Երևան, 23.Օգոստոս.2017,
--
:
--
,

Ucom-ի ֆիքսված ծառայությունները հասանելի են ևս 5 քաղաքներում

 Քաջարանի, Դիլիջանի, Արարատի, Վեդիի և Ջերմուկի բնակիչներն այսուհետ կկարողանան օգտվել Ucom-ի ֆիքսված կապի այն ծառայություններից, որոնք հասանելի են մայրաքաղաքի բաժանորդներին։

Ինչպես տեղեկացրեց «Յուքոմ» ընկերություն PR և հաղորդակցության նախագծերի ղեկավար Դիանա Մնացականյանը, IP-հեռուստատեսության բազմաթիվ, բազմաժանր ու բազմաբովանդակ ալիքները, լայնաշերտ ինտերնետը և նոր սերնդի թվային հեռախոսակապը հասանելի են մարզային քաղաքների բնակիչներին, այդ թվում նաև՝ որակյալ ու մատչելի փաթեթային լուծումներով։ Առաջարկվող ծառայությունների համար բաժանորդները կունենան մեկ ընդհանուր հաշիվ, ինչն ավելի կհեշտացնի վճարման գործընթացը։ Միաժամանակ փաթեթային տարբերակով մի քանի ծառա յություններից օգտվելով՝ բաժանորդները հնարավորություն են ստանում խնայել ամսվա ընթացքում վճարվող գումարը։

«Մոտ մեկ ամիս է, ինչ օգտվում եմ Ucom-ի ծառայություններից, գոհ եմ ու բոլոր ջերմուկցիներին վստահաբար խորհուրդ եմ տալիս միանալ այս որակյալ կապին, հատկապես որ ընկերությունը հայկական է», - գոհունակությամբ նշեց Ջերմուկի բնակչուհի Անահիտ Գաբրիելյանը։

«Ջերմուկում ապրիլի մեկից ենք սկսել մատուցել ֆիքսված կապի ծառայություններ, հետաքրքրվածությունը բարձր է։ Առաջ եկած տեխնիկական խնդիրները շատ արագ լուծում են ստանում մեր անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ, իսկ բնակչությունը ոգևորությամբ սպասում է նաև 4G+ կապի մուտքին:  Առանց ակտիվ գովազդի մեզ արդեն մի քանի տասնյակ բաժանորդներ են միացել», - ամփոփեց Ջերմուկում Ucom-ի գրասենյակի աշխատակից Արտուշ Բաբայանը։

Բարձր գնահատական են հնչեցնում նաև Քաջարանի, Դիլիջանի, Արարատի և Վեդիի բնակիչները, ում համար կարևոր է ոչ միայն միշտ կապի մեջ մնալ մտերիմների հետ, այլև ակտիվորեն հետևել աշխարհի անցուդարձին, կինոարտադրության նորույթներին, սպորտային գլխավոր իրադարձություններին և այլն։ Հիշեցնենք, որ մինչ այդ ֆիքսված կապի ծառայությունները հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր քաղաքներից մեկում՝ Ագարակում, ինչպես նաև Գյումրիում և Չարենցավանում:

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan