նախագծեր է իրականացնում Հայաստանում, օրինակ, ինժեներական մտքի զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ մեր երկրում ծնվել են այնպիսի ուղեղներ, ովքեր առաջ են անցել իրենց ժամանակից և իրենց պատկերացումներում կերտել են այս պահին գիտաֆանտաստիկ թվացող մի ապագա, որն ընդամենը մի քանի դար հետո կդառնա իրականություն», - նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

loading...
Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա ԵՄ-ի շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կընկնի 8,5 տոկոսով. Սթերջեն Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել» Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով» Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը Մեր ներուժի մասին. իրականի ու երևակայականի սահմանը Մոսկվայում ընդհարվել են ադրբեջանական ու չեչենական քրեական «բանակները» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի եկեղեցին Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին Նախկին միլիոնատեր ու բազում սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար, նրա տեղափոխման մասին լուրերը սուտ են` ասել է Սերժ Սարգսյանը «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում գերժամանակակից օլիմպիական մարզահամալիր կկառուցի Մոուրինյու. Սա լավագույն որոշումներ էր Մխիթարյանի համար Երևանի դրամատիկական թատրոնը խաղաշրջանը կբացի «Սերը տարիք չի հարցնում» կատակերգությամբ Սաուդյան Արաբիայում 21-րդ դարում առաջին անգամ անցկացվել է ֆիլմերի հանրային ցուցադրություն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքը կանցկացվի Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք նախանձելի երկիր. ՀՀ վարչապետն այցելել է ՊԵԿ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan