Երևան, 20.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Քաղաքական ուժերի դասավորվածությունը նոր խորհրդարանում


Մեր հյուրն է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

– Պարոն Հակոբյան, մենք ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու. արդեն պատգամավորները հայտնի են:

– Չեմ կարծում, որ այն էապես տարբերվելու է նախորդ խորհրդարանից: Գուցե այնտեղ մի փոքր ավելի շատ կլինեն մարդիկ, որոնք ասոցացվում են քաղաքականության հետ: Բայց որակական առումով զգալի տարբերություն չի լինի:

– Իսկ այն իր աշխատունակությամբ ինչպիսի՞ն կլինի: Օրինագծերի հիմնական բաժինը կրկի՞ն գալու է գործադիրից:

– Ամեն առումով էլ մոտավորապես նույնն է լինելու: Ընդհանրապես չեմ կարծում, թե երկրում էապես ինչ–որ բան է փոխվել, որպեսզի ակնկալիքներ ունենայինք, թե հեղափոխական փոփոխություններ կլինեն նաև օրենսդրական աշխատանքում:
Ցավոք սրտի, մեր խորհրդարանն ավելի շատ եղել է կառավարության ներկայացրած փաստաթղթերի վավերացնողի դերում: Միայն ակտիվացել է բյուջեի քննարկման ժամանակ, երբ յուրաքանչյուրը փորձել է լոբբինգի ենթարկել ինչ–որ խմբերի շահեր:
Առավել ևս` ես վստահ չեմ, որ խորհրդարանի այս կազմն ամբողջովին պահպանվելու է: Քանզի, երբ գործադիրի կազմը ևս վերջնականապես ձևավորվի, իսկ դա երկու փուլով է լինելու` մեկը 2017–ի կառավարության ներկա կազմը, որը կձևավորվի առաջիկայում և 2018–ին ձևավորվելիք կառավարությունը, որոշակի փոփոխություններ կլինեն նաև խորհրդարանում:

– Կրկի՞ն անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին ՀՅԴ–ի հետ կոալիցիան: Եվ ինչո՞ւ է անհրաժեշտ:


– Այժմ առավել քան այդ կոալիցիան նրան անհրաժեշտ է: Քանի որ նոր սահմանադրությամբ միայն կայուն մեծամասնություն ունենալը բավարար չէ, որպեսզի անցկացնես մի շարք բավականին կարևոր հարցեր: Որոշ հարցերի համար պետք են ձայների երկու երրորդը, որոշների համար` երեք քառորդը, նաև` երեք հինգերորդը:
Այսինքն` քաղաքական մեծամասնությունը, այն է` Հանրապետական կուսակցությունը, պետք է ունենա հնարավորինս վստահելի գործընկեր, որը նաև կապահովի մեխանիկական մեծամասնություն:
Դաշնակցությունը մեկ այլ կարևոր առաքելություն ևս կունենա: Այն առաջիկայում, ես կարծում եմ, որ պետք է ապահովի սփյուռքի հնարավորինս չեզոք վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների որոշումների նկատմամբ: Նկատի ունեմ այն որոշումները, որոնք կապված կլինեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ: Դրանք կարող են լինել և՛ Ղարաբաղի շուրջ որոշակի լուծումները, և հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ զարգացումները:
Այնպես որ, աշխարհաքաղաքական տեսակետից ևս Դաշնակցությունն անհրաժեշտ գործընկեր է իշխող քաղաքական ուժի համար:

– Իսկ «Ծառուկյան» դաշի՞նքն ինչով անհրաժեշտ կլինի Սերժ Սարգսյանին:

– «Ծառուկյան» դաշինքը յուրահատուկ բուֆերի դեր է խաղում արդեն երկար տարիներ իշխանության և օրվա ընդդիմության, ինչպես նաև` իշխանության ու բողոքական ընտրազանգվածի միջև: Նույն այս դերը խաղալու է նաև այժմ:
Դե յուրե այն լինելու է ընդդիմություն, իսկ դե ֆակտո` այլընտրանք:
Միաժամանակ առաջիկա քաղաքական զարգացումներում «Ծառուկյան» դաշինքը կարող է Սերժ Սարգսյանի համար մանևրելու լավ հնարավորություն ընձեռել: Թե՛ քվեարկելու մեխանիզմով, թե՛ քաղաքական հարցեր բարձրացնելու մեխանիզմով:
Բացի դրանից, ես չեմ բացառում, որ ինչ–որ ֆորս մաժորային իրավիճակներում «Ծառուկյան» դաշինքը ընդդիմության դաշտից հարթ ձևով անցում կատարի և դառնա իշխանության գործընկեր: Հաշվի առնելով քաղաքական այս ուժի հետագիծը և պատմական տարբեր շրջաններում նրա դրսևորած վարքագիծը, կարող ենք նաև այս եզրակացությանը հանգել:

– Խորհրդարանում կձևավորվի նաև մեկ այլ խմբակցություն. այնտեղ է «Ելք» դաշինքը: Այն ինչպիսի՞ դերակատարություն կստանձնի Ազգային Ժողովում:

– Ես կարծում եմ նրանց հատկացվում է ընդդիմության դերակատարությունը: Եվ դա հատկացվում է առաջին հերթին հենց իրենց և իրենց ընտրողների կողմից: Ովքեր նրանց ընկալել են որպես ընդդիմություն:
Իսկ թե դա` ընդդիմություն լինելը, որքանո՞վ իրենց կհաջողվի, կապված է նաև ժամանակի հետ: Կախված կլինի այն բանից, թե այդ դաշինքը, որը երեք կուսակցությունների, այսպես ասած, կոնգլոմերատ է, որքանո՞վ խորհրդարանային անցուդարձում կպահպանի իր միասնությունը: Իսկ այդ դաշինքն առաժմ զուտ նախընտրական դաշինք է: Բայց, ցավոք սրտի, խորհրդարանական մեր պատմությունը ցույց է տվել, որ նախընտրական դաշինքները ոչ միշտ են երկար կյանք ունենում:
Իսկ եթե նրանց հաջողվի իրենց ծրագրերից մեկն իրականացնել, իսկ նրանք ասում էին, որ հետագայում կարող են դառնալ մեկ կուսակցություն, ապա կլինեն առավել կուռ ու քիչ խոցելի:

– Հիմա կարո՞ղ ենք ասել, որ այս խորհրդարանը կլինի կառավարելի, կանխատեսելի, հասկանալի խորհրդարան:

– Ես կարծում եմ, որ կլինի կառավարելի և կանխատեսելի: Բայց կրկնեմ` որակական առումով այն իր նախորդից էապես չի տարբերվի:

– Անակնկալներ չե՞ն մատուցվի:

– Անակնկալներ կարող են մատուցվել ֆորսմաժորային իրավիճակներում: Ֆորսմաժորային ասելով նկատի ունեմ և՛ արտաքին քաղաքական, և՛ իշխանության ներսում տեղի ունեցող որոշակի պրոցեսները: Այդ գործընթացներում, որպես գործիք, կարող են օգտագործվել այն քաղաքական ուժերը, որոնք նոմինալ առումով համարվում են ընդդիմադիր:

Գոհար Սարդարյան

loading...
«Բարսելոնա»-«Էյբար». ուղիղ հեռարձակում Ճապոնիայում կհայտնվեն հաշմանդամների ինքնավար սայլակներ Նոր վիրուսը կարող է 10 վարկյանում վարակել հեռախոսները Bluetooth-ի միջոցով Կարո Փայլանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են տրամադրել գրասենյակային տարածք Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ 2018-19 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա Բաքվում Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանումը Արման Նավասարդյանը պայմանավորում է երկու գործոնով Ռուսները ասֆալտի որակն ու թերությունները գնահատող սարք են ստեղծել Սահակաշվիլիի կիևյան հանրահավաքը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին Թուրքիան Իրաքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են Էյֆելյան աշտարակի շուրջ պաշտպանիչ պատ կկառուցեն զբոսաշրջիկների անվտանգության համար Ջիջի Հադիդը՝ դիզայներ ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան Է իրագործում. Բուրջանաձե ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan